Դիլիջանի ջուրը
Հեղինակ ՝ Մարիամ Գասպարյան
Ըստ « Հետք » լրատվական կայքի ՝ Թբիլիսիում հրատարակվող « Բուժական Կովկաս » ամսագրի 1915 թվականի դեկտեմբերի համարում տպագրվել է երկու հոդված ՝ նվիրված Դիլիջանի հանքային ջրերին : Ամսագիրը տեղեկացրել է , որ Բլդան ձորի հանքային ջուրն օգտագործվել է Դիլիջանի զինվորական հիվանդանոցում : Հանքային ջուրը Բլդանից հիվանդանոց է բերվել տակառներով : Հիվանդանոցի բժիշկը ջուրը հիվանդների համար որպես բուժամիջոց դուրս գրելով` այն անվանել է « Դիլիջանկի »:
Դիլիջանի հանքային ջուրը այժմ էլ առանձնանում է մի շարք որակական հատկանիշներով , որոնց մասին ավելի մանրամասն ներկայացրեց « Դիլիջան » հանքային ջրի գործարանի աշխատակցուհի Արմինե Մայիլյանը ՝ « Կորիզ » -ի թիմի ՝ գործարան այցելության ժամանակ ։
1947 թվականի ամռանը Բլդան |
գետի փոքրիկ հովտում , մայրուղուց |
« Կորիզ » -ի թիմը փորձեց |
2 կմ և Դիլիջան քաղաքի |
պարզաբանել նաև այս խնդիրը |
կենտրոնից 7 կմ հեռավորությամբ , |
դիմելով համապատասխան |
սկսվել է հանքային ջրի գործարան |
կառույցներին ։ Շարունակությունը |
տանող ճանապարհի կառուցումը : |
կարդացեք մեր հաջորդ համարում |
Երկու տարի անց գործարանը տվել |
է առաջին արտադրանքը` |
տարեկան 2.5-3 մլն շիշ « Դիլիջան »
4
|
lorem ipsum :: [ Date ] |
հանքային ջուր : 1950-1972 գործարանում տեղադրվեց նոր
կիսա-ավտոմատացված և ավտոմատացված շշալցակայման գիծ , որը հնարավություն տվեց գործարանին մի քանի անգամ բարձրացնել արտադրանքի որակը : 1995 թվականին ընկերությունը սեփականաշնորհվեց և դարձավ բաց բաժնետիրական ընկերություն ( ԲԲԸ ): Իր որակի շնորհիվ ջուրը հայտնի է միջազգային շուկայում : Ապակյա շշերով ջուրը արտահանվում է նույնիսկ ԱՄՆ :
Տիկին Մայիլյանը պատմում է , որ գործարանում կա հոր , որից հոսում է կրային ջուր ։ Այն կոչվել է մկնային ջուր , մկնատամի ջուր , քանի որ ջուրը բուժել է նույնիսկ մաշկային հիվանդություններ ։ Ներկայիս տարածքը համարվում է սրբատեղի , բուժող հատկություններ ունեցող ջրհորի տարածք ։
Դիլիջանում գործում է հանքային ջրի ևս մի գործարան` « Դիլիջան Ֆրոլովա »: Երկու գործարանների օգտագործած ջրի ակունքները տարբեր են , տարբեր են նաև դրանց արտադրանքի բաղադրությունը եւ համը :
Իսկ որակական առումով ինչպիսի ՞ ն է տների ծորակներից հոսող ջուրը Դիլիջանում ։ Համաձայն են արդյոք դիլիջանցիները « Միմինո » ֆիլմի այս մեջբերման հետ ՝
-Валик-джан , у нас в Дилижане в кухне открываешь простой кран - вода течёт - второе место занимает в мире . -А первое в Ереване , да ? -Нет , в Сан-Франциско .
« Ավրորա մարդասիրական նախաձեռնություն »
Այսուհետ « Կորիզ » -ի թիմը կանդրադառնա « Ավրորա » մարդասիրական նախաձեռնությունը երախտագիտությամբ ներկայացնում է փրկվածների ու նրանց փրկողների պատմությունները ։ Այս համարում կներկայացնենք Պասկալ Մանուկյանի կյանքի պատմությունը ։
Նա այն մարդն է , ում կյանքը լեփլեցուն է ամեն տեսակի արկածներով ։ Լինելով լրագրող եւ կինովավերագրող , ցեղասպանությունը վերապրածների թոռ և մարդ , ով տասնամյակներ շարունակ շրջագայել է աշխարհով ՝ նա պատմության առաջնագծերում սեփական աչքերով տեսել է մահն ու միախառնվել մոլորակի տարբեր ծագերում տառապող մարդկանց ։
« Բոլոր մասնագիտություններից ես ընտրեցի լրագրությունը , իսկ լրագրության ոլորտներից ՝ հակամարտությունները ։ Ինձ հաճախ են հարցնում , թե ինչու , և պատասխանն ինձ հասու դարձավ այն բառերի ու պատկերների միջոցով , որ , անկախ իմ ցանկությունից , հայտնվում էին աչքերիս առջեւ ։