Գթասրտության կիրճերում
Թարգմանության հեղինակ ՝ Աննա Թորոսյան
Ռուս-թուրքական պատերազմը տևեց մոտովորապես 10 ամիս ՝ 1877 թվականի ապրիլից մինչև հաջորդ տարվա հունվարփետրվարը: Պատերազմը վերջացավ Սան-Ստեֆանոյի և Ադրիանապոլիսի հաշտության պայմանագրերով: Այնուամենայնիվ, ռազմական գործողությունները շարունակվեցին մինչև ամառ, իսկ Դիլիջանի հոսպիտալը աշխատեց մինչև 1878 թվականի օգոստոս: Եկատերինա Բակունինայի գրառումները ընդգրկում են 1877 թվականի հունիսից մինչև 1878 թվականի օգոստոսը: Այնտեղ պարզ նկարագրված են Դիլիջանում ընթացող դեպքերը ։ Դիլիջանն այդ ժամանակ համարվում էր խոշոր ռազմական հոսպիտալ:
Հունիսի 30
Բոլոր քույրերը գոհ էին իրենց դրությունից և հոսպիտալից ։ Բոլորը զբաղված էին իրենց հիվանդներով, որոնց բերել էին երկակնանի սայլերի, գոմեշների ու եզների վրա: Վիրավորվածներին տեղափոխեցին № 25 հոսպիտալ, հիվանդներին ՝ № 29, նրանց ստիպված պառկեցրին խոտի դեզի վրա, լավ է գոնե վրանում:
Օգոստոսի 6
Առավոտյան ես գնացի № 25 հոսպիտալը, երբ սկսվեց այնպիսի ամպրոպ ուժգին կարկուտով, որ շրջակայքի սարերը սպիտակեցին: Հետո նորից ամպրոպ ՝ ընկույզի չափ կարկուտով և անձրև: Մեր հոսպիտալը գտնվում էր սարի լանջին, և դուք կարո ՞ ղ եք պատկերացնել ինչ առվակներ էին հոսում: Սակայն ամպրոպը անցավ ՝ իրենից հետո թողնելով մաքուր և դուրեկան օդ:
Ֆիննային, գնացի № 29 հոսպիտալ: Ավագ բուժքույր Բոնդարևան գրել էր, որ նա երևի տիֆով կհիվանդանա, ինչպես նրա երկու բուժքույրերը, սակայն, բարեբախտաբար, ամեն ինչ լավ ավարտ ունեցավ, և նա իր երկու բուժքույրերի հետ կրկին անցավ աշխատանքի: Դիլիջան կրկին բերել են նոր վիրավորվածներ: Երեկոյան ինձ մոտ եկավ Մ. Տոլստոյի աշխատողը ՝ Դիլիջանում պահեստ սարքելու առաջարկով: Բնականաբար, ես սիրով համաձայնվեցի:
Սեպտեմբերի 29
Սպասում ենք տրանսպորտին Ալեքսանդրապոլից, որը բերում է 300 հոգու: Այնտեղ սեպտեմբերի 20-ի միջադեպի ժամանակ սպանված են եղել 1000 հոգի, վիրավորված ՝ 2000: Աստվա ՜ ծ, Աստվա ՜ ծ: Ի ՜ նչ նողկալի է այս պատերազմը: № 29 հոսպիտալի բուժքույրերից մեկը թոքաբորբով հիվանդ էր, ես խնդրեցի բժիշկ Ֆիննային, և մեզ տարան այդ հոսպիտալ: Պարզվեց, որ բուժքույրերից մեկը ահավոր գլխացավ ուներ, մյուսը ոտքն էր ոլորել, իսկ չորրորդը մատները այրել էր կարբոլային թթվով:
Հոկտեմբերի 12
Երեկ ստացել եմ 20 կապոց Պետերբուրգից: Դիլիջանի հոսպիտալը լեփ-լեցուն է: Նույնիսկ տնակների առջև էինք վրաններ դրել: Ինչ արած, 200 հոգու փոխարեն մենք այժմ ունեինք 350 հիվանդ:
Նոյեմբերի 6-8
Չորսօրյա անձրևից հետո, նոյեմբերի 3-ին անձրևը դադարեց, և ես ցեխերի միջով գնացի մեր հոսպիտալները: Որպեսզի չընկնեմ մեծ ցեխերի մեջ, ստիպված բարձրանում էի ցանկապատներին, քայլում էի տանիքների վրայով և այսպիսով հասա № 44 հոսպիտալ:
գնալ օգտագործելու համար ռուսական ձմռան բոլոր հրաշքները: Ճշմարտությունը նրանում է, որ ինչքան խորն էինք գնում, այնքան բարձրանում էինք, և ես վստահ էի, որ գիշերը և առավոտյան ջերմաստիճանը 15˚էր: Արևը մեզ մոտ սարերի հետևից չէր բարձրանում 11-ից շուտ: Ես հագնված չէի հարավին համաձայն. հաստ, սև ոչխարի բրդով վերարկու, գլխիս ՝ սպիտակ թաշկինակ, որի վրայից էլ ՝ մոխրագույն շարֆ, տաք ձեռնոցներ և երկարաճիտք կոշիկներ:
Մարտի 25
Հիվանդները շատ-շատ են ՝ 600 հոգի: 300 հոգուն ուղարկեցինք, սակայն մեզ մոտ կրկին եկավ 300 հոգանոց տրանսպորտ: Մեր հոսպիտալների մասին տարբեր խոսակցություններ են գնում: Ասում են, որ նրանք մնալու են մինչև
աշուն: Եղանակը փոփոխական է. մեկ անձրև է, մեկ ՝ արև, մեկ ձյուն է գալիս, իսկ երեկոյան ՝ ուժեղ քամի ու փոթորիկ, հաջորդ օրը ՝ սառնամանիք: Մարտը այստեղ միշտ փոփոխական է ։ Այստեղ նաև ասացվածք կա նմանատիպ մարդու մասին ՝ « Նա կարծես մարտ ամիսը լինի »: Բայց չնայած այս ամենին, ծիծեռնակները վերադարձել են:
Ապրիլի 12
Երկուշաբթի օրը այցելեցի հոսպիտալներ, սպասում էինք տրանսպորտի ՝ 350 հոգանոց: Եվ ահա եկան այս խեղճ տառապողները, որոնց վրա նայելով ՝ չէիր հավատում, որ նրանք
՞
Օգոստոսի 13
|
|
|
6
Այս օրերին անձրև էր տեղում, սակայն ես, խնդրելով բժիշկ
|
Դեկտեմբերի 11
Արդյոք պե տք էր այդքան հարավ
|
այն մարդիկ էին, ովքեր անվախ lorem ipsum:: [ Date ] բարձրանում էին Կարսի պարիսպներով: |