Ասպրամ Խառատյան
2015-2017, Փեարսոն քոլեջ,( Կանադա)
Ասպրամը սովորել է Կանադայի միջազգային դպրոցումԱսպրամը պատմում է, որ միջազգային դպրոցը նրան լիովին վերափոխել է: « Դու գտնվում ես այնպիսի միջավայրում, որտեղ կան աշխարհի տարբեր երկրներից մարդիկ: Այդ ամենից սկզբում շոկ ես ապրում, բայց հետո դա քեզ տալիս է փորձ և գիտելիք աշխարհի մասին »,-ավելացնում է Ասպրամը: Նրան այնտեղ դուր էր գալիս բազմազանությունը մարդկանց մեջ: Նրանց ամեն ինչ տրված էր ապահով կյանքով ապրելու ու սովորելու համար, բայց իրականում աշակերտներն են այդ ամենը լցնում ուրախությամբ, գիտելիքով ու հետաքրքրությամբ: Առաջին դժվարությունը Ասպրամի համար հեռավորությունն էր ընտանիքից, հետո արդեն լեզվի իմացության խնդիրը, սակայն ժամանակի ընթացքում Ասպրամը հաղթահարեց բոլոր դժվարությունները: Ընդունվելով միջազգային դպրոց ՝ Ասպրամը մտածում էր, որ դպրոցն ավարտելուց հետո նրան ամեն ինչ հաջորդական և հեշտ տրվելու: է Նա հիմա է հասկանում, որ իրականում UWC-ն այս ճամապարհին ամենից հեշտը տրվեց: Ասպրամը ունի շատ նպատակներ, որոնք անպայման իրականացնելու է:
Վազգեն Անանյան
2016-2018, Մահինդրա միջազգային դպրոցում,( Հնդկաստան)
Վազգենը սովորում է Հնդկաստանի Մահինդրա միջազգային դպրոցում: Միջազգային դպրոցը այս մեկ տարվա ընթացքում Վազգենին շատ բան է տվել, այդ ամենը աննկարագրելի է: Ամենամեծ ձեռքբերումը Վազգենի համար ինքնուրույնությունն էր, քանի որ ինքը պետք է որոշեր, թե երբ էր դաս անելու, հանգստանալու, քնելու, ինչպես է գումարը ծախսելու: Վազգենն ասում է, որ սկզբում այդ ամենին շատ դժվար էր հարմարվել, նույնիսկ` անհնարին: « Դժվար էր հարմարվել միջավայրին, սակայն ամենամեծ դժվարությունը կարոտն էր »,-ավելացնում է Վազգենը: Վազգենի կարծիքով դժվարությունների դեմ դուրս գալը ինքնին դժվարություն էր: « Միջազգային դպրոցում կա մի կարգախոս` « out of your comfort zone » ` հարմարավետության գոտուց դուրս: Շատ ժամանակ դու այնպիսի բաներ ես անում, որ քեզ համար անսովոր են, անհարմար, և ամեն օր կանգնում ես նոր մարտահրավերների առջև »,- պատմում է Վազգենը: Նա հպարտությամբ նշում է, որ միջազգային դպրոցը ավարտելուց հետո գնալու է բանակ,
ծառայությունից հետո շարունակել կրթությունը արտերկրում, իսկ կրթություն ստանալուց հետո` վերադառնալու է հայրենիք:
Թամարա Քոչարյան
2017-2019, Ադրիատիկի միջազգային դպրոց( Իտալիա)
Թամարան ընդունվել է Իտալիայի Ադրիատիկ միջազգային դպրոցը: 2014 թվականին, երբ Դիլիջանում բացվեց UWC-ին, Թամարայի
համար ցանցում սովորելը երազանք դարձավ: Թամարան հիշում է, որ, երբ առաջին անգամ գնաց UWC Դիլիջան, հարազատություն զգաց: Նա երբեք չէր տեսել այդպիսի դպրոց, այն գեղեցիկ էր ոչ միայն արտաքին ու ներքին տեսքով, այլ տիրող համերաշխ մթնոլորտով: Այդ պահից երազանքը դարձավ նպատակ Թամարայի համար: Թամարան խոստովանում է, որ շատ է աշխատել և հասել է իր նպատակին: Նա ունի շատ մեծ ակնկալիքներ. առաջին հերթին` ստանալ որակյալ կրթություն, ձեռք բերել նոր ընկերներ, դառնալ ավելի ինքնավստահ և ինքնուրույն: Միջազգային դպրոցը ավարտելուց հետո Թամարան ցանկանում է կրթությունը շարունակել արտերկրյա համալսարաններից մեկում և հետո վերադառնալ Հայաստան ՝ Դիլիջան և իրականացնել բոլոր նպատակները: