09.
Նվարդ
Երկանյան
- Համալսարանն ավարտելուց հետո
զբաղվե՞լ եք ճարտարապետությամբ:
Համալսարանն ավարտելուց հետո
նախագծմամբ չեմ զբաղվել: Բայց
ժամանակ
առ
ժամանակ
հետա-
զոտական նախագծերի եմ մասնակցում,
որոնք կապված են քաղաքային միջա-
վայրի հետ: Ուսանողական տարիներին
ներգրավված էի Սիրահարների այգու
նախագծի աշխատանքների մեջ, իսկ
ավարտելուց երկու ամիս անց ընդուն-
վեցի Արվեստի քննադատների ազգային
ասոցիացիայի (այժմ Ժամանակակից
արվեստի ինստիտուտի) կուրատորական
դպրոցն ու միանգամից ներգրավվեցի
ցուցահանդեսային
ու
արվեստային
նախագծերում:
- Հենց այդ ժամանա՞կ էր, որ բացվեց
ԱԺԶ արտիստական տարածքը:
Այո, ԱԺԶ-ի ստեղծումը զուգահեռ
ստացվեց: ԱԺԶ-ն հիմնադրվել է 2009
թ. իմ և Հարություն Ալպետյանի կողմից՝
որպես ոչ կոմերցիոն արտիստական
տարածք (artist-run space)։ Սա մի
վայր էր, որտեղ անցկացվում էին
ցուցա-հանդեսներ,
շնորհանդեսներ,
հանդիպումներ
արվեստագետների
հետ, քննարկումներ, ֆիլմերի ցուցա-
դրություններ, աշխատանքային սեմի-
նարներ ու դասախոսություններ։
-Ինչպե՞ս է ԱԺԶ-ն առնչվում ճար-
տարապետության հետ:
ԱԺԶ-ն այդ ժամանակ ընդհանրապես
չէր
առնչվում
ճարտարապետության
հետ: Եղել են մի քանի նախագծեր,
որոնք անուղղակիորեն առնչվել են
ճարտարապետությանը,
այսինքն`
վերաբերել են հանրային տարածքներին
ու քաղաքաշինությանը, բայց բուն
ճարտարապետությանն
առնչվող
նախագիծ ԱԺԶ-ն չի ունեցել:
-ԱԺԶ-ի այցելուների մեծ մասը
ճարտարապետությամբ հետաքրքրվող
մարդիկ են:
Կարծում եմ, որ Երևանում
ճարտարապետները, դիզայներներն ու
արվեստագետները մեկ
համայնք են
կազմում և մասնակցում են քաղաքում
անցկացվող միջոցառումներին:
- Ինչպե՞ս պատահեց, որ հասաք
Ֆլորենցիա:
Գնացել էի Իտալիա որպես
զբոսաշրջիկ՝ մասնակցելու Վենետիկի
Բիենալեին, որտեղ
ներկայացված էր
նաև հայկական տաղավարը: Որոշեցի
Վենետիկից մեկնել նաև Ֆլորենցիա և
Հռոմ: Ֆլորենցիայում անցկացրեցի 4
օր: Երբ դուրս եկա գնացքից, այնպիսի
զգացում ունեի, կարծես այդ քաղաքն
ինձ համար յուրահատուկ էր։ Պատճառը
երևի այն է, որ ճարտարապետների
ինքնությունն ու գիտակցությունը կառուց-
վում է հենց Վերածննդի շրջանի վրա: Ու
հանկարծ հայտնվում ես Ֆլորենցիայում
և հնարավորություն ունես ֆիզիկապես
տեսնելու և շոշափելու այդ ամենը:
Իսկ Ֆլորենցիա տեղափոխվելու որո-
շումս շատ պատահական ստացվեց:
Ամառային դպրոց էի փնտրում և այն
մեկը, որն ինձ հետաքրքրեց, ուներ նաև
մագիստրոսական
ծրագիր:
Առանց
երկար մտածելու՝ ուղարկեցի հայտը
և պահանջվող նյութերը և մոռացա
դիմումիս մասին: Մի քանի օր հետո ինձ
զանգահարեցին դպրոցից և նշանակեցին
հարցազրույցի օրը, իսկ հունվարին արդեն
մեկնեցի Ֆլորենցիա:
- Ի՞նչ էին սովորեցնում դպրոցում: