LAYOUT August 2017 #05 | Page 14

07. ՃՇՀԱՀ-ի համալիրում գրադարանային մասնաշենքի նախագիծ Ուսանող՝ Աստղիկ Մալումյան, Ղեկավար՝ Լևոն Վարդանյան ՃՇՀԱՀ, ֆակուլտետ՝ ճարտարապետություն և դիզայն Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը մինչ օրս օգտվում է Ճարտարագիտական համալսարանի գրադարանից, որը անբարեկարգ վիճակում է գտնվում։ Նախագծի շրջանակներում առաջարկվում է Ճարտարապետական համալսարանի գրադարանը ամ- բողջությամբ առանձնացնել և տեղակայել համալսարանի շրջակայքում գտվող, այժմ որպես ավտոկայանատեղի օգտագործվող տարածքում և այն դարձնել համալիրի մի մասը։ Նախագծի շրջանակներում լուծվում են նաև մի շարք խնդիրներ, որոնք մինչ այժմ բաց են մնացել։ Համալսարանում մինչ օրս չկա ճաշարան, մեծ կինոդահլիճ, ցուցասրահ և ուսանողների համար կազմակերպված ռեկրեացիոն գոտի։ Հորինվածքը պարզ երկրաչափական ձևերի համադրություն է բարդ ռելիեֆի հետ։ Հիմնական միտքն այն է, որ բոլոր ֆունկցիոնալ շենքերն անմիջական կապ ունենան բնության հետ ։ Գրադարանը նախատեսված է 500 ուսանողների և դասախոսների համար։ Այն ներառում է նաև ազատ օգտագործվող գրականությամբ ընթերցասրահ և մեդիատեկա։ Ճաշարանը նախատեսված է 300 մարդու համար։ Այն ունի նաև առանձին մուտք և կապվում է ռեկրեացիոն գոտու հետ, որն ունի ձմեռային այգի և ատրիում, որտեղ կազմակերպված է փոքրիկ ամֆիթատրոն։ Ուսանողների համար նախատեսված են նաև մասնագիտական և այլընտրանքային զարգացման լսարաններ, արվեստանոցներ և լաբորատորիաներ, որոնք ներառում են նկարչության, քանդակի, փայտամշակման, մակետավորման արվեստանոցներ, լուսանկարչության լաբորատորիաներ, գրաֆիկ դիզայնի և անիմացիայի լսարաններ, լեզուների ուսուցման, հռետորության և թատերական արվեստի համար նախատեսված լսարաններ։