LAYOUT August 2017 #05 | Page 11

Բացատրագիր Սևանի ափով ազատ զբոսնել չկարողանալու պատճառով որոշեցինք ստեղծել մի մոդուլ, որը հնարավոր կլինի շարունակել ափերի բաժանումները հեռացնելու դեպքում, որի արդյունքում կկարողանանք ոտքով կամ հեծանվով զբոսնել Սևանի շուրջը: Որոշեցինք ստեղծել հարթակ, որի սկիզբը կգտնվի ափի վերին հատվածում, այն կշարունակվի դեպի լիճ, հենված կլինի սյուների վրա և կվերջանա ներկայիս ջրի մակարդակից 5մ բարձրության վրա. լճի մակարդակի հետագա բարձրացումը ոչնչի չի խանգարի: Մոդուլային ցանցը իրենից ներկայացնում է 2,5X2,5մ քառակուսի ցանց. քառակուսիների գագաթներում գտնվելու են հատուկ անցքեր, որոնց մեջ դրվելու են կոնտեյներներ կրող կոնստրուկցիաները: Կոնտեյներները իրենցից ներկայացնելու են սրճարաններ, այգիներ, կինոթատրոն. դրանք անհրաժեշտության դեպքում հնարավոր է տեղափոխել, միացնել միմյանց: Դրանց մոտակայքում լինելու են հարթակի վրա արված անցքեր, որոնց միջից սկզբնական շրջանում ափից աճող ծառերն են լինելու, իսկ երբ ջուրը բարձրանա, դրանք կվերածվեն փոքրիկ լողավազանների: Հարթակի վերևի հատվածում գտնվելու է կոնտեյներներից կառուցված հյու- րանոցը: Հարթակի տակ լինելու է ապակեպատ տարածք, որը ջրի մակարդակի բարձրացման հետևանքով գտնվելու է ջրի մեջ և ծառայելու է որպես թանգարան՝ նվիրված Սևանի պատ- մությանը: Հարթակի եզրային մասում լինելու է առանձին հատված, որը ջրի մակարդակի բարձրացումից հետո հնարավորություն է ունենալու առանձնանալ հարթակից, լողալ և վերադառնալ: Հարթակը ունենալու է արահետ, որը տանելու է դեպի լիճ, և որի վերջում գտնվելու է երկհարկանի ցատկահարթակը: Հարթակը ունենալու է նաև աստիճաններ ափ իջնելու համար: Հարթակը և կրող կոնստրուկցիաները լինելու են փայտից: