"Koriz" # 9 | Page 7

1 2 3 Արցախյան հուշեր Օգոստոսի 9-11-ը դիլիջանցի մի խումբ պատանի լրագրողներ այցելել էին Արցախի Հանրապետություն՝ դաշտային աշխատանքներ իրականացնելու։ Նրանց ֆոտոպատմությունը ներկայացնում է Արցախի ամենատպավորիչ վայրերից որոշները։ Եվ իհարկե. «Էլ ի՞նչ Արցախ՝ առանց ժենգյալով հացի»։ «Պապիկ-տատիկ»-ի հուշարձանի իսկական անվանումն է «Մե՛նք ենք մեր սարերը»։ Չնայած Սովետական Ադրբեջանի ղեկավարությունը դեմ էր հուշարձանի տեղադրմանը, այնուամենայնիվ, իր յուրահատուկ տեղը գտավ Ստեփանակերտ քաղաքի մուտքի մոտ՝ բլրի գագաթին, 1967 թվականին։ Քանդակագործն է Սարգիս Բաղդասարյանը, ճարտարապետը՝ Յուրի Հակոբյանը։ Այն խորհրդանշում է արցախյան հողի և ժողովրդի արմատների միջև արյունակցական կապը։ vvv Կընձմընձյուկ, եղինջ, սպանախ, բազուկի տերևներ, ավելուկ, թրթնջուկ, պռավու պորտ և այսպես մոտ 10-25 տեսակի 7 կանաչի: Բարակ շերտով բացված խմորը լցոնում են գրեթե 25 տեսակի մանր կտրատված վայրի կանաչիներից բուսական յուղով պատրաստված միջուկով։ Թխում են սաջ կոչվող տաքացված ջեռոցում մի քանի րոպե։ vvv Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Եկեղեցի, Շուշիի մայր տաճարն է, կառուցված 1868-1887 թթ.։Մինչ նոր եկեղեցին կառուցելը ճարտարապետները կանգնել են մի մեծ խնդրի առջև՝ բանն այն էր, որ ամեն պատարագից առաջ հարկավոր էր, որ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրեր մեկ այլ քահանայից, և լսեր այս խոսքերը. «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո vvv Աղդամ քաղաքից 8կմ հյուսիս- արեւմուտք պատմ