«Օրիգինալ ձևերի արտադրության բաղադրատոմսը
առաջարկում է Օլիվյե աղցան՝ մեկ կաթսայում խառնելով
քաղցրն ու աղին, հումն ու տապակածը, փտածը և
թարմը:»
գործունեությունը:
Արժեքների
անորոշության,
անվերահսկելի տեղեկատվական հոսքի, ընդհանուր
առևտրայնացման
իրավիճակում
ճարտարապետի
ավանդական լիազորությունները փոխանցվում են այլ
մշակութային գործակալություններին, հիմնականում՝
զանգվածային
լրատվամիջոցներին,
բազմազան
մեդիա և հանրային (PR) գործակալներին, փայլակազմ
ճարտարապետամոտ մամուլին:
Ճարտարապետության որակը գնահատվում է "WOW-ef-
fect"-ի մակարդակով: Այս տերմինը գործածության մեջ է
մտել Բիլբաոյի Ֆրենկ Գերիի Գուգենհեյմի թանգարանի
շենքի քննարկման ժամանակ: Այն, իրականում,
արտահայտում է ոչ թե բարձր արվեստի առարկայով
հիացմունքը, այլ կյանքում առաջին անգամ ընձուղտ
տեսած պարզամիտ մարդու զարմանքը: Օրիգինալ
ձևերի արտադրության բաղադրատոմսը առաջարկում
է Օլիվյե աղցան՝ մեկ կաթսայում խառնելով քաղցրն ու
աղին, հումն ու տապակածը, փտածը և թարմը:
"WOW-effect" հասկացությունը բացարձակ ճշգրտորեն
արտահայտում
է
սպառողական
վերաբերմունքի
առանձնահատկությունը
ճարտարապետության
նկատմամբ՝ ընդունելով այն ավելի շուտ որպես մեդիա
արտադրանք, որպես մշակութային նշան, քան՝ որպես
նյութական և ֆունկցիոնալ/գործառնական օբյեկտ:
Կատարվում է ճարտարապետության աստիճանական
փոխարինումը դիզայնով՝ ուղղված կարճաժամկետ
ստիլիստիկային
և
տպավորիչ
սխեմաներին:
Ճարտարապետության և դիզայնի կողմնորոշումը
ուղղված է դեպի շուկա և գովազդ: Հանրաճանաչ են
դառնում և, որ առավել տխուր է, պատճենահանվում
են ճարտարապետության այն տարբերակները, որոնք
կրկեսային աճպարարության նման ուշագրավ են,
բայց և բավականին արագ հագեցնում են սպառողին:
Սակայն խնդիրն այն է, որ կառույցը չի կարելի նետել
աղբաման՝ ձանձրացրած խաղալիքի պես: Օրինակների
համար հեռու գնալ պետք չէ, բայց կոնկրետ անուններ չեմ
թվարկի: Սա մեկ այլ, առանձին զրույցի թեմա է:
Իր հոգևոր առաջնածնունդ իրավունքներից լիովին
հրաժարվելով և իրեն ենթարկելով բյուրոկրատիային
ու շուկայական արժեքներին, ճարտարապետությունն
իր մեջ չի կարողանում ուժ գտնել վերականգնելու
իր
արժանապատվությունը,
մասնագիտական
առաքելության իր առաջնային ընկալումը, հակված է
դառնալ պարզ սպասարկող՝ թերի և անկատար հանդես
գալով նույնիսկ դրանում:
Եթե անգամ փոխվում է ճարտարապետության
պարտականությունների համակարգը, այդուհանդերձ,
անձի ֆիզիկական պարամետրերը, արևային և
մոլորակային շարժման ցիկլը, տեղական կլիման,
մթնոլորտային երևույթները անփոփոխ են մնում:
Գրավիտացիան ազդում է բոլոր մարդկանց վրա,
ֆիզիոլոգիապես բոլորը նույնատիպ են, բոլորը
մահկանացու են: Ահա սրանք են
ներկայիս
ճարտարապետության, իսկ ապագայում ՝ իրական
ճարտարապետության հաստատման բավարար և
անհրաժեշտ հիմքերը:
Գրիգոր Հայկազյան
[email protected]
www.facebook.com/grig.haikazian
The Belly Of An Architect
#նայիր
ռեժ. Պիտր Գրինուեյ
120ր
1987թ.
ՄԹ/Իտալիա
Անգլերեն