Խմելու համար պիտանի ՞ է արդյոք քաղաքի ծորակներից հոսող ջուրը
Հեղինակ ՝ Մարիամ Գասպարյան
« Կորիզ »-ի թիմը նախորդ համարում անդրադարձել էր Դիլիջանի հանքային ջրերի բարձր որակական և բուժիչ հատկանիշներին ։ Արդյո ՞ ք նույն կերպ կարելի է որակել Դիլիջան քաղաքի ծորակից հոսող ջուրը ։ Պարզաբանելու համար « Կորիզ »-ը հարցազրույց վերցրեց բնակիչներից մի քանիսի և « Հայջրմուղկոյուղու հյուսիսարևմտյան տարածքային մասնաճյուղ »-ի Դիլիջանի տեղամասի տնօրեն Վարդան Մնացականյանի հետ ։
Դիլիջան քաղաքի « Զինավան » թաղամասի բնակիչներից մեկը նշեց, որ ծորակից հոսող ջրի գույնը և որակը փոփոխվում է դրսում տիրող եղանակից ։ Եթե դրսում անձրև է, կարկուտ, ձյուն կամ ձնհալ, ապա ջրի գույնը շատ պղտոր է լինում ։ Օրջոնոկիձե 81 շենքի բնակիչ Անահիտ Մխիթարյանը հավելեց, որ ջրի որակը շատ վատն է, նամանավանդ գարնանային, ու աշնանային շրջանում շատ անորակ և պղտոր է լինում ։ Անահիտը ծորակից հոսող ջուրը առողջության համար վտանգավոր է համարում, և իր ընտանիքը ծորակից ջուր չի խմում ։ Իսկ եղանակային փոփոխության հետ կապված ջուրը կտրում են հաճախ
Ի պատասխան բնակիչների բողոքի ՝ « Կորիզի » թիմը որոշեց հանդիպել « Հայջրմուղկոյուղու հյուսիս-արևմտյան տարածքային մասնաճյուղ »-ի Դիլիջանի տեղամասի տնօրեն Վարդան Մնացականյանի հետ ։ Հարցազրույցի ժամանակ պարոն Մնացականյան նշեց, որ քաղաքում բոլոր ջրերը սարից հոսող ջրեր են, որոնք մտնում են մաքրման կայան, վարակազերծվում են, հետո գալիս են ջրամբար, ջրամբարում կուտակվում են և տրվում բնակչությանը ։ Օրվա մեջ երկու ժամը մեկ ստուգվում է ջրի պղտորությունը և քլորի չափաբաժինը համապատասխանելու դեպքում մատակարարվում է բնակիչներին ։ Պարոն Մնացականյանը ասաց, որ ջուրը ամբողջ օրը մատակարարվում է և չի եղել այնպիսի շրջան, որ 24 ժամ ջրամատակարարում չկատարվի ։ Պարզապես երբեմն վթարներ են տեղի ունենում ։ Նա նշեց, որ գարնանը պղտորումներ են սկսվում և հետևաբար ջրանջատումներ են կատարվում ․ անջատումները անխուսափելի են, քանի որ միացման կայանները ի վիճակի չեն մաքրելու ։ Ներկայումս ջրի որակը հսկողության տակ է ։
Ինչ վերաբերում է փողոցներում հոսող աղբյուրների ջրին, նա ասաց, որ այդ ջրերը չվարակազերծված, բնական աղբյուրներից հոսող ջրեր են, որ ցանկալի է չխմել ։ Նա նշեց նաև, որ եղել է դեպք, որ « Ոսկե աղբյուրի » ջուրը խառնված է եղել կոյուղու հետ և իրենք սանէպեդկայանի հետ ստուգել և անջատել են, չնայած, որ դա իրենց իրավասությունների մեջ չի մտել ։ Իսկ հետո հավելեց ․ « Բոլոր դեպքերում սա մեր քաղաքն է և մենք պետք է վերահսկենք իրավիճակը »։
Որոշ հետաքրքիր փաստեր ջրի մասին ՝
v Լոլիկը 90 % բաղկացած է ջրից:
v Ամեն տարի, մոտ 4 միլիոն մարդ ամբողջ աշխարհում մահանում է հիվանդություններից, որոնք փոխանցվում են ջրի միջոցով:
v Ամբողջ աշխարհում ջրի միայն 1.1 % է պիտանի խմելու համար այն տեսքով, որով նա գտնվում է բնության մեջ:
v Մարդկային արյունը մոտ 6 անգամ խիտ է ջրից:
v Մեկ ավտոմեքենայի արտադրության համար ծախսվում է ավելի քան 177 000 լիտր ջուր:
v Հետազոտությունները ցույց են տվել, որ մթնոլորտում ավելի շատ քաղցրահամ ջուր կա, քան ամբողջ աշխարհի քաղցրահամ գետերի ջրերը իրար հետ վերցված:
v Կովը 1 լիտր կաթ տալու համար պետք է խմի 5 լիտր ջուր:
v Մեծահասակ մարդու մարմինը 70 % բաղկացած է ջրից:
v Մոլորակի ջրերի 3 %-ը քաղցրահամ է, 97 %-ը ՝ աղի:
v Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ձայնը ջրում ավելի արագ է տարածվում, քան օդում:
v Ձեր տան զուգարանը ծախսում է ձեր տանը օգտագործած ջրի 35 %:
v 1կգ սուրճ արտադրելու համար պահանջվում է մոտ 22 000 լիտր ջուր:
v 300 լ ջուր է հարկավոր մեկ թերթի մեկ էջ պատրաստելու համար:
v 18 լիտր ջրի տարրան կշռում է 20 կգ:
v Երկրագնդի վրա ջրի |
|
Պարոն Մնացականյանը իր խոսքն |
ընդհանուր ծավալը կազմում է |
և առանց զգուշացնելու, որը տևում
3 է մի քանի ժամ և նույնիսկ օր ։
|
ավարտեց ՝ ասելով, որ Դիլիջան քաղաքի ջուրը լեռնային, սարերից |
մոտ 1 500 000 000 քառակուսի կիլոմետր: lorem ipsum:: [ Date ] |
հոսող ջուր է ։ Այն ամենամաքուր և ամենահամեղ ջուրն է ։