Կրթական նոր ծրագրերի բացահայտման շեմին
Հեղինակ ՝ Ֆլորա Գասպարյան( UWC Դիլիջան)
Եվրոպական Երիտասարդական Պառլամենտը( ԵԵՊ) իրենից ներկայացնում է անկուսակցական եւ անկախ կրթական ծրագիր, որը ամբողջությամբ հարմարեցված է երիտասարդ եվրոպական քաղաքացու պահանջներին:
Այն ձևավորվել է 2012 թվականին և վերջինիս հիմնական նպատակն է ներգրավել ակտիվ երիտասարդությանը հասարակության ձևավորման գործում: Դիլիջանում անցկացված ծրագիրը միավորել էր ավելի քան 80 երիտասարդների այդ թվում ՝ UWC Դիլիջանի սաներին մեկ տանիքիի տակ ՝ անցակցնելու երկու անմոռանալի օր, որի ընթացքում հագեցած ֆորումին զուգահեռ վերջիններս հնարավորություն ունեցան անցկացնելու հետաքրքիր քննարկումներ, խաղեր և դեբատներ: Մասնակիցները դպրոցականներ էին ընտրված Dasaran. am-ի և UWC Դիլիջանի աջակցությամբ ։ ԵԵՊ կազմակերպչական կազմը հարցազրույց էր անցկացրել
արդենիսկ առաջադրված դպրոցականների հետ, որի արդյունքում կազմվել էր ֆորումի վերջնական մասնակիցների ցանկը ։ Բարձրացնելով իրազեկությունը Եվրոպական հարցերի, խրախուսելով ակտիվ եվրոպական քաղաքացիություն եւ դրդելով ուսանողներին զբաղվել եվրոպական քաղաքականության հարցերով, ծրագրի մասնակիցները սովորում են
նպաստել միջազգային փոխըմբռնմանը, միջմշակութային երկխոսությանը, գաղափարների բազմազանությանը եւ գործելակերպին ։ Որպես հեռանկարԵԵՊ Հայաստան կազմակերպությությունն իր մասնակիցներին առաջարկում է գալիք ֆորումների մի մասը կազմելու, ինչպես նաև ՝ իրենց գիտելիքները զարգացնելու և մեդիա ոլորտում նոր հմտություններ ձեռք բերելու բացառիկ հնարավորություն: Իսկ մասնակիցենրի երկարաժամկետ հեռանկարներից կարող է լինել կազմակերպությանն անդամագրվելը և ԵԵՊ Հայաստանի մի մասը դառնալը:
Արվեստը UWC Դիլիջանի աշակերտների վրձնով
Հեղինակ ՝ Անի Խառատյան
Մարտի 27-ից ապրիլի 1-ը Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի ունեցավ UWC Դիլիջանի այս տարվա շրջանավարտների աշխատանքների ցուցահանդեսը ։ Այս ցուցահանդեսը միջազգային դպրոցի արվեստի բնագավառի աշակերտների տարեվերջյան քննությունն էր, որին նրանք պատրաստվել էին 2 տարվա ընթացքում ։ Ներկայացված էին 25 ուսանողների ավելի քան 200 աշխատանք: Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ դիլիջանցիներ, աշակերտների ծնողները ՝ արտերկրից, նաև հյուրեր այլ վայրերից ։
Յուրաքանչյուր աշակերտ տարվա սկզբում ընտրել էր մեկ թեմա և երկու տարիների ընթացքում զարգացրել այն ։ Յուրաքանչյուրի ոճն ու աշխատանքները տարբերվում են մյուսների աշխատանքներից, սակայն նրանց
միավորում է այն հանգամանքը, որ նրանք բոլորն էլ ստեղծագործում են արվեստի բնագավառում ։ Ցուցահանդեսի սկզբում աշակերտներից մի քանիսը ելույթ ունեցան իրենց աշխատանքների վերաբերյալ, պատմեցին, թե ինչն էր նրանց ոգեշնչել, ինչ էին ցանկացել պատկերել ։ Յուրաքանչյուր աշակերտ իրեն հատկացված անկյունում դիմավորում էր դիտորդին, ներկայացնում իր աշխատանքները, պատասխանում հետաքրքրող հարցերին ։
Էլիզա Վարդանյանը Երևանից է ։ Արդեն երկրորդ տարին է, ինչ սովորում է Դիլիջանի միջազգային դպրոցում ՝ որպես արվեստի ոլորտի աշակերտ ։ Երկու հնարավոր տարբերակներից ՝ ստանդարտ և բարձր մակարդակի արվեստներ, նա ընտրել է բարձր մակարդակի արվեստը և հնարավոր 11-ից ներկայացրել է 10 աշխատանք ։ Էլիզան ուսումնասիրել է մարդկանց էմոցիաները և փորձել է դրանք արտահայտել դեմքի, աչքերի, հայացքի միջոցով ։ Էլիզան ուրախ է, որ ցուցահանդեսի միջոցով կարողացավ կապ ստեղծել Դիլիջանի բնակիչների հետ ։
Հովհաննես Ալեքյանը նույնպես Երևանից է ։ Ոգեշնչվել է սուրռեալիզմով և դադա արվեստով ։
Արմեն Տեր-Մինասյանը Գյումրիից է ։ Մեկնել է տարբեր արշավների և արդյունքում ստեղծված տպավորությունները արտահայտել լանդշաֆտներ նկարելու միջոցով ։ Նա ոչ միայն նկարել է լանդշաֆտներ, այլև