Եկատերինա Բակունինայի այցը Դիլիջան
Թարգմանության հեղինակ ՝ Աննա Թորոսյան
Այսուհետ « Կորիզ » համայնքային ամսաթերթը կանդրադառնա Դիլիջանի պատմությանը ՝ ներկայացնելով հետաքրքիր փաստեր ու պատմական մանրամասներ ։
Եկատերինա Բակունինան եղել է Սանկտ Պետերբուրգի նախկին կառավարիչ Միխայիլ Բակունինի աղջիկը և ծովակալ Կուտուզովի թոռը ։ Նա մանկուց ստացել է փայլուն կրթություն և դաստիարակություն: Միշտ եղել է ուշադրության կենտրոնում. պերճ ընդունելություններ և աղմկոտ պարահանդեսներ: Ըստ էության ուրիշ կերպ լինել չէր կարող: Շատ տարիներ հետո Եկատերինա Բակունինան խոստովանում է, որ նա եղել է « բեհեզե տիկին »: Նա զբաղվում էր երաժշտությամբ, պարով, նկարչությամբ: Շատ էր սիրում Ղրիմի ծովային լոգանքները և տնային պարահանդեսները: Նա տանել չէր կարողանում բնական գիտությունների մասին դասախոսությունները և անատոմիական թատրոնը, որոնք համարում էր արհեստական դիարան ։
Եկատերինան արդեն քառասունն անց կին էր, երբ 1853 թվականին սկսվեց Կովկասյան պատերազմը, որն իր մեջ ներգրավեց միանգամից 3 կայսրություն ՝ Բրիտանական, Ֆրանսիական և Օսմանյան: Պատերազմական գործողությունները ընթանում էին
ոչ միայն Ղրիմում և Կովկասում, այլ նաև Բալթիկի, Բարենցի և նույնիսկ Կամչատկայի շրջաններում: Ամենաուժեղ մարտերը տեղի էին ունենում Ղրիմում, այդ պատճառով պատերազմը հետագայում կոչվեց « Ղրիմյան »: Հենց այդ թերակղզի էլ ուղևորվեց Եկատերինան 1855 թվականին:
1854 թվականի աշնանը բրիտանացի բուժքույր և հասարակական գործիչ Ֆլորենս Նայթինգեյլը 38 օգնական տիկնանց հետ մեկնեց Օսմանյան կայսրության և Ղրիմի հոսպիտալներ: Նրանք օգնում էին մարտի դաշտում վիրավորված զինվորներին: Նրանց անվանում էին « գթասրտության քույրեր »: 1855 թվականի հունվարին նրանց շարքին անդամագրվեց նաև Եկատերինան: Հայտնի վիրաբույժ Նիկոլայ Պիրոգովը հիացմունքով էր խոսում Եկատերինայի մասին ։ Նա ասում էր, որ Եկատերինան օր ու գիշեր կանգնած էր վիրահատման սեղանի առջև, չնայած այն հանգամանքին, որ նրա կողքին անընդմեջ լսվում էին կրակոցներ, պայթում ՝ ռումբեր:
Պիրոգովի հանձարարությամբ Եկատերիանան դառնում է « Սուրբ Խաչ » համայնքի ղեկավար: Պատահական չէ, որ Տոլստոյը իր « Սևաստոպոլի պատմվածքներ » գրքում նշում է Եկատերինա Բակունինայի անունը` որպես մեդալով պարգևատրված կին` Սևաստոպոլը պաշտպանելու համար:
Դիլիջանում էին տեղակայված |
11 ամիսների ընթացքում |
ռուսական բանակի |
Սևաստոպոլում կային 63 հազար |
հոսպիտալներրը, որտեղ էլ |
վիրավորված զինվորներ: 120 |
Եկատերինան անց է կացրել իր |
քույրերից 17-ը մահացան իրենց |
կյանքի 30 ամիսները: Նա արդեն |
պարտականությունը |
70 տարեկան էր, երբ կյանքը նրա |
կատարելու |
վրա դրեց ևս մի |
ժամանակ: |
պարտականություն: Եկատերինան |
Եկատերիանան |
դարձավ Դիլիջանի հոսպիտալների |
վերջինն էր |
գլխավոր բուժքույրը: |
քույրերից, ով լքեց |
|
Սևաստոպոլը: |
Հետևեք պատմական |
6 |
1877-1878 |
զարգացումներին մեր հաջորդ lorem ipsum:: [ Date ] համարներում ։ |
|
թվականների ռուսթուրքական |
|
պատերազմը նա դիմավորեց արդեն Հայաստանում, որի մասին լսել էր մանկության տարիներին: Եկատերինայի եղբայրը ՝ Իվան Բակունինը, եղել է առաջին ռուսական գեներալներից մեկի ՝ ծնունդով հայ Մադատովի օգնականը:
Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Եկատերինան մեկնեց
Դիլիջան: Դիլիջան հասնելով ՝ նա, կարծես թե, կրկին հայտնվեր Սևաստոպոլում: Նույն պատկերն էր նրա առջև. հիվանդները պառկած էին մահճակալներին, հատակին, նրանց մի մասը ուներ անկողին, իսկ մյուս մասի անկողինը իրենց գլխարկներն ու վերարկուներն էին: