"Koriz" # 8 | Page 4

Դիլիջանցի ուսանողները ՝ UWC ցանցում
Հեղինակ ՝ Աննա Թորոսյան
Աշխարհի Միացյալ Քոլեջներ( United World Colleges) շարժումը հիմնվել է 1962 թվականին Մեծ Բրիտանիայում ։ Ներկայումս UWC ցանցն ունի 14 դպրոց և քոլեջ աշխարհի 5 երկրամասերում. դրանցից է նաև Հայաստանում UWC Դիլիջան քոլեջը ։ Աշակերտների ընտրությունն իրականացվում է մրցակցային հիմքով, 150 երկրներում գործող ազգային կոմիտեների կողմից, որոնք լիազորված են թեկնածուներ ընտրելու և նրանց առաջ քաշելու UWC դպրոցներում լրիվ / մասնակի վճարվող կամ չֆինանսավորվող տեղերի համար ։
2014 թվականից ի վեր դիլիջանցի վեց երիտասարդներ սովորել եւ սովորում են UWC ցանցի տարբեր քոլեջներում ՝ աշխարհի տարբեր անկյուններում ։
Սոնա Մարկոսյան
2014-2016, Դիլիջանի միջազգային դպրոց( Հայաստան) յուրաքանչյուր երկրում կգտնի ընկերներ: Սովորելու ընթացքում ամենից շատ գնահատել է զանազանությունը. « Նրանք բոլորը շատ տարբեր էին, սակայն ընտանիք դարձան »,-նշում է Սոնան: Սկզբնական շրջանում դժվարություն հանդիսացել է անգլերենը, որը ժամանակի ընթացքում բարելավվել է ։ Թեեւ Սոնան հաճախ կարող էր գնալ եւ տեսնել ընտանիքին, այնուամենայնիվ, նոր միջավայրին հարմարվելը նույնպես դժվար է եղել ։ Այժմ Սոնան սովորում է ԱՄՆում:
Պետրոսյան Ռոբերտ
2014-2016, Ադրիատիկի միջազգային դպրոց( Իտալիա)
Ռոբերտը սովորել է Ադրիատիկի միջազգային դպրոցում: Դպրոցի մասին իմացել է ընկերներից մեկի միջոցով, ով արդեն սովորում էր ցանցում: Միջազգային դպրոցը նրան սովորեցրել է գլոբալ հարցերին ավելի իրատեսական հայացքով նայել ու փորձել անալիտիկ լուծումներ գտնել, խնդիրներին նայել տարբեր տեսանկյուններից և որոշումներ կայացնելիս, ցուցաբերել քննադատական մոտեցում, ինչպես նաեւ այն միտքը, որ միշտ անհրաժեշտ է նայել « պատուհանից դուրս » և ընդլայնել սեփական մտահորիզոնը: « Դպրոցն ինձ տվեց ինքս ինձ բացահայտելու հնարավորություն և ապացուցեց այն, որ երազանքներն իրոք վեր են ածվում իրականության խելացի որոշումների, տքնաջան
Սոնան սովորել է Դիլիջանի
միջազգային դպրոցում: Դպրոց
դիմել է ծանոթներից մեկի
խորհրդով, ով նույնպես սովորում
էր ցանցի դպրոցներից մեկում ։
Սովորելու տարիներին Սոնան
ստացել է արժեքավոր կրթություն
եւ ձեռք բերել շատ ընկերներ:
4
Սոնան նշում է, որ եթե այժմ
աշխատանքի և երբեմն ռիսկի
lorem ipsum:: [ Date ]
ցանկանա ճանապարհորդել, ապա
գնալու շնորհիվ: Պետք չէ խուսափել բարդություններից, այլ
անհրաժեշտ է դրանք տեսնել որպես սովորելու և կոփվելու հիանալի հնարավորությունը »,- նշում է Ռոբերտը: Ռոբերտի համար դժվարությունը սեփական տնից հեռու գտնվելն էր և ժամանակի ճիշտ բաշխումը: « Անհրաժեշտ էր ժամանակը շատ հմտորեն պլանավորել ամեն ինչ իր ժամանակին կատարելու և դասերից հետ չընկնելու համար: Բայց ամենամեծ դժվարությունը չինացիների անգլերեն ակցենտը հասկանալն էր »,-կատակում է Ռոբերտը: Մոտ մեկ տարի է Ռոբերտը ծառայում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Դպրոցն ավարտելուն պես Ռոբերտն ընդունվել է Ռոչեսթեր համալսարանը( ԱՄՆ, Նյու Յորք) և ծառայությունն ավարտելուց հետո կմեկնի այնտեղ սովորելու:
Անուշ Մեհրաբյան
2015-2017, Ռոբերթ Բոշի անվան միջազգային դպրոց,( Գերմանիա)
Անուշն ավարտել է Գերմանիայի Ռոբերտ Բոշի անվան միջազգային դպրոցը: Անուշը հանդիպել է կյանքի ընկերների, որոնց հիմա նա շատ է կարոտում, հանդիպել է այնպիսի մարդկանց, որոնց երկրների տեղն անգամ չգիտեր քարտեզի վրա: Նրանց հետ ձեռք բերած փորձը աննկարագրելի է իր համար: Ամենից շատ նրան այնտեղ դուր էր գալիս կյանքը: Այն շատ ծանրաբեռնված էր, բայց ՝ աշխույժ: Այս տարի Անուշն ընդունվել է Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր համալսարան և ունի շատ նպատակներ, որոնք անպայման իրականացնելու է: