1
2
3
Դիլիջանը ուսումնառող
քաղաքների ցանցում
Հայտնի լինելով որպես
առողջարանային քաղաք՝
Դիլիջանը վերջին տարիներին
ձեռք է բերել նաեւ միջազգային
կրթական կենտրոնի համբավ՝ մի
շարք կրթական կառույցների
առկայության շնորհիվ։ 2016
թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ի
Կրթության, գիտության և
մշակույթի կազմակերպությունը
(UNESCO) Դիլիջանն ընդգրկել է
Ուսումնառու քաղաքների
համաշխարհային ցանցում (GNLC)՝
առկա կրթական եւ մշակութային
կառույցների ու այդ բնագավառում
զարգացման մեծ հեռանկարների
շնորհիվ: Իսկ ի՞նչ
առավելություններ կտա ցանցին
անդամակցությունը։
Այժմ աշխարհի ավելի քան 1000
քաղաքներ և համայնքներ դարձել
են կամ դառնում են
ուսումնառու/կրթական
քաղաքներ: Այս քաղաքները
հնարավորություն են ստանում
մասնակցելու միջազգային
քաղաքական երկխոսությանը,
ուսումնասիրություններին,
կարողությունների զարգացմանն
ու փորձի փոխանակմանը: Ինչպես
նաև նրանք կարող են իրենց
քաղաքացիների համար
արդյունավետ օգտագործել
ցկյանս ուսումնառությունը
խթանելու՝ ուսումնառու քաղաքի
մոտեցումները: UNESCO-ն
ուսումնառու քաղաքների
համաշխարհային ցանցը հիմնել է,
որպեսզի նպաստի դրանց թվի
աճին՝ խթանելով քաղաքային
համայնքներում ցկյանս
ուսումնառությունը: GNLC
համաշխարհային ցանցը
մոբիլիզացնում է քաղաքները՝
ներկայացնելով, թե տվյալ քաղաքի
ռեսուրսները ինչպես կարող են
բնակիչներին ուսումնառության
արդյունավետ
հնարավորություններ տալ՝
խթանելով մարդկային ներուժի
աճը, պահպանելով սոցիալական
արդարությունն ու
հավասարությունը, ինչպես նաև
ապահովելով սոցիալական
3
համախմբվածություն և կայուն
բարեկեցություն:
«Սկզբի սկիզբը»
Թարգմանության հեղինակ՝ Աննա
Թորոսյան
Դիլիջանում լեգենդներ էին հյուսում
այս մարդուն նվիրված: Թեև ոչ ոք
նրա մասին ստույգ տեղեկություն
չուներ, այնուամենայնիվ,
յուրաքանչյուրն իր պարտքն էր
համարում ավելացնել իր «մի
պտղունց համեմունքը» ընդանուր
քննարկման նյութ դարձած
«ճաշատեսակի»-ն: Հայտնի էր
միայն, որ նա Դիլիջանում եղած
ծառայության հետ մեկտեղ
աշխատում էր ռուս գրող
Ալեքսանդր Գերցենի
ստեղծագործությունների
ընդանուր հավաքածուի վրա: Նաև
հայտնի էր, որ եղել է Ազգային
հեղափողության գվարդիայի
անդամ: Նման տեղեկությունն էլ
ավելի էր բարձրացնում
հետաքրքրությունը այս
մարդու հանդեպ, և
տարածվում
Դիլիջանի ողջ
տարածքով։ Նրա
մասին խոսում էին
նույնիսկ Երևանի
զինվորները և
սպաները, որոնց հետ
նա եկել էր Դիլիջան
ռուս-թուրքական
պատերազմի տարիներին:
Նա Գրիգորի Վիրուբովն էր։ Ոչ ոք
հստակ չգիտեր Վիրուբովի
Դիլիջան գալու պատճառը: Նա
ապրում և աշխատում էր
Փարիզում: Հետագայում պարզ
դարձավ, որ Դիլիջան եկել էր իր
ցանկությամբ՝ փնտրելու
արժեքավոր արտեֆակտեր:
Այդպես էր ամեն ինչ եղել, թե ոչ,
դժվար է ասել։ Միայն կազակ Իվան
Շուլագան էր, որ չէր կասկածում
այդ տեղեկության
ճշմարտացիության վրա՝ ասելով,
որ հենց Գրիգորի Վիրուբովն էր այդ
ամենը նրան պատմել: Ի՞նչ էր
կորցրել Գրիգորի Վիրուբովը
Հայաստանում: Այն, որ նա ինչ-որ
բան էր փնտրում Դիլիջանում,
բոլորը գիտեին: Նրան հաճախ
տեսնում էին քլունգով և բահով
Րեդկինի ճամբարի մոտ: Որպեսզ