Քիչ է զառիվեր ու քարքարոտ, անհարթ ճանապարհներ, հիմա էլ ՝ պատված մերկասառույցով..
« Փոքրիկ Շվեյցարիա ». շատ եմ լսել, երբ Դիլիջանն այսպես են անվանել ։ Հայրիկիս աշխատանքի բերումով, Հայաստանի շուրջ հինգ քաղաքներում գտնվելով, հասկացա, որ Դիլիջանն իրոք արժանի է այդ անվանմանը ։ Եվ այն իր յուրահատուկ գեղեցկությամբ գրավում է զբոսաշրջիկներին տարվա գրեթե բոլոր եղանակներին ։ Սակայն, պետք է խոստովանել, որ ձմռանը, ինչպես այլ վայրերում, Դիլիջանում էլ ճանապահները բավականին մեծ խոչընդոտ են հանդիսանում ՝ վայելելու ձմռան հեքիաթային գեղեցկությունը ։
Օրեր առաջ առատ ձյուն տեղաց ։ Դպրոց տանող ճամփան ուղղակի անանցանելի էր ։ Քիչ է զառիվեր ու քարքարոտ, անհարթ ճանապարհներ, հիմա էլ ՝ պատված մերկասառույցով ։ Ստիպված եղա երկարացնել ճանապարհս ՝ քայլերս ուղղելով դեպի լճափ. « Ոնց էլ լինի կենտրոնական ճանապարհները մաքրած կլինեն կամ գոնե ավազով ու աղով մշակման աշխատանքներ կատարած կլինեն »,-մտածեցի ու
Հեղինակ ՝ Մարիամ Գասպարյան
շտապեցի դասից չուշանալու համար ։ Չէ ՞ որ շուրջ երեք անգամ երկարացրի ճանապարհս ։ Սակայն, ապարդյուն ։ Դպրոցում հանդիպեցի ուսուցչուհիներիցս մեկին ՝ Սերինե Խաչատրյանին, ով Կամարինի փողոցի բնակչուհի է, եվ նա էլ կիսվեց իր պատմությամբ. « Մեքենայով բարձրանում էի Կամարինի փողոց, եվ ճանապարհը այնքան
վտանգավոր էր, որ մեքենան սկսեց սահել անհասկանալի ուղղությամբ ։ Բարեբախտաբար, ինչ-որ կետում այն կանգ առավ ։ Կամարինի փողոց գնացող մեքենաները ձմռանը միայն Թախտայով են երթեվեկում ՝ երկու րոպեանոց ճանապարհը դարձնելով 15-20 րոպե »։
Համոզված եմ, այս խնդիրը միայն Կամարինի փողոցի բնակիչների չէ որ հուզում է ։ Մերկասառույցով պատված փողոցները ամենուր են ՝ կենտրոնից սկսած, մինչեվ բնակելի շենքերի բակեր ։
Մի ՞ թե խնդիրը մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում ։ Հնարավոր չէ արդյո ՞ ք մաքրման աշխատանքներ իրականացնել գոնե կենտրոնական փողոցներում ու մայթերում ։
Պատկերացնում եմ ինչքան հաճելի կլիներ անվտանգ քայլել Դիլիջանի գողտրիկ
փողոցներով, վայելել ձմեռային հեքիաթը, եվ ինչոր մի տեղ զգալ, կարծես ապրում ենք « Փոքրիկ Շվեյցարիայում »։
6 lorem ipsum:: [ Date ]