"Koriz" # 9 | Page 4

« Ոգեշնչի’ ր ապագան »
Հեղինակներ ՝ Անի Խառատյան եւ Աննա Թորոսյան
Արդեն երկրորդ տարին է, ինչ Դիլիջանի ավագ դպրոցը չունի « ամառային արձակուրդներ »։ Պատճառն այն է, որ այն հյուրընկալում էր « Դասավանդի ՛ ր, Հայաստան »-ի մասնակիցներին ՝ անցկացնելու ամառային ինստիտուտի դասընթացները, որին այս տարի մասնակցել են 4-6 դասարանների 150 աշակերտներ Դիլիջանից ։
« Դասավանդի ՛ ր, Հայաստան »-ը երկամյա դասավանդման ծրագիր է` Հայաստանի լավագույն երիտասարդ մասնագետների
համար: Այն միտված է բացահայտելու մասնակիցների մասնագիտական և առաջնորդական ներուժը ՝ միաժամանակ նպաստելով գյուղական համայնքների զարգացմանը: Ծրագրի մասնակիցները տեղաբաշխված են Հայաստանի մարզերի դպրոցներում, որտեղ կա համապատասխան երիտասարդ ուսուցիչների պակաս: Մասնակիցներն իրենց հետ բերելով նորարար մտքեր, նոր մեթոդներ, հասանելի են դարձնում վերջին կրթական նյութերը աշակերտների համար, ոգեշնչում են երեխաներին և նպաստում են կրթության որակի բարելավմանը:
« Կորիզ »-ի այս համարի հերոսներն էլ « Դասավանդի ՛ ր, Հայաստան »-ի ներկայացուցիչներն էին ՝ Վերապատրաստման և աջակցման տնօրեն Անուշ Կոստանյանը եւ շրջանավարտներ ու նորընտիր մասնակիցներ ։
Ովքե ՞ ր են « Դասավանդի ՛ ր, Հայաստան »-ի մասնակիցները եւ ինչ սկզբունքներով են ընտրվում ։
-Ծրագրին մասնակցում են տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդներ ՝ Հայաստանի տարբեր մարզերից ։ Բայց կան նաև սփյուռքահայ երիտասարդներ, ովքեր տեղափոխվել են Հայաստան հատուկ « Դասավանդի ՛ ր, Հայաստան » ծրագրին միանալու նպատակով: Մասնակիցներն ընտրվում են շատ խիստ և ինտենսիվ գնահատման փուլով: Առաջնահերթ պայման է իրենց ոլորտում լավ մասնագետ լինելը ։ Այդ պատճառով առարկայական թեստ են հանձնում: « Դասավանդի ՛ ր, Հայաստան »-ի
համար ամենակարևորն այն է, որ երիտասարդն իր էությամբ լինի առաջնորդ և պատրաստ լինի կատարելագործվել ՝ շարունակաբար իր վրա աշխատելով, ունենա ցանկություն իսկապես լուծելու այն խնդիրը, որ « Դասավանդի ՛ ր, Հայաստան »-ն է տեսնում: Մեր մասնակիցները պատրաստ են գնալ հեռավոր գյուղեր եւ օգտագործելով բոլոր հնարավոր ռեսուրսները ՝ մղելու տեղացի երեխաներին դեպի մեծ ձեռքբերումների: Ամեն տարի դիմորդների թիվը ավելանում է, այս տարի ընտրության երրորդ տարին էր, և « Դասավանդի ՛ ր, Հայաստան »-ն ունեցել է մոտ 450 դիմորդ, որոնցից 50-նն են ընտրվել:
Ի ՞ նչ է « Դասավանդի ՛ ր, Հայաստան »-ի ամառային ինստիտուտը ։
-Մասնակիցներին ընտրելուց հետո կազմակերպվում է ամառային ինստիտուտ: Ամառային ինստիտուտը հինգշաբաթյա վերապատրաստման ծրագիր է ։ « Դասավանդի ՛ ր, Հայաստան »-ն ունի բազմազան դասընթացներ ՝ սկսած մանկավարժական թեմաներից, վերջացրած ավելի մեծ առաջնորդական թեմաներով ։ Այդ ընթացքում « Դասավանդի ՛ ր, Հայաստան »-ի համար կարևոր է ոչ միայն տեսական գիտելիք տալը, այլ նաև գործնականում այդ գիտելքի կիրառումը: Այդ նպատակով էլ « Դասավանդի ՛ ր, Հայաստան »-ը կազմակերպում է ամառային դպրոց, որն անվճար հնարավորություն է Դիլիջանի երեխաների համար ամրապնդելու իրենց նախորդ տարվա գիտելիքները, ինչպես նաև ստանալու կյանքի հմտություններ մի շարք ուղղութուններով: Այս տարի ծրագրին միացան 4-6 դասարանների 150 աշակերտներ Դիլիջանից: Ամառային ինստիտուտից հետո մասնակիցներին տեղաբաշխում են ըստ կարիքների ՝ հաշվի առնելով, թե ամենաշատը, որ մարզում կամ որ գյուղում կարիք ունեն մասնագետի:
Ի ՞ նչ դժվարությունների են հանդիպում մասնակիցները ծրագրի ընթացքում ։
-Քանի որ մասնակիցների մեծ մասը մանկավարժական կրթություն չունի, առաջին դժվարությունը վախը հաղթահարելն է, եւ այդ գործում շատ կարեւոր է մեր թիմի աջակցությունը ։ Նոր վայր տեղափոխվելու դեպքում էլ առաջանում են խնդիրներ ՝ կենցաղային, երբեմն աշխատակազմի հետ կապված, բայց մեր մասնակիցները այնքան դրական են ու նպատակասլաց, որ բոլոր դժվարությունները վաղ թե ուշ հաղթահարում են: Դժվարությունները շատ չնչին են ՝ հաշվի առնելով այն ձեռքբերումները, որ ունենում են աշակերտների հետ:
4