LAYOUT April #1(13) | Page 12

4. Ժամանակակից /

ապագա հասարակության ճարտարապետություն

# միտք

Ճարտարապետությունը պատրանք է:
Սակայն ճարտարապետության և ժամանակակից հասարակության փոխհարաբերությունը դիտարկելիս տեսնում ենք, որ մեր հասարակությունը սիրում է ոչնչացնել պատրանքները: Այնուհետև, երբ իրականացնողների դեր ստանձնած ճարտարապետները ստիպված են լինում լուծել ոչ ադեկվատ խնդիրներ և դուրս գալ անկանխատեսելի իրավիճակներից, ծնվում է ճարտարապետական մտքի զարմանալի արձագանքը: Նրանք սկսում են մտածել հնարավոր բոլոր ոլորտների մասին ՝ քաղաքականություն, տնտեսագիտություն, սոցիոլոգիա, և այդ ամենի հետ մեկտեղ գտնվել բավական իմաստուն, որպեսզի բոլոր այդ թեմաներում արտահայտեն համեստ, բայց ճշգրիտ դատողություններ: Հենց այս ՝ ճարտարապետի մասնագիտական գործունեությանն ուղղակիորեն չառնչվող, արդարացի դատողությունների բազմազանության մեջ մահանում է ճարտարապետական միտքը: Այս ի հայտ եկած դիլետանտիզմը արտացոլում է այն փաստը, որ ճարտարապետը նախընտրում է սթափ քննարկել ցանկացած ոլորտ, բացի ճարտարապետությունից:
Կորցնելով դարերի ընթացքում նվաճած դիրքերը ՝ որպես մտքերի տիրակալ, ավելի ստույգ ՝ որպես կյանքը իրական կողմերով հիմնականում ճշմարտացիորեն պատկերացնող մարդ, ճարտարապետը ստորադասում և զիջում է Ճարտարապետությունը հօգուտ այդ նույն Հասարակության: Ստացվում է, որ տեղեկատվական վայրի հոսքերի և արագության պայմաններում ճարտարապետի ՝ իր պատմության( նախագծի) կերտման ճանապարհին առանցքային նպատակ է դառնում իր իսկ նախագծի ստացման և իրականացման միջոցներ գտնելը: Հաղթում է նա, ով ավելի լավ կներկայացնի պատմությունը և ավելի լավ կվաճառի ապրանքը: Ու մենք հանգում ենք այն բանին, որ Ճարտարապետությունը պատրանքային, երբեմն մարմնավորված հրաշքից վերածվում է սովորական շուկայական ապրանքի: Եվ որքան էլ տխուր լինի գիտակցել, ժամանակակից շուկայական մշակույթում այն նույն սպառողական ապրանքն է, ինչպես սովորական յոգուրտը:
Ճարտարապետության ՝ որպես ապրանքի, շուկայական մշակույթում անհրաժեշտ որակական հատկանիշները հաջողված հասարակայնացումն ու շահութաբերությունն են: Գաղափարների լավ վաճառողը բարձրացնում է ապրանքի արդյունավետությունը մրցակցային միջավայրում, ուժեղացնում է ազդեցությունը և, ի վերջո, փոխում է միջավայրը:
Սպառողական մեդիամշակույթը կառուցված է բացառիկության, սենսացիայի, նորությունների ռազմավարության վրա: Նորը իր բնորոշումներով գերադասվում է լավից: Հիմնական արժեք ճանաչվում է ինքնատիպությունը: Ինքնատիպությունը որպես ինքնանպատակ, շուտ փչացող պիտանելիության կարճ ժամկետով մեդիա արտադրանք է. ժամանակի ոգին արագորեն վերածվում է նեխածության հոտի: Ցանկացած գնով ինքնատիպության մշտական ձգտումը ընդգծում է սպառողական հասարակության շիզոֆրենիկ գիտակցությունը, որը ենթարկվում է դատարկ սենսացիաների շարունակական արտադրությանը: Այն ստիպում է ճարտարապետներին նախագծել դժվար կառուցվող տարօրինակ և անիմաստ ֆորմաների շինություններ:
Ճարտարապետական շուկայի դինամիկան որոշում է աստղարապետների( starchitects) ՝ ճարտարապետական աստղերի ինստիտուտը:
Սպառողական հասարակությունը չի կարող գոյություն ունենալ առանց աստղերի, առանց զանգվածային և հանրամատչելի կուռքերի և գովազդի: Իրականում նրանք են ապահովում մշակութային շուկայի
« Ինքնատիպությունը որպես ինքնանպատակ, շուտ փչացող պիտանելիության կարճ ժամկետով մեդիա արտադրանք է. ժամանակի ոգին արագորեն վերածվում է նեխածության հոտի:»