« Քա’ ջ, անվա’ խ մարտիկ »
Հեղինակ ՝ Մարիամ Գասպարյան
« Վլադիմիրը էությամբ շատ հանգիստ, շփվող և կամեցող մարդ էր ։ Բոլորին նեղության մեջ հասնում էր ։ Միաժամանակ, նաև շատ նպատակասլաց էր ։ Որպես աշակերտ` կարգապահ էր, ոչ մի դժգոհություն չի եղել դպրոցական տարիներին ։ Ազատ ժամանակ սիրում էր զբաղվել սպորտով ։ Ցանկանում էր զինվորական դառնալ ։ Բանակային կյանքում իհարկե եղել են դժվարություններ, սակայն նա երբեք չի դժգոհել ։
Մանկության տարիներին Վլադիմիրը սիրում էր տատիկի հետ բարձրանալ սար ։ Շատ կապված էր տատիկի հետ ։ Նա էր իր խորհրդատուն, ում հետ կիսվում էր իր գաղտնիքներով ։ Վլադիմիրին ոգեշնչում էին իր ընտանիքը, ծնողները, բարեկամները ։ Նա շատ ուշադիր և հոգատար եղբայր էր Սամվելի հանդեպ ։
Սիրում էր Դիլիջանը, բնությունը ։ Իր նոթատետրերում և փոքրիկ քարտեզներում կարմիր գույնով առանձնացրել էր Դիլիջանը »։,- այսպես է հիշում հերոսին իր մայրը ։
Վլադիմիր Ալիխանյանը ծնվել է |
|
|
1996 թվականի հունվարի 28-ին |
|
|
Դիլիջան քաղաքում ։ Սովորել է
Դիլիջանի ավագ դպրոցում 9
4
|
միամտություն,
Ուներ սլացիկ ու թիկնեղ
|
lorem ipsum:: [ Date ] |
|
կեցվածք, |
|
տարի, այնուհետև ընդունվել Դիլիջանի պետական քոլեջ եվ
սովորել 3 տարի ։ Զորակոչվել է բանակ 2014 թվականին ։ Տանկիստը ծառայում էր Ֆիզուլիում: Ապրիլի 2-ին իր ընկերների հետ նա օգնության է հասել Ջաբրայիլ, ապրիլի 3-ին ՝ զոհվել: Շարքային Վլադիմիր Ալիխանյանը հետմահու պարգևատրվել է « Մարտական խաչ » առաջին աստիճանի շքանշանով, Լեռնային Ղարաբաղի հանրապետության « Արիության համար » մեդալով:
« Ու հիմա կասեն. « Նա ընկավ մարտում ՝ հերոսի մահով », Բայց լալկան հոգուս ամենախորքում, Ես չեմ սփոփվելու այդ շարադրանքից, Ու ամեն անգամ, երբ լսվի կողքիս Անունդ հնչեղ, Ես կպապանձվեմ տանջող հուզմունքից, Քանի որ նորից կհիշեմ ես քեզ... քո մաքո ՜ ւր հոգին, Հոգին, որ չուներ նախանձ, չարություն, Հոգին, որ ուներ մանկան պարզություն, Հոգին, որ գիտեր բարի գործ անել, Ու չէր դադարում անսպառ նվիրվել... Ծնվել էիր դու բնության գրկում Ու ներդաշնակվել նրան ակամա, Արևի պես էիր ժպտում դու կարծես, Առյուծի նման բարկանում հանկարծ, Լուսանի նման զգուշավոր քայլքով Անցնում էիր դու տագնապի միջով... Եթե փորձեմ պատմել բառերով Կընտրեմ մի քանի պարզ գոյականներ, Որ ունեն իմաստ հենց քո կերպարում Եվ դա կլինի. « Քա ´ ջ, անվա ´ խ մարտիկ », Բայց չեմ վերջացնի այդ երեք բառով, Կասեմ ավելին... Նա ուներ հավատ ու խոհեմություն, Մաքրություն մի ջինջ ու
Գեղեցիկ, շատ սուր ու դիպուկ հայացք, Ուներ նա պայծառ, լուսավոր մտքեր, Ու բազում թաքուն, գունեղ երազներ: Բայց ահա եկավ դժգույն առավոտ... Երբ արշալույսը լրիվ չէր բացվել, Ստացար հրաման ՝ ազգդ պաշտպանել, Պահել զինվորին թիկունքում կանգնած, Ու ծննդկանին վախից կարկամած: Դու մտար մարտի ու հերոսացար... Հուսամ ՝ քո վերջին բառը այս կյանքում Աղոթք է եղել Տեր Աստծուն ուղղված, Իսկ հիմա հեռվում ՝ այնտեղ վերևում, Աղոթք ես ասում արդեն մեզ համար, Հայ ազգի համար, Ու որդեկորույս ծնողքիդ համար:»
Բանաստեղծության հեղինակն է Վլադիմիրի բարեկամուհի Շուշանիկ Թադևոսյանը ։ Այն գրվել է 2016 ապրիլի 7-ին, երբ հաստատվել էր հերոսի մահվան բոթը ։