Երբ ասում եմ, որ տեխնիկական հարցերը այլևս էական չեն,
դա վերաբերում է միայն աննախադեպ ազատությանը, սակայն
որը պարտադրում է նորովի հասկանալ ճարտարապետի
ներկապնակի նյութերը և դրանց ազդեցությունը մարդկանց
զգայարանների վրա։
Այս
ճակատագրական,
բայց
շատ
հետաքրքիր
փոփոխությունները չեն կարող չարտահայտվել ճարտարապե-
տական կրթության համակարգի վրա, հակառակ դեպքում
մեզանում առանց այն էլ հեղինակությունը զգալիորեն կորցրած
ճարտարապետությունը կհայտնվի սպասարկող մի երկրորդա-
կան մասնագիտություն դառնալու վտանգի առաջ։
Այսօրվա ուսանողը ավելի շարժունակ է և տիրապետում
է տեղեկատվության տարածման գործիքներին, այսինքն
հնարավորություն ունի հետևելու աշխարհի զարգացումներին,
իմանալու ավելին։ Մեր սերնդի ուսանողական տարիներին,
20 և ավելի տարիներ առաջ, երբ կապը աշխարհի հետ շատ
սահմանափակ էր, մասնագիտական գրականությունը դժվար
հասանելի էր։ Բայց կա մի տարօրինակ օրինաչափություն,
տեղեկատվության առատությունը հաճախ խանգարում է
ընկալմանը։ Երբ ձեռքումդ ունես հրաշքով հայթայթված
ընդամենը մի քանի ամսագիր, լուսանկարները անգիր
անելուց հետո ստիպված կարդում ես ամեն մի բառ, շապիկից
շապիկ։ Իհարկե, տարօրինակությունները այսքանով չեն սահ-
մանափակվում, մյուս հետևանքն այն է, որ համալսարանում
դասավանդող
ճարտարապետներից
շատերի
համար
ժամանակակից ճարտարապետության ներկայացուցիչները
մինչ օրս Կորբյուզյեն կամ լավագույն դեպքում հետ-
պատերազմյան հոսանքներն են, պատճառն այն է, որ դրանք
վերջին կարդացված, հասկացված, մարսված գաղափարներն
են։ Այսօր ուսանողները, իհարկե, ծանոթ են ստեղծագործող
շատ կամ քիչ հայտնի արդի ճարտարապետներին, վստահ եմ,
համալսարանի դասախոսներից շատ ավելի լավ, բայց հաճախ
այդ ծանոթությունը մակերեսային է և սահմանափակվում
է պատկերներով։ Դա ևս բերում է կառույցների ընկալմանը՝
որպես դիզայներական աշխատանքի արտադրանք, ապրանք,
բայց
խորքային փիլիսոփայությունը մնում է թաքնված։
Ենթագիտակցական առաջնային ընկալումը շատ կարևոր
է, բայց առանց հեղինակների հոդվածները կարդալու
կամ դասախոսությունները լսելու շատ և շատ շերտեր և
գաղափարներ չեն բացահայտվի։
Երազում եմ, որ ճարտարապետական կրթությունը
ամբողջովին փոխվի՝ բաժանվելով երկու կարևոր մասերի։
Առաջինը՝ տեսական, որը բացի ընդհանուր նախագծային
հարցերից կներառի տեքստերի հետ ծավալուն աշխատանք.
կարդալ, վերլուծել և անպայման գրել, քննարկումների և
դասախոսությունների հրավիրել իրենց աշխատանքով աչքի
ընկնող ճարտարապետներին ամբողջ աշխարհից։ Երկրորդը՝
նյութերի հետ կիրառական աշխատանք, բայց ոչ տխուր և
անհետաքրքիր տվյալների յուրացում, այլ իրական աշխատանք
արհեստանոցներում քարի, բետոնի, փայտի, ապակու,
պլաստիկների հետ. եռակցել, շոշափել, փորձել, ինչպես անում
էին Bauhaus-ում կամ ВХУТЕМАС-ում։ Հուսով եմ, մի օր
կունենանք այդ հնարավորությունը։
«Գիտական կենսագրություն»
Ալդո Ռոսսի
1971 թվականից սկսած
Ալդո Ռոսիի հուշա-
տետրի հիման վրա Վինսենթ Սքուլլիի կազմած
գիր քը ներառում է Ռոսիի ճարտարապետական
նախագծերը, դրանց վրա տարբեր գրական
ստեղծագործությունների ազդեցությունը, իր
անձնական պատմությունների հետ։