"Koriz" # 6 | Page 4

Մեզ հետ կողք կողքի ապրող մոլոկանները
Հեղինակ ՝ Լուսինե Մարության
Մոլոկանների ներգաղթը Հայաստան
Մոլոկանները կրոնական փոքրամասնություն են, որը ձևավորվել է 18-րդ դարի երկրորդ կեսին ։ Կրոնական ուղղության հիմնադիրն է Սիմոն Ուկլեինը: Մոլոկանները ռուսների էթնիկական խումբ են, ովքեր մերժում են ուղղափառ եկեղեցին ու ծիսակատարությունները, ունեն իրենց ավանդույթներն ու սովորույթները: Ցարիզմի օրոք հալածվում էին մոլոկանները, որի հետևանքով նրանք մեծ խմբերով գաղթեցին Կանադա, ինչպես նաև
Անդրկովկաս ։ Նրանք Հայաստան են գաղթել1833 թվականից ի վեր` Կենտրոնական Ռուսաստանից, Տամբովից, Վոլոգդայից ։ Այժմ նրանց թիվը Հայաստանում կազմում է 5000-6000, հիմնականում բնակվում են Երևանում, Լոռու մարզի Ֆիոլետովո Լերմոնտովո գյուղերում, Դիլիջանում ։ Ռուսական դպրոցի փակվելուց հետո շատերը տեղափոխվել են Երևան ՝ երեխաներին ռուսական կրթության տալու նպատակով ։
Որտեղի ՞ ց է ծագել « մոլոկան » բառը
« Մոլոկան » բառի ծագումնաբանության հետ կապված կա երեք վարկած ՝
Եկատերինա թագուհու հետ, ով մոլոկաններին աքսորել էր տարբեր վայրեր: Երբ նրան մոտեցել էին և հարցրել ինչու է այս ժողովուրդը տառապում և ինչու են այդքան մարդիկ մահանում նա պատասխանել է.“ Мало кануло”, то есть, мало еще погибло.
v երրորդ վարկածը կապում են տեղանքի անունի հետ ՝ « Малaкаме »:
Որոշ ավանդույթներ
v Գյուղում կա խորհուրդ, որը պատասխանատու է կարևոր որոշումներ կայացնելու համար ։
v Մոլոկանների կրոնական հավաքույթները տեղի են ունենում շաբաթ երեկոյան և կիրակի առավոտյան ու երեկոյան ։ Չկա եկեղեցի, բայց ունեն հատուկ կրոնական հավաքատեղի ։
v Մոլոկանները չեն ողջունում խառնամուսնությունները, քանի որ գտնում են որ խառնամուսնությունների դեպքում ամուր ընտանիք ունենալու երաշխիքը մեծ չէ ։ Չնայած որ հայերի և մոլոկանների միջև նմանություններ շատ կան, բայց տարբերություններն էլ քիչ չեն և հայ-մոլոկան ամուսնությունը հաճախ կարող է ստեղծել բազմաթիվ խնդիրներ ։
v Ըստ մոլոկանների կրոնական համոզմունքների ՝ աղոթող կնոջ գլուխը պետք է գլխաշորով ծածկված լինի ։
v Իսկ տղամարդկանց մորուքը խորհրդանշում է աստվածային
կերպարը ։ Մոլոկանները գտնում են, որ Քրիստոսին պետք է մոտ լինել ոչ միայն ներքին արժեքներով, այլ նաև արտաքնապես ։
Կյանքը Հայաստանում, Դիլիջանում
Մոլոկանները Դիլիջանում հիմնականում զբաղվում են հողագործությամբ, շինարարությամբ ։ Ինչպես բոլոր հայերի դեպքում, մոլոկաններն էլ հաճախ մեկնում են Ռուսաստան ՝ աշխատանք գտնելու նպատակով ։
Մոլոկան երեխաները կրթություն ստանում են Դիլիջանի թիվ 2 երկու դպրոցում ։ Ռուսական հիմնական կրթությամբ երեխաները ստիպված են հաճախել հայկական ավագ դպրոցներ ։
Չնայած այն հանգամանքին, որ կրոնը թույլ չի տալիս զենք վերցնել, մոլոկան տղաները ծառայում են Հայոց բանակում ։ Նրանց օրենքով տրվում է այլընտրանքային ծառայության հնարավորություն, որը հաճախ չի իրագործվում ։
v առաջինը կապում են ավետարանական « հոգևոր կաթի »( словесное молоко) պասի օրերին 4 կաթ խմելու սովորույթի հետ lorem ipsum:: [ Date ] v երկրորդ վարկածը կապում են