LAYOUT August 2017 #05 | Page 10

05.

Սևանի ափին աշխատարան 2017, հաղթած նախագիծ

Հայ Երիտասարդ Ճարտարապետների Զարգացման միությունը վերջերս ստեղծված հասարակական կազմակերպություն է ՝ հիմնված երիտասարդ ճարտարապետների կողմից: Նպատակաները շատ են, բայց ամենաառաջնայինը հետևյալ երեքն են.
1. ոչ ֆորմալ կրթության աղբյուրի ստեղծումը ՝ ամենատարբեր ֆորմատի մրցույթների, workshop-երի, դասախոսությունների շնորհիվ:
2. Ապահովել կապը և իրականացնել փորձի փոխանակում ուսանողների, երիտասարդ և փորձառու ճարտարապետների միջև, տալ թիմային աշխատանքի փորձառություն ձեռք բերելու հնարավորություն և այս ամենի շնորհիվ բարոյական մակարդակում ստեղծել community / համայնք ՝ հիմնված փոխադարձ օգնության, համագործակցության, առողջ մրցակցության և ինչու ոչ, զսպող մեխանիզմների վրա:
3. Օգնել հայ երիտասարդ ճարտարապետներին ՝ մասնակցելու միջազգային զանազան ճարտարապետական միջոցառումների և բերել այդ միջոցառումները Հայաստան, ապահովել մասնակցության թափանցիկությունը և հասանելիությունը բոլորին:
Առաջին քայլը եղավ Սևանա լճի ափին իրականացված հնգօրյա Lakeside Summer Workshop-ը, որի ժամանակ ուսանողները, բաժանվելով թիմերի, իրականացրեցին Սևանի հիմնախնդիրների հետ կապված նախագիծ-լուծման առաջարկը, իսկ երեկոյան ժամերին վայելեցին բացօթյա դասախոսությունները, որոնք անցկացրցին Արմեն Մինասյանը, Մերուժան Մինասյանը, Շանթ Իսանյանսը, Տաթևիկ Զաքարյանը, Մոժան Մեմարը, Մանոն Բեսանկոնը, Աշոտ Սնխչյանը, Վարդենի Վարդանյանը, Սարհատ Պետրոսյանը, Քրիստինե Աբրահամյանը, ունեցան նաև հատուկ հյուրեր ՝ Արսեն Կարապետյանը, Գարեգին Եղոյանը և շատ ուրիշներ: Ավարտից հետո Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանինստիտուտում տեղի ունեցան ցուցահանդեսի բացումը և մրցանակաբաշխության արարողությունը, որի ժամանակ իրենց խոսքը մասնակիցներին ուղղեցին թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը, Ճարտարապետների Միության նախագահ Մկրտիչ Մինասյանը և գլխավոր հովանավոր ՝ Սևան ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը:
Նշենք, որ միությունը բաց է համագործակցությունների և առաջարկների համար: