"Koriz" # 6 | Page 2

« Կորիզ » համայնքային ամսաթերթը Դիլիջանի համայնքային կենտրոնի կրթական, տեղեկատվական եվ սոցիալական ծրագրերից մեկն է հանդիսանում: Ողջ տպագրական աշխատանքը համակարգում են մի խումբ դիլիջանցի պատանիներ: Թերթը իրազեկում է այն բոլոր նորությունների, իրադարձությունների, միջոցառումների մասին, որոնք կատարվում են Դիլիջան քաղաքում և հարակից գյուղերում: Թերթը բարձրաձայնում է այն հայտնի և անհայտ մարդկանց մասին, որոնց գործունեությունը կարևոր տեղ է զբաղեցնում Դիլիջան համայնքի առօրյա կյանքում:
Անեկդոտի պատմությունը Հեղինակ ՝ Անի Խառատյան
Անեկդոտը կարճ, ծիծաղելի պատմություն է որևէ հետաքրքիր դեպքի մասին, որը սովորաբար փոխանցվում է բանավոր կերպով ։ Անեկդոտին հատկանշական է անսպասելի ավարտը, որը լսողի մոտ ծիծաղ է առաջացնում ։ Հիմնականում անեկդոտների հեղինակները անհայտ են ։ Անեկդոտի առաջացման ժամանակի մասին դատելը դժվար է, քանի որ այն բանավոր արվեստի տեսակ է ։ Հնագույն ժամանակներում հայտնաբերված և այսօր արդեն գրի առնված անեկդոտներից մեկը հետևյալն է ․ անհիշելի ժամանակներից մինչ այսօր չի պատահել, որ կին էակը չաղտոտի օդն իր ներկայությամբ ։ Սա մեր թվարկությունից առաջ 1900-1600 թվականներին գրված շումերական գրություն է ։ Կատակների և անեկդոտների հնագույն հավաքածուն համարվում է անտիկ « Ֆիլոգելոս » ժողովածուն ։ Յուրահատուկ տեղ են զբաղեցնում տարբեր ազգերի մասին անեկդոտները ։
Այստեղ ընդգծվում են յուրաքանչյուր ազգի բնավորությանը հատկանշական գծեր ։ Հումորն այն եզակի բաներից է, որն ընդունակ է միավորել տարբեր ազգերի և
պետությունների ներկայացուցիչներին ։ Բայց, այնուամենայնիվ, տարբեր երկրներում այն մի փոքր տարբերվում է մյուսներից ։
v Ամերիկյան հումորը փոքր-ինչ կոպիտ է, հստակ ։
v Բրիտանացիները շատ են սիրում կատակել, բայց շատ դեպքերում օտարերկրացիները չեն հասկանում դրանք ։ Պատճառն այն է, որ անգլիացիները նախընտրում են կատակների մեջ օգտագործել բառային խաղեր, որոնք թարգմանության ժամանակ անհասկանալի են դառնում ։
v Ֆրանսիայում նախընտրում են ոչ թե ուղիղ կատակները, այլ այնպիսինները, որոնք ունկնդրին կդրդեն մտածել իր լսած հումորի շուրջ ։ Ֆրանսիացիները շատ են կատակում իրենք իրենց և մյուսների վերաբերյալ ։
v Իսպանացիները « ի ծնե » տիրապետում են հումորի լեզվին ։ Նրանք չափազանց հումորասեր են ․ կարող են ծաղրել ցանկացած բան ՝ մահը, ընտանիքը, կառավարությունը ։
v Պորտուգալացիները ամենասրամիտ ազգերից մեկն են, սակայն այստեղ արգելված է կատակել կնոջ, ընտանիքի անդամների և ընկերների մասին ։
v Ճապոնիայում, կարելի է ասել, գոյություն չունի կատակելու գաղափարը ։ Երբ ինչ-որ մեկը որոշել է կատակել, ապա նա նախորոք պետք է զգուշացնի, որ շուտով կատակ է ասելու ։ Սա արվում է նրա համար, որ կատակի վերջում զրուցակիցները չմոռանան ծիծաղել, կամ, գոնե ՝ ժպտալ ։
v Հայկական հումորը լավագույնս արտացոլվում է գյումրեցիներին և ապարանցիներին նվիրված անեկդոտներում ՝
Ապարանցին գնում է կայարան, հարցնում է. « Ապարանի գնացքը ե ՞ րբ է շարժվում », ասում են, որ 5 րոպե առաջ է շարժվել, ասում է. « Դե լավա, շատ չեմ ուշացել »:
Լեննականցին հանդիպում է մի Ֆրանսիացու, հարցնում է,- Ուրդե ՞ ղ կաբրիս ։-Փարիզում,-պատասխանում է Ֆրանսիացին:-Փարիզու ՞ մ ։ Էդ Լեննականից շաա ՞ տ հեռու է ։- Այո, շաաատ ։- Հիմի օր կայնեմ էն սարի գագաթին, Փարիզը կերևա ՞- Չէ, շատ հեռու է …- Վայ ախպեեեր, էդ ինչխ խուլ տեղ կաբրիս:
* Դիլիջանի համայնքային կենտրոնը( ԴՀԿ) հանդիսանում է IDeA Հիմնադրամի ՝ Դիլիջանի զարգացման ծրագրերից մեկը ։ Այն ստեղծվել է 2014 թվականին Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա ՝ որպես հարթակ UWC Դիլիջանի ուսանողների և Դիլիջանի երիտասարդության համագործակցության համար: 2015 թվականի հունիսին ԴՀԿ-ն հանդես եկավ իր նոր ռազմավարությամբ ՝ խրախուսելու մասնագիտական զարգացումը,
2 կրթական միջոցառումների անցկացումը և որպես հիմք ծառայելու lorem այնպիսի ipsum:: [ Date ] նախաձեռնությունների համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու
լուսաբանող ծրագրերում: Կենտրոնը գտնվում է Դիլիջանի Ավագ դպրոցի տարածքում ։