LAYOUT April #1(13) | Page 11

« Փաստորեն այսօր ճարտարապետական դաշտում արդեն իսկ ակտիվ աշխատող մարդիկ պալատում ներկայացված չեն և չեն կարող մասնակցել ընտրություններին կամ ուրիշ գործառույթների ։»
Վերջերս Երևանում անցկացված ճարտարապետների միության համագումարը հռչակեց Հայաստանի ճարտարապետների պալատի ստեղծումը ։ Այս մարմինը պետք է ապագայում զբաղվի ճարտարապետների որակավորմամբ և արտոնագրեր տրամադրելով ։ Համագումարին ավագ մասնակիցները անընդհատ հիշատակում էին երիտասարդ գործընկերներին ՝ շեշտելով, որ ողջունելի է նրանց մասնակցությունը պալատի գործունեությանը ։ Սակայն իրականում խոսվում էր այսօրվա 35-45 տարեկան սերնդի մասին, որին պատկանող ճարտարապետներից շատերը ունեն մինչև 20 տարվա աշխատանքային փորձ, բազմաթիվ կառուցված կամ նախագծված աշխատանքներ ։ Ցանկալի կլիներ, որ այս սերունդը լիներ միության ՝ ապագա պալատի ոչ թե երիտասարդական թևը, այլ հիմնական աշխատող և պատասխանատու միջուկը, սակայն, ցավոք, բնականոն սերնդափոխություն այդպես էլ տեղի չի ունեցել, և մեր մասնագիտական համքարությունը դեռ առաջնորդվում է հնացած համայնքային պատկերացումներով ։ Իսկ իրական երիտասարդները ՝ 20-30 տարեկան ճարտարապետները, ժողովին ներկա չէին( մի քանի հոգի եկել էին, սակայն շատ արագ ձանձրացան և չգտնելով հետաքրքրության առարկա ՝ հիասթափված հեռացան դահլիճից)։ Փաստորեն այսօր ճարտարապետական դաշտում արդեն իսկ ակտիվ աշխատող մարդիկ պալատում ներկայացված չեն և չեն կարող մասնակցել ընտրություններին կամ ուրիշ գործառույթների ՝ ի տարբերություն բազմաթիվ հարգարժան գործընկերների, որոնք արդեն տասնյակ տարիներ դադարել են զբաղվել նախագծմամբ ։
Սակայն եթե մենք ուզում ենք տեսնել ապագա պալատը որպես ճարտարապետների ողջ համայնքը ներկայացնող առողջ, աշխատունակ մարմին, ապա պետք է մի կողմ դնենք հնացած կարծրատիպերը և ապահովենք թե ՛ իրական սերնդափոխությունը, թե ՛ մասնագիտական բարձր որակը և հետևաբար ՝ անձնական պատասխանատվությունը ՝ ընդունելով որպես գլխավոր չափանիշ միայն մասնագիտական գիտելիքները, ունակությունները և էթիկան ։
Արսեն Կարապետյան d ' Արվեստանոց ճարտարապետ www. facebook. com / darvestanots /