LAYOUT April #1(13) | Page 14

5. Լոֆթը ինտերյերում #օգտակար Վերջին ժամանակների ճարտարապետական թրենդներում իր կայուն դիրքերը հաստատած լոֆթ ինտերիերի ոճը կիրառվում է ինչպես առանձնատանը, այնպես էլ ցանկացած տիպի հասարակական- կոմերցիոն վայրերում՝ ռեստորաններից ու կոնցեպտուալ խանութներից մինչև համալսարաններ, գրասենյակներ ու թանգարաններ: Ոճի գլխավոր սկզբունքն ազատության և տարածականության շեշտադրումն է հատակի, պատերի, որոշ դեպքերում նաև առաստաղի վիզուալ միասնականության՝ նույնական արտաքին ծածկույթի միջոցով: Լոֆթ ոճում թերևս ամենահամարձակ և հետաքրքիր ճարտարապետական լուծումներից մեկը «միկրոցեմենտային» արտաքին ծածկույթն է ողջ տարածքում: Այն ուրույն մթնոլորտ է հաղորդում տարածքին՝ սառը, ինչ-որ չափով «հում» մակերևույթների և ժամանակակից պարզ շքեղության համեղ խառնուրդ ստեղծելով: Չնայած իր պարզությանը, տարածքի վիզուալ միասնականությունը պահպանելը այնքան էլ հեշտ չէ, հատկապես ցեմենտային ծածկույթենրի կիրառման դեպքում: Վերջնական արդյունքի զգալի մասը կախված է արտաքին ծածկույթի համար օգտագործված նյութերի որակից: Ոչ այնքան բարձրորակ արտադրանքի օգտագործման դեպքում լոֆթ ոճի ինտերիերի պարզությունը հեշտությամբ կարող է կորցնել իր հմայքը՝ նրբաճաշակ լինելու փոխարեն երևալով ավելի անխնամ և անփույթ: Միկրոցեմենտային շաղախներ արտադրող ընկերությունների շարքում տարիներ շարունակ առաջատարն է մնում MAPEI իտալական կոնցերնը՝ իր որակապես նոր, էկոլոգիապես մաքուր Ultratop Loft շարքով: Ընկերությունն առաջարկում է բոլոր հնարավոր նյութերը որակյալ ծածկույթ ստանալու համար: Դեկորատիվ և նախապատրաստական բնույթ կրող նյութերի Ultratop Loft շարքի նյութերը ներառում են բոլոր անհրաժեշտ նյութերը՝ հիմքից մինչև վերջնածածկույթ: Առաջարկվող սպիտակ կամ բեժ առաջնային ցանգվածը հնարավոր է հեշտությամբ երանգափոխության ենթար- կել Ultratop Loft color paste հատուկ գունանյութերի շնորհիվ: Ինտերիերին վերջնական տեսք և լրացուցիչ ամրություն հաղորդելու համար ընկերությունն առաջարկում է Mapefloor finish, Mapelux և այլ պաշտպանիչ շերտի լաքեր: Իտալական MAPEI ընկերության արտադրանքի որակն ապացուցում է նաև համագործակցությունը միջազգային ճանաչում ու կարևորություն ունեցող բազում հաստատությունների հետ, ինչպիսին է, օրինակ, Գիտությունների և տեխնոլոգիաների Լեոնարդո դա Վինչիի անվան ազգային թանգարանը Միլանում: Երևանում Ultraloft Top շարքի առաջին օգտագործող- ներն են դարձել բարձր համբավ վայելող Շերեփ, Ջազզվե, Պահեստ 33 և Սանտաֆե ռեստորանները: Այս մասով կարելի է ծավալվել, հղումներ կատարել արվեստանոցների վրա և այլն: Շուշան Հայկունի