« Կորիզ » համայնքային ամսաթերթը Դիլիջանի համայնքային կենտրոնի կրթական, տեղեկատվական եվ սոցիալական ծրագրերից մեկն է հանդիսանում: Ողջ տպագրական աշխատանքը համակարգում են մի խումբ դիլիջանցի պատանիներ: Թերթը իրազեկում է այն բոլոր նորությունների, իրադարձությունների, միջոցառումների մասին, որոնք կատարվում են Դիլիջան համայնքում: Թերթը բարձրաձայնում է այն հայտնի և անհայտ մարդկանց մասին, որոնց գործունեությունը կարևոր տեղ է զբաղեցնում Դիլիջան համայնքի առօրյա կյանքում:
« Լույս ընտանիքը » դարձավ մեկ տարեկան
Հեղինակ ՝ Լիլիթ Թամրազյան
Հարության տոնից հետո Տավուշի թեմի առաջնորդ` Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը 40 օրերի ընթացքում շրջում է կիրակնօրյա դպրոցներով և հետևում Հարության տոնին նվիրված միջոցառումներին: Հարության տոնին նվիրված վերջին միջոցառումը տեղի ունեցավ Դիլիջանի Սուրբ Խաչ եկեղեցում, որտեղ « Լույս Մանկանց »-ի ավագ և կրտսեր սերունդները հանդիպեցին իրար:
« Երբ ես եկա Տավուշի մարզ որպես
թեմի առաջնորդ, մենք ընդամենը մեկ հոգևոր քրիստոնեական դաստիարակության դպրոց ունեինք, որը գտնվում էր Մովսես գյուղում, և ես մտածում էի, թե ինչպես պիտի մեր գործունեությունը ծավալենք: Եւ այսպես սկսեցինք այս ծրագիրը ։ Փառք Աստծո, դանիականհայկական բարեգործական հիմնադրամը մեզ աջակցեց ։ Մենք կարծում ենք մի քանի տարի հետո, այս սերունդը մեծանալով, մենք կունենանք բոլորովին այլ պատկեր հոգևոր կրթության, ազգային մշակույթի զարգազման իմաստով: Միայն խնդրում եմ Աստծուն, որ մեր շունչը երբեք չընդհատվի, Քրիստոս առաջնորդի մեզ ։ Մեր նպատակն է լինելու Քրիստոսին տանել յուրաքանչյուր հայ ընտանիք »,-ներկայացրեց Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ։
*« Լույս մանկանց » խմբակը գործում է 2016 թվականի մայիսից Դիլիջանի թիվ 5 միջնակարգ դպրոցում, եւ նրա նպատակն է հայ մանուկին մոտեցնել Աստծուն, և դարձնել Հայ Առաքելական Եկեղեցու հավատավոր զավակ ։ Ծրագրում ընդգրկված են 6-12 տարեկան երեխաներ ։ Այժմ « Լույս Մանկանց »-ն ընդլայնել է իր գործունեությունը եւ երկրորդ խումբն է բացել Դիլիջանի թիվ 2 հիմնական դպրոցում:
« Կորիզ »-ի թիմը շնորհավորում է « Լույս Մանկանց »-ին տարեդարձի կապակցությամբ եւ մաղթում բազում լուսավոր ընտանիքների ստեղծում ոչ միայն Տավուշի մարզում, այլ Հայաստանի ողջ տարածքով մեկ ։
Ծնունդդ շնորհավո’ ր Café # 2
Հուլիսի 13-ին կլարանա մեկ տարին, որ Cafe # 2-ը իր դռները բացեց դիլիջան համայնքի եվ տուրիստների առջեւ ։ Cafe # 2-ը հիմնադրվել է IDeA Հիմնադրամի եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ: Նմանատիպ սրճարանի հիմնադրման նպատակն էր ստեղծել յուրօրինակ շփման հարթակ ՝ տեղացի երիտասարդների, UWC Դիլիջանի եւ այլ կրթական հաստատությունների ուսանողների միջեւ: Լինելով սոցիալական ձեռնարկատիրության առաջին օրինակը Դիլիջանում ՝ Cafe # 2-ը հնարավորություն է տալիս 14 եւ բարձր տարիքի պատանիներին աշխատելու որպես մատուցողներ եւ մատուցողի օգնականներ: Հատկանշական է, որ սրճարանի շահույթը օգտագործվում է դիլիջանցի երեխաների կողմից առաջարկվող այլ կրթական եւ սոցիալական նախաձեռնությունների իրականացմանն աջակցելու համար ։
« Կորիզ »-ի պատանիները շնորհավորում են Cafe # 2- ի թիմին այս մեկ տարվա ընթացքում ունեցած ձեռքբերումների համար, եւ ցանկանում, որ այն դեռ երկար տարիներ շարունակի իր ներդրումն ունենալ Դիլիջան համայնքի զարգացման գործում ։
* Դիլիջանի համայնքային կենտրոնը( ԴՀԿ) հանդիսանում է « Scholae Mundi Հայաստան » բարեգործական հիմնադրամի ծրագրերից մեկը ։ Այն ստեղծվել է 2014 թվականին Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա ՝ որպես հարթակ UWC Դիլիջանի ուսանողների և Դիլիջանի երիտասարդության համագործակցության համար: 2015 թվականի հունիսին ԴՀԿ-ն հանդես եկավ իր նոր ռազմավարությամբ ՝ խրախուսելու մասնագիտական զարգացումը, կրթական միջոցառումների
2 անցկացումը և որպես հիմք ծառայելու այնպիսի նախաձեռնությունների lorem ipsum:: [ Date ] համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող
ծրագրերում: Կենտրոնը գտնվում է Դիլիջանի ավագ դպրոցի տարածքում ։