"Koriz" # 9 | Page 5

Ինչպես են համագործակցում մասնակիցները դպրոցների ուսուցիչների հետ ։
-Այն մեթոդները, որոնք մենք կիրառում ենք, իրականում, ցանկացած ուսուցիչ կարող է ներառել իր դասերի մեջ և նշեմ, որ հենց գյուղերում էլ ուսուցիչները գալիս են մասնակցելու մեր դասերին և փորձի փոխանակում է տեղի ունենում, իրենք ծանոթանում են մեր մեթոդներին, մենք էլ ծանոթանում ենք իրենց մեթոդներին: Նշեմ, որ գյուղում մեր մասնակիցները շատ սովորելու բան ունեն իրենց գործընկերներից և միշտ դիմում են ավելի փորձառու ուսուցիչներին խորհրդի համար ։ Մենք հաշվի ենք առնում, որ նրանք շատ ավելի տեղյակ են գյուղի կարիքներից, երեխաների կարիքներից և մենք միշտ նշում ենք, որ գնում ենք ոչ թե մրցակցելու, այլ ՝ համագործակցելու:
Ովքե ՞ ր են « Դասավանդի ՛ ր, Հայաստան »-ի հիմնական աջակիցները ։
-Կան մի շարք հասարակակն գործընկերներ, անհատներ եւ հիմնադրամներ, կազմակերպություններ, որոնք սիրով ֆինանսավորում են ծրագիրը ՝ ի դեմս Սեմ Սիմոնյանի, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, RVVZ` Վերոնիկա Զանոբենդ և Ռուբեն Վարդանյան Հիմնադրամի, եւ այլոց ։
Այս տարվա մասնակից Գարիկ Ծատրյանը ավարտել է Երեվանի 188 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ՝ պատմության ֆակուլտետ ։ Ավարտելուց հետո մինչ այժմ աշխատում է Երևանի թիվ երկու դպրոցում որպես պատմության ուսուցիչ ։ Գարիկը դասավանդելու է պատմություն և հասարակագիտություն ։
-Երևանի դպրոցներում երեխաները ավելի շատ առավելություններ ունեն, իսկ հեռավոր գյուղում իմ կարիքն ավելի շատ կզգացվի, և ես ինքս էլ փորձ ձեռք կբերեմ, կստանամ նոր
գիտելիքներ ։ Ծանոթացել ենք նոր մեթոդների հետ, նոր հմտություններ ենք ձեռք բերել, որոնք կօգնեն դասավանդման ոլորտում,-ասաց Գարիկը:
« Դասավանդի ՛ ր, Հայաստան »-ի շրջանավարտներից շատերն են աշխատում կրթության ոլորտում:---Արդեն ունեցանք շրջանավարտների առաջին համայնքը, և, բնականար, մենք շեշտը դնում ենք կրթության բնագավառի վրա և անկախ նրանից, թե որտեղ կգտվեն մեր մասնակիցները, կարևորն այն է, որ իրենք իրենց ոլորտում շարունակեն աշխատել ՝ Հայաստանում կրթական հնարավորությունների հավասարություն ստեղծելու նպատակով,-ավելացնում է Անուշը:
Ծրագրի շրջանավարտ Մանուկ Խաչատրյանը այժմ աշխատում է որպես Վերապատրաստման եվ աջակցման մենթոր « Դասավանդի ՛ ր, Հայաստան »-ում ։ 2011-2013 դասավանդել է Արմավիրի մարզի Գետաշենի դպրոցում ։ Աշխատել է հատուկ կարիքներով երեխաների հետ ՝ որպես հոգեբան եվ հատուկ մանկավարժ ։
-Երբ ես գնացի դպրոց, առաջին տարին էր, որ դպրոցն իրականացնում էր ներառական կրթություն ։ Ուսուցիչների ճնշող մեծամասնությունը չուներ հատուկ գիտելիքներ այդ ոլորտում և ունեին կարծրատիպեր հատուկ կարիքներով երեխաների մասին, որը հակասում է ներառական կրթության գաղափարախոսությանը ։ Չէին հավատում երեխայի ներուժին, և չէին ներառում դասի գործընթացին ։ Շատ դեպքերում երեխան պարզապես նստած էր դասարանում, բայց չէր
մասնակցում գործընթացին: Ես սկսեցի սեմինարներ անցկացնել ուսուցիչների համար ՝ ներկայացնելու ներառականության կարևորությունը, կիսվեցի իմ ունեցած հաջողություններով ։ Կես տարի անց այն ուսուցիչները, ովքեր չգիտեին ինչպես ներգրավել հատուկ կարիքավոր երեխաներին իրենց դասերին, սկսեցին իրականացնել ՝ սկզբում գուցե պակաս արդյունավետությամբ ։ Կարծրատիպեր ունեցող ուսուցիչները սկսեցին տեսնել իմ հաջողությունները ։ Արդյունքը եղավ այն, որ ուսուցիչները գալիս էին ուսուցչանոց, եվ ասում « էսօր ինչ լավ բանա արել « Գարիկը »…» Երեխաների վարքն արդեն դարձել էր ուսուցչի հաջողության գրավական ։ Ժամանակի ընթացքում ուսուցիչները եկան այն եզրակացությանը, որը ես իրենց էի ներկայացրել դեռեվս ամիսներ առաջ. « Երեխան պետք է ունենա իրեն համապատասխան առաջադրանք »։ Համոզված եմ ինձնից հետո գաղափարը մնացել է դպրոցում ։ Աշխատել հատուկ կարիքավոր երեխաների հետ և ունենալ հաջողություն, արդեն իսկ խոսում է բարձր որակավորում ունեցող ուսուցչի մասին,-պատմում է Մանուկը:
-Նշեմ, որ տարբեր կազմակեպություններ, թե կրթական, թե կորպորատիվ, թե հասարակական դիմել են մեզ և ուզում են, որպեսզի մեր շրջանավարտները ներգրավվեն իրենց ծրագրերում: Մենք բաց ենք համագործակցության համար և վստահ ենք, որ մեր հաջորդ սերունդները նույնպես իրենց ներդրումը կունենան այս բնագավառում,-վերջում ավելացրեց Անուշը: