UWC Dilijan միջազգային դպրոցում էր հյուրընկալվել հանրահայտ արվեստագետ, քանդակագործ Նադիմ Քարամը: Վերջինս հանդես եկավ « Քաղաքային պատմություններ » դասախոսությամբ, որի շրջանակներում ներկայացրեց աշխարհի տարբեր քաղաքներում իր քաղաքային արթ-նախագծերի ստեղծման ու իրականցման գործընթացը և հանրային արթնախագծերում հանրության մասնակցության դերի մասին ։ Նադիմ Քարամը ստեղծել է մոնումենտալ ինստալացիաներ աշխարհի տարբեր քաղաքներում ։ Մասնակցել է Լիվերպուլի, Վենետիկի և Կվանժուի արվեստի միջազգային բիենալեներին ։ Բազմաթիվ անհատական և խմբային ցուցահանդեսներ է ունեցել, այդ թվում ՝ Շանհայի բիենալեում, Փարիզի Արաբական աշխարհի ինստիտուտում, Բրյուսելի Վիլա Ամպան-Պողոսյան հիմնադրամում և Լոնդոնի Արվեստի թագավորական քոլեջում ։
Ազգությամբ լիբանանցի արվեստագետն իր
Հայաստանում էր Աշխարհահռչակ Արվեստագետ Նադիմ Քարամը
Հեղինակ ՝ Ֆլորա Հարությունյան
մասնագիտության մասին ասում է. « Երեք տարեկան էի, երբ հասկացա թե, ինչով եմ ուզում զբաղվել: Դրանից հետո քայլերս արդեն հստակ էին. Բեյրութի Ամերիկյան համալսրանում ճարտարապետություն ուսանելուց հետո կրթությունս շարունակեցի Ճապոնիայում »:
Հարցին, թե ինչ է թաքնված իր գործերի ետևում, Նադիմ Քարամը պատասխանեց.
Ամեն քաղաք իր հիշողություններն ու պատմությունն ունի և շատ կարևոր է, որ տվյալ քաղաքում ապրողներն էլ իմանան և գնահատեն այն: Առօրյա կյանքում շատ հաճախ ուշադրություն չես էլ դարձնում նմանատիպ բաների, բայց եթե քաղաքի կենտրոնում մի հսկա արձան ես տեսնում անուշադրության մատնելը գրեթե անհնար է: Այդ պահին ներքին հետաքրքրվածություն է առաջանում, ինքդ քեզ հարց ես տալիս, ցանկանում ես իմանալ քանդակի պատմությունը; Պատմություն և հիշողություն, հենց այս երկու իմաստալից բառերն են հիմք հանդիսացել, որ ես ընտրեմ փղերին ՝ հիասքանչ հիշողությամբ այդ կենդանիներին, որպես մոդել իմ շատ մտահաղացումների համար:
Ինչպե ՞ ս եք ընտրում քաղաքները, որտեղ նոր նախագիծ պետք է իրականացնեք: Իմ կարիերայի սկզբում ուղղակի գնում էի որևէ քաղաք և շրջում համապատասխան տեղ գտնելու համար: Ցավոք սրտի այդ ամենը հիմա հնարավոր չէ, քանի որ հիմնականում մի քանի նախագծերի վրա միաժամանակ եմ աշխատում և դրա պատճառով ամեն ինչ կարելի է ասել համակարգչի վրա է հիմնաված:
Ինչպե ՞ ս կարող եք նկարագրել նոր նախագծի ստեղծման գործընթացը: Սովորաբար ես դնում եմ առաջին գիծը, իսկ հետո հայտնաբերում եմ հարյուրավոր ձեռքեր, որոնք ուղղորդում են ինձ: Համառոտ ձևակերպմամբ կարելի է ասել, որ ամբողջ աշխարհն է կերտում այն: Իսկ իմ էսքիզների ալբոմը դրա մի փոքրիկ մասն է կազմում: Որտեղ էլ գնամ, հատկապես երկար ուղևորությունների ժամանակ այն միշտ ինձ հետ է: Անգամ հիմա իմ պայուսակում է:
Զրույցի վերջում նա ասաց, որ չնայած դեռ երկու օր է Հայաստանում, բայց հասցրել է սիրել երկիրը, բնությունը և հատկապես գինին: Մի հետաքրքիր բան է նկատել, որ Երևանից Դիլիջան ճանապարհը ավելի ու ավելի կանաչ է դառնում: Եվ վերջում նշեց, որ շատ հետաքրքիր կլիներ որևէ քանդակ տեղադրել Սևանա լճի մոտակայքում, քանի որ տեսարանն ուղղակի աննկարագրելի է: