« Էշի գերանի մոտ »
Թարգմանության հեղինակ ՝ Աննա Թորոսյան
1877 թվականի նոյեմբերի 29-ին Դիլիջանը սպասում էր Մեծ դուքս Միքայել Նիկոլայևիչին: Նա եղել է վեհափառ իմպերատորի տեղակալը և Կովկասյան բանակի հրամանատարը: Նիկոլայ I իմպերատորի չորրորդ տղան այդ պաշտոնին էր նշանակվել 1862 թվականի դեկտեմբերին ՝ 30 տարեկան հասակում: Մեծ դուքսը նաև առաջինն էր արքայական ընտանիքից, ով ղեկավարում էր Կովկասը: Միքայելի օրոք Դիլիջանը միացավ նորաստեղծ Ելիզավետպոլ նահանգին: Դիլիջանն ուներ կարևոր ռազմաքաղաքական նշանակություն, քանի որ շատ մոտ էր Երևանին: Միքայելի կառավարման տարիներին նաև սկսվեց երկաթգծի կառուցումը Կովկասում:
1867թվականի ապրիլին Դիլիջան- Երևան նոր և լայն ճանապարհ կառուցելու համար Միքայելի հրամանով Դիլիջան է գալիս Բաքվի 153-րդ զորագունդը: Շուրջ երկու տարի նրանք զբաղվում են այդ ճանպարհի կառուցմամբ: Այդ ժամանակ նրանք ապրել են Դիլիջանի ծայրամասում գտնվող ամառային տներում: Տարիներ անց այդ վայրը կոչվել է Ռեդկինի ճամբար( այդտեղ ապրող Ռեդկինի անունով) և ձեռք է բերել մեծ համբավ կատարված պեղումների շնորհիվ( այս մասին կարդացե’ ք նախորդ համարում): Կան տեղեկություններ, որ ճանապարհը կառուցում էին էշերի օգնությամբ: Ինքնապահպանման և ինքնակողմնորոշման բնազդը էշերի մոտ ավելի լավ է զարգացած քան ձիերի: Ճանապարհային պայմաններում նա կարող է ոչ միայն ճշգրիտ ընտրել ամենակարճ ուղին երկու կետերի
միջև, այլ նաև ՝ իր ընտրած ուղու համար կանխատեսել նվազագույն բարձրունքներ և վերելքներ:
1877-1878 թվականներին Դիլիջանը իրենից ներկայացնում էր մեծ հոսպիտալ: Դիլիջանի կենտրոնական հոսպիտալ պետք է այցելեր դուքս Միքայել Նիկոլաևվիչը: Այդ մասին մենք իմանում ենք Եկատերինա Բակունինայի նոթատետրից: Նա գրում է. « Նոյեմբերի 29- ին ասացին, որ Մեծ դուքսը դուրս է եկել առավոտյան ժամը 8- ին Ալեքսանդրապոլից և գալիս է Դիլիջան: Բոլոր տեսուչները և հսկիչները, բժիշները և քույրերը իրար են խառնվել, պահեստից հանում են ջահեր, բոլոր քույրերը հագել են դարչնագույն զգեստ, բժիշկները` ճերմակ խալաթ: Պատրաստվում են … »
vvv
Մշակույթի պալատի անցյալն ու ապագան
Հեղինակ ՝ Լենա Խալաֆյան
Այնտեղ ՝ ապագա կուլտուրայի պալատի փորված հիմքերի մոտ, 1968 թվականի օգոստոսյան այդ օրը տոնական էր: Եվ իրոք հանդիսավոր օր էր այդ օրը յուրաքանչյուր դիլիջանցու համար. լցվում էին հիմքերը մի շենքի, որը կդառնար նրա հոգևոր կուլտուրայի իսկական ժամանակակից օջախը: 1972 թվականի սեպտեմբերի 2-ին Դիլիջանում հանդիսավոր կերպով բացվում է Մշակույթի պալատը: Բացմանը ներկա էին պատվարժան հյուրեր ՝ ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Գուրգեն Ջանիբեկյանը, Դիլիջանում առաջին պետթատրոնի հիմնադիր Դավիթ Գուլազյանը: Մշակույթի պալատում հանդես են
գալիս Դիլիջանի և Դիլիջան եկող բոլոր երաժշտական, պարային և կրկեսային խմբերը:
Այդ մշակութային օջախում էլ Դիլիջանի արվեստասեր հասարակության առաջ տարբեր ժամանակներում ելույթներ են ունեցել արվեստի համաժողովրդական ճանաչում ունեցող այնպիսի հայ վարպետներ, ինչպիսիք են Աբելյանը, Փափազյանը, Հասմիկը, Հրաչյան և ուրիշ շատ դերասանդերասանուհիներ:
Սակայն 1988 թվականի երկրաշարժից հետո շենքը դարձել է III կարգի վթարային: Այժմ Մշակույթի պալատի դռները բաց են միայն փոքր միջոցառումների համար:
Իսկ ի ՞ նչ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ վերանորոգված Մշակույթի պալատ ունենալու համար ։ « Կորիզ »-ի թիմին տված հացազրույցի ժամանակ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի նշեց, որ Մշակույթի պալատի վերանորոգման համար տրամադրվել է 100 միլիոն ՀՀ դրամ, սակայն ամբողջական վերանորոգմումը իրականացնելու համար անհրաժեշտ է 370 միլիոն ՀՀ դրամ: Համայնքի բյուջեն իր հերթին կարող է ավելացնել եւս 50- 70 միլիոն ՀՀ դրամ, բայց դա էլ բավարար չի լինի ։
Դիլիջանի համայնքապետարանը ցանկանում է այդ գործում ներգրավել բարերարների, ովքեր կաջակցեն Մշակույթի պալատի վերանորոգմանը:
3