« Մի քայլ …»
Հեղինակներ ՝ Աննա Թորոսյան եւ Անի Խառատյան
6
Դիլիջանի համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ և Շախմատի միջազգային վարպետ և Դիլիջանի զորամասի ժամկետային զինծառայող Դավիթ Շահինյանի օգնությամբ Դիլիջանը միացավ աշխարհի ավելի քան 178 երկրների եվ տոնեց Շախմատի միջազգային օրը ՝ հուլիսի 20-ը, անցկացնելով բաց առաջնություն բոլոր հետաքրքրված անձանց մասնակցությամբ ։ Դավիթ Շահինյանը շախմատի դասընթացներ է անցկացնում Դիլիջանի ավագ դպրոցի տարածքում ՝ համայնքի երեխաների համար ։ « Կորիզ »-ի հետ հարցազրույցում Դավիթը պատմեց.
-Սկսել եմ շախմատ խաղալ 5 տարեկանից, իսկ 7 տարեկանից հաճախել եմ հատուկ դասերի: Քանի որ փոքր տարիքից սիրել եմ մաթմատիկան և տրամաբանությունը, ուստի սկսել եմ զբաղվել շախմատով: Յուրաքանչյուր խաղից առաջ զգացողությունները տարբեր են ՝ կախված մրցաշարի լրջությունից և հակառակորդի ուժեղությունից: Ինձ համար ոգեշնչման աղբյուրներ են հայտնի շախմատիստներ Լևոն Արոնյանը, Տիգրան Պետրոսյանը և Միխայիլ Բոտվիննիկը: Խաղի ընթացքում շատ եմ օգտագործում հատկապես հայ շախմատիստների տեխնիկաները »: Դավիթը նշում է, որ Տավուշի մարզը պասիվ է շախմատի հարցում և նրա համար շատ ողջունելի էր այս նախաձեռնությունը, քանի որ այն ավելի շատ կաշխուժացնի Դիլիջանը, և դիլիջանցիները ավելի շատ կհետաքրքրվեն շախմատով: Ծառայությունն ավարտելուց հետո Դավիթն ուզում է բարձրացնել իր շախմատի կոչումը ՝ միջազգային վարպետից դառնալով գրոսմայստեր: Դավիթն ասում է, որ իրեն ընդամենը մեկ քայլ է անջատում այդ կոչումից և ծառայությունն ավարտելուց հետո նա ձգտելու է այդ կոչմանը:
Իսկ դուք գիտե ՞ ք, որ …
v Մինչև 20-րդ դարը շախմատը կոչվում էր ճատրակ, որը ծագում է պարսկերեն ՝ چترنگ, շատրանգ բառից, ինչը նշանակում է քառանդամ, չորսմասյա: Այժմ ճատրակ անվանումը օգտագործվում է միայն արևմտահայերենում: Ժամանակակից արևելահայերենում խաղը կոչվում
مات شاه է շախմատ, որն առաջացել է( շահ- արքա, թագավոր և մատ- մահացավ) բառերից:
v « Шатранг: книга о шахмата »
գրքում Հովսեփ Օրբելին և Կամիլլա Տրևերը պնդում են, որ Հայաստանում շախմատը հայտնի է դեռևս 9-րդ դարից, երբ Հայաստանը արաբական տիրապետության տակ էր: Հայաստանում շախմատը լայն ճանաչում է ձեռք բերել 1960- ական թվականներին, երբ Տիգրան Պետրոսյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն ։
v Սկսնակ խաղացողները կոչվում են '' ռուքի '', որը գալիս է անգլերեն '' ռուք '' բառից: Այն թարգմանաբար նշանակում է '' նավակ '': Սովորաբար նավակները վերջինն են գործողության մեջ մտնում: Նույնը վերաբերում է սկսնակ շախմատիստներին:
v Կույր շախմատը բացառիկ հմտություն է, որին տիրապետում են բարձրակարգ և ուժեղ շախմատիստները: Այն պահանջում է մի շարք
ունակություններ, մասնավորապես խաղատախտակը պարզորոշ հիշելը:
v Հոգեբանները շախմատը անվանում են հիշողության գործառույթը բարելավելու աշխատող տարբերակ: Այն հնարավորություն է տալիս լուծել համակարգային խնդիրներ, և զարմանալի չէ, որ շախմատը խորհուրդ է տրվում Այցհայմերի հիվանդության ժամանակ: Շախմատը բարելավում է մարդու ինտելեկտը ։
v Պատմության մեջ ամենահին շախմատային խաղը վերագրվում է 900-ական թվականներին: Պարտիան տեղի է ունեցել Բաղդադի պատմաբաններից մեկի և նրա ուսանողի միջև: Բազմաթիվ երկրներում '' Զինվոր '' խաղաքարը ներկայացված է հենց զինվորի տեսքով, սակայն Գերմանիայում և Իսպանիայում փոխարենն օգտագործում են կա ' մ այգեգործ, կա ' մ գեղջուկ:
v Պատճառներից մեկը, թե ինչու ավանդական շախմատի խաղաքարերը չունեն զինվորի, փղի, թագավորի տեսք, այն է, որ մինչ շախմատի` Եվրոպա հասնելը, այն անցել է իսլամական աշխարհի օրենքների միջով: Իսլամն արգելում է մարդկանց կամ կենդանիների պատկերներով ֆիգուրներ ստեղծել, այդ պատճառով էլ շախմատի խաղաքարերը որոշակի տեսք չունեին:
v Նախկինում '' Թագուհի '' խաղաքարը կարող էր անկյունագծերով ընդամենը մեկ վանդակով տեղաշարժվել: Ավելի ուշ թույլատրվեց երկու վանդակով տեղաշարժվել: Սակայն Իսպանիայում տեղի ունեցած հայտնի '' Ռեկոնկիստա ''-յից հետո թագուհի Իզաբելլան կարգադրեց, որ '' Թագուհի '' խաղաքարը խաղատախտակի վրա լինի ամենաուժեղը:
v Ճատրակում, որը շախմատի նախնին է, '' Թագուհին '' հանդես է գալիս որպես նախարար, կա ' մ վեզիր: Այսօր էլ տարբեր երկրներում '' Թագուհին '' շարունակում է այդպես ընկալվել: