"Koriz" # 7 | Page 2

« Կորիզ » համայնքային ամսաթերթը Դիլիջանի համայնքային կենտրոնի կրթական, տեղեկատվական եվ սոցիալական ծրագրերից մեկն է հանդիսանում: Ողջ տպագրական աշխատանքը համակարգում են մի խումբ դիլիջանցի պատանիներ: Թերթը իրազեկում է այն բոլոր նորությունների, իրադարձությունների, միջոցառումների մասին, որոնք կատարվում են Դիլիջան քաղաքում և հարակից գյուղերում: Թերթը բարձրաձայնում է այն հայտնի և անհայտ մարդկանց մասին, որոնց գործունեությունը կարևոր տեղ է զբաղեցնում Դիլիջան համայնքի առօրյա կյանքում:
Կամավորական շարժումը Դիլիջանում
Կամավորությունն անշահախնդիր գործունեություն է, որն ուղղված է նպաստելու հասարակությանը հուզող այս կամ այն ծրագրի իրականացմանը ՝ չակնկալելով որևէ ֆինանսական շահ: Հայաստանում կամավորական շարժումները սկսել են զարգանալ միայն վերջին տարիներին ։ Դիլիջանում կամավորական շարժման ձևավորմանը նպաստել են տեղի ակտիվ հասարակական կազմակերպությունները ։ Շարժման
նպատակն է կամավոր երեխաներին դարձնել ակտիվ քաղաքացիներ ՝ ներգրավելով տարբեր համայնքային միջոցառումների ։ Շարժումն ավելի մեծ թափ է առել 2014 թվականին ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Ռեբեկա Բարնհայմի ջանքերով ։ Հետագայում ՝ 2016 թվականի նոյեմբերին,
կամավորների գործունեությունն ավելի համակարգված դարձավ Դիլիջանի համայնքային կենտրոնի գործունեության շրջանակներում ։ Ներկայումս Կենտրոնում կան ավելի քան 35 ակտիվ կամավորներ, ովքեր ծառայում են համայնքին ՝ տարբեր միջոցառումների միջոցով. երեխաները օգնում են Դիլիջանի համայնքային կենտրոնի մեծամասշտաբ ծրագրերի իրականացմանը, պարբերաբար հավաքում և նվիրարբերում են հագուստ անապահով ընտանիքներին, այցելում են Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ ՝ մասնակցելու արխիվացման աշխատանքների իրականացմանը և շատ ավելին ։ Տեղացի պատանիները նաև համագործակցում են UWC Դիլիջան քոլեջի ուսանողների հետ: Միասին դասավանդել են անգլերեն ՝ Դիլիջան քաղաքի որոշ մանկապարտեզներում, մասնակցել են կավագործության դասընթացների UWC Դիլիջանում և պատրաստել հուշանվերներ « Ավրորա » մրցանակաբաշխության հյուրերի համար ։
Այս տարի առաջին անգամ, Դիլիջանի համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ, Հայաստանը միացավ « Good Deeds Day » համաշխարհային շարժմանը ։ Good
Deeds Day-ը բարի գործերի իրականացման օր է ։ Ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր մարդիկ նախընտրում են կամավոր սկզբունքներով աշխատել և օգնել մյուսներին ։ Այժմ 75 երկրների 1.500.000 կամավորներ միացել են շարժմանը ։ Ապրիլի երկուսին ՝ Good Deeds Day-ի օրը, ԴՀԿ-ի կամավորները իրականացրին մի շարք համայնքային միջոցառումներ ՝ նվիրեցին հագուստ կարիքավոր ընտանիքներին, բաժանեցին ուրախ բացիկներ անցորդներին, սթրիթ արթի ևս մեկ նմուշ ստեղծեցին Դիլիջանում, անցկացրին վարպետաց դաս « Հույսի կամուրջ » ՀԿ-ի երեխաների համար, տնկեցին եղևնիներ ։ Այն ևս մեկ հնարավորություն էր բարին տարածելու շրջապատող աշխարհում ։
Շարժմանն անընդհատ միանում են նոր երեխաներ, ովքեր մասնակցում են առկա ծրագրերին, կամ կյանքի կոչում սեփական մտքերն ու գաղափարները: Միանալ կարող են բոլոր ցանկացողները ՝ անկախ տարիքից ։ Պարզապես անհրաժեշտ է այցելել Դիլիջանի համայնքային կենտրոն և գրանցվել ։ Եթե Ձեր կազմակերպությունն էլ պլանավորում է իրականացնել համայնքային միջոցառում և ունեք կամավորների օգնության կարիքը, ապա կարող եք դիմել ԴՀԿ-ի կամավորների աշխատանքը համակարգող Թագուհի Խառատյանին ։
* Դիլիջանի համայնքային կենտրոնը( ԴՀԿ) հանդիսանում է IDeA Հիմնադրամի ՝ Դիլիջանի զարգացման ծրագրերից մեկը ։ Այն ստեղծվել է 2014 թվականին Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա ՝ որպես հարթակ UWC Դիլիջանի ուսանողների և Դիլիջանի երիտասարդության համագործակցության համար: 2015 թվականի հունիսին ԴՀԿ-ն հանդես եկավ իր նոր ռազմավարությամբ ՝ խրախուսելու մասնագիտական զարգացումը,
2 կրթական միջոցառումների անցկացումը և որպես հիմք ծառայելու lorem այնպիսի ipsum:: [ Date ] նախաձեռնությունների համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող
ծրագրերում: Կենտրոնը գտնվում է Դիլիջանի Ավագ դպրոցի տարածքում ։