Ես ուզում էի անդրադառնալ համաշխարհային վայրիվերումների 20 տարիներին ։ Արդյունքում ՝ պատմեցի նաև սեփական ցնցումներիս մասին ։ Տեսածս ամեն մի խոշտանգումն ինձ վերադարձնում էր ընտանիքիս ճակատագրին ու հայության ողբերգությանը ։ Իմ իսկ պատմության բացերն ինձ ստիպում էին լրացնել ուրիշներինը ։ Մենք ոչինչ չենք անում հենց այնպես , երբե ՛ ք », - ասում է նա ։ Այս տողերի հեղինակը տառապած մարդ չէ , նա ընդամենը Հայոց ցեղասպանությունը վերապրածների թոռ է ՝ Պասկալ Մանուկյան անունով :
Ծնվել է 60 տարի առաջ ՝ ապրիլի 24-ին ։ Այս օրը , լինելով ավելին , քան զուտ խորհրդանիշ , հիմք է դրել այն ճակատագրին , որը դարձավ Պասկալինը ։ Պասկալի հորական տատը ՝ Արաքսին , ընտանիքի միակ վերապրողն էր ։ Ծագումով Էրզրումից էր , ծնված Տիգրանի և Չուրիի գյուղական ընտանիքում : Նա չորս քույրերի մեջ ավագն էր 10 տարեկան ։ Յուղաբերը ՝ 7 , Նազելին ՝ գրեթե 4 ։ Մի քույր էլ ունեին , որի անունն ( Նազելի ) Արաքսին արդեն չէր հիշում , 60 տարի անց ։
անապատում , սովորեց արաբերեն ։ Նրան համեմատաբար լավ էին վերաբերվում ՝ թույլ տալով պահպանել քրիստոնյա հավատքը ։ Իսկ երբ Մերձավոր Արևելքի նպաստամատույցն սկսեց անապատներից հավաքել հայերին , Արաքսիին ևս տարան ։ Իր խնամակալ Մարիցայի ՝ երզնկացի մի հայուհու շնորհիվ Արաքսին կարողացավ աշխատանքի անցնել Հալեպի « Հոթել Բարոն » բարձրակարգ հյուրանոցում ։ Մի օր Մարիցան այցելեց Արաքսիի աշխատավայրն ու ասաց , որ ֆրանսիական վիզա է ստացել և հաջորդ օրը մեկնելու է Մարսել ։ Վեց ամիս անց Արաքսին որբանոցում
աշխատելու ։ Այնտեղ ՝ գործարանում , նա հանդիպեց Արաքսիին ։ « Նրանց ժամաքարտերը կողք կողքի էին դրված », - նշում է Պասկալը ։ Ավելի ուշ , զույգը տեղափոխվեց Մոդոն ՝ Փարիզի արվարձաններից մեկը ։ Պասկալը ծագում է հենց այդ բանվորական թաղամասից ։ Մայրը , ով ծնունդով Ֆրանսիայի հյուսիսարևելյան Արդեն շրջանից էր , Պասկալի հոր ՝ Կայծակի հետ ամուսնացել էր իր համայնքի ցանկությանը հակառակ ։ Ընտանիքն ապրում էր հարազատների հետ միևնույն տանը ։
« Համբերանքի պտուղը » գիրքը վերապատմում է տեղահանության բազում անտանելի տեսարաններ ։ Թե ինչպես հյուծված մահացավ Չուրին , իսկ ապա ՝ Յուղաբերը ։ Ողջ մնացին միայն Արաքսին ու փոքր քույրը ՝ Նազելին ։ « Նրանք իրենց գլխովին պատեցին ձիու թրիքով ՝ գարշահոտի օգնությամբ բռնաբարությունից խուսափելու համար »: Դեր Զոր չհասած ՝ Մարդինում նրանց գնեցին բեդվինները ։ Նազելին այնքան նիհար էր , որ թուրք ժանդարմները համաձայնեցին երկուսին վաճառել մեկի գնով ։ Այսպիսով քույրերը փրկվեցին ։ Արաքսին երեք տարի շարունակ մնաց իրենց գնած զույգի հետ ։
Նա չափազանց ծանր տարավ մեկ տարի անց քրոջից բաժանվելը , որին վաճառեցին մի կույր դերվիշի ։ Արաքսին երեք տարի ծառա եղավ
Իր երկու երեխաների ՝ Մերիլի և Վահեի հետ Հայաստանում . գարուն , 2015թ .
նամակ ստացավ ։ Ինչպես և Մարիցան խոստացել էր , Լիոնի մալուխի գործարանում , որտեղ ինքը ևս աշխատում էր , գործ էր գտել նրա համար ։ Արաքսին թողեց Հալեպն ու 1926 թվականին մեկնեց Լիոն ։ Պասկալի հորական պապ Մկրտիչ Թաքյանը , հայտնի նաև Հայկազ անվամբ , ծագումով Կիլիկիայի Մարաշ քաղաքից էր ։ Նա փրկվել էր քրդերի շնորհիվ , մեկնել Հունաստան և պատահաբար հայտնվել մահացած մի կնոջ կողքին , որի գրպանում փաստաթղթեր կային ՝ Աիդա Մանուկյանի անվամբ ։ Դա Լիոնի մի գործարանի հետ աշխատանքային պայմանագիր էր ։ Հայկազն առանց հապաղելու մեկնեց Ֆրանսիա ՝
Պասկալի ինքնությունը բազմաշերտ է ու բարդ ՝ ֆրանսիականի ու հայկականի , հայկականի ու ֆրանսիականի միջեւ ։ 1984 թվականին իր ծննդյան օրը նա հոր հետ առաջին անգամ մեկնեց Հայաստան ։ Ապրիլի 24-ն էր ։ Այս պատկերն ամբողջացնելու համար Հայոց ցեղասպանության հարյուրամյակի օրը նա Հայաստան եկավ երկու երեխաների ՝ Մերիլի և Վահեի հետ ։
Դավիթ Հովակիմյան
* Նյութի սկզբնաղբյուրը ՝ 100 LIVES-ի պաշտոնական կայք ։