"Koriz" # 7 | Page 3

Ջիվան Գասպարյան
Հոդվածը պատրաստեց Դավիթ Հովակիմյանը
Մեզանից յուրաքանչյուրի սրտում էլ վիշտ կա, բայց դրա համար չպիտի լացենք, հակառակը` պիտի շարունակենք ապրել: « Հողի վերքերը բուժվում են, սրտի վերքերը չեն բուժվում »: Արամայիս Գասպարյանը` Ջիվան Գասպարյանի հայրը, ծնվել է 1898 թվականին Մուշում: 17 տարեկանում հոր հորդորով, որպես կամավոր, միացել է Անդրանիկի զորքին: Զորավարը Ղարաբաղն ազատագրելու նպատակ ուներ, սակայն առաջացած հակասությունների պատճառով հեռացավ Հայաստանից: Այս ամենից հետո էլ Ջիվան Գասպարյանի հայրը հաստատվել է
Սոլակ գյուղում: Այստեղ էին
հաստատվել նաև բազմաթիվ
մշեցիներ, այդ թվում` Խաչատուր
Գրիգորյանը, որի աղջկա`
Մագթաղի հետ հետագայում պիտի
ամուսնանար Արամայիսը: Ջիվան
Գասպարյանը ծնվել է 1928թ.,
Սոլակում: Չնայած ընտանիքը
1926թ.-ից հաստատվել էր
Երևանում, մանկությունն
անցկացրել է գյուղում:
« Ընդհանրապես մեր ցեղը լավ
մարդիկ են եղել, ընտանիք սիրող,
թասիբով »… Ընտանիքում շատ չէին
խոսում 1915-ին կատարվածի
մասին: Մի անգամ Խաչատուր
պապը սաստել էր կնոջը`
Մարգարիտ տատին, երբ
երեխաներին պատմում էր, թե ինչ
են արել թուրքերը հայերի հետ:
3
Երևանում Ջ. Գասպարյանի հայրը
* Նյութի սկզբնաղբյուրը ՝ 100 LIVES-ի պաշտոնական կայք ։
նրանցից շատերը դարձել են քաջ lorem ipsum:: [ Date ]
զբաղվում էր քարտաշությամբ: Օպերայի, Հանրապետության
հրապարակի շենքերի քարտաշներից էր: « Ինձ ասում էր` տղա ջան, ամեն մեկս մի քար դնենք, որ մեր երկիրը կանաչի: Իսկ եթե քարը հանենք, երկրից բան չի մնա »,- հոր խոսքերն է հիշում վարպետը: Մայրը մահացել է հոր բացակայության ժամանակ, երբ Հայրենական մեծ պատերազմը նոր էր սկսվել, ու Արամայիս Գասպարյանը երեք եղբայրների հետ մեկնել էր ռազմաճակատ: « Մենք անտեր երեխաներ էինք, ո ՞ վ էր տերը, ո ՞ վ էր տիրականը, հետո թե ինչ եղավ ՝ չիմացանք, էդպես էլ կորավ մորս գերեզմանը: Առանց մեր, առանց հեր մեծացանք … Հազար տեսակ շրջապատ մտանք, վերջը էդ դուդուկն ինձ փրկեց, երբ սկսեցի սովորել դուդուկ նվագել, կյանքս փոխվեց »,- ասում է Ջ. Գասպարյանը`ավելացնելով, որ հայրը պատերազմից հետո տուն վերադարձավ: « Աշխարհում վատ ազգ գոյություն չունի` կա լավ ու վատ մարդ: Այսօրվա թուրքերին չեմ մեղադրում, եթե թուրք երիտասարդները խելացի լինեն, պիտի պահանջեն իրենց կառավարությունից, որ ներողություն խնդրի: Նրանց պիտի բացատրվի, որ ժամանակին մեզ ճնշել են, սպանել են, մորթել են, խշտիկներով խփել են. տատս էնպիսի բաներ էր պատմում »,- ասում է վարպետը: Ջիվան Գասպարյանը լսել է, որ Մուշի իր պապական տանը հիմա քրդեր են ապրում: Նշում է` մի անգամ որոշել էր գնալ Վան, Մուշ, Սասուն, Արարատ լեռը բարձրանալ, բայց ոտքը վնասել էր ու չկարողացավ: Նա հուսով է, որ մի օր, եթե նույնիսկ ինքը չէ, գուցե թոռը ՝ դուդուկահար Ջիվան Գասպարյան կրտսերը, իսկապես գտնի իր պապական տունը Մուշում:
Բուդո-Շին ընտանիքը Հեղինակ ՝ Աննա Թորոսյան
Ապրիլի 9-ին Դիլիջան քաղաքի ավագ դպրոցում, որտեղ սովորել է քառօրյա պատերազմի հերոս Վլադիմիր Ալիխանյանը, Հայաստանի Բուդո-Շին մարտարվեստի ֆեդերացիան կազմակերպել էր հերոսի հիշատակին նվիրված հուշամրցաշար: Հուշամրցաշարին ներկա էին Հայաստանի տարբեր քաղաքներից Բուդո-Շին մարտարվեստի աշակերտներ: Առավոտյան Բուդո-Շին ընտանիքը այցելեց Վլադիմիր Ալիխանյանի գերեզմանը և ծաղիկներ դրեց հերոսի գերեզմանին:
Դիլիջանի Բուդո-Շին մարտարվեստի խմբակը բացվել է 1998 թվականին: Հայաստանի Բուդո-Շին մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ ՝ Սուրեն Օչինյանը պատմում է, որ երկար տարիների աշխատանքներից հետո աշակերտները դարձան հմուտ կարատեիստներ և այժմ փոխարինում են իրենց ուսուցիչներին: Սուրեն Օչինյանը ասաց, որ վերջերս խորհուրդը որոշեց Արթուր Սիմոնյանին նշանակել Դիլիջանի Բուդո-Շին մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ, ում առաջարկությամբ էլ կազմակերպվել էր հուշամրցաշարը: Նա հպարտությամբ նշում է, որ կարատեն իր նվաճումն է և նրա 25 տարվա հարստությունն իր աշակերտներն են, ովքեր կարողացան այս տարիների ընթացքում ձեռք բերել 56 միջազգային սև գոտի, 150 և ավելի մրցանակներ: Սուրեն Օչինյանը ասում է, որ իրենց նպատակն է եղել ճիշտ սերունդ դաստիարակելը, ինչը իրենց մոտ ստացվել է: Նա հպարտությամբ նշում է, որ այժմ կան աշակերտներ, ովքեր դարձել են զինվոր, իրավաբան, բժիշկ, սակայն միևնույնն է նրանց միավորում է Բուդո-Շին ընտանիքը: Ամառային ճամբարների ընթացքում աշակերտները բոլոր առումներով նախապատրաստվում են բանակին և այս տարիների ընթացքում
զինվորներ, ովքեր օրինակ են ծառայել իրենց ընկերների համար: