Ինչպե ՞ ս է ընտրվում ձեր բեմադրվող գործը ։ Ունե ՞ ք ինչոր սկզբունքներ ։
Նախ եվ առաջ, այդ գործը պետք է անձամբ ինձ հետաքրքրի ու ոգեշնչի եվ իհարկե պետք է համապատասխանի այն խմբին, որի հետ աշխատում եմ ։ Օրինակ, մեր բեմադրած « Վարպետ Օհանը » եվ « Տզզան ճանճը » հատուկ ընտրվել են ՝ հաշվի առնելով դիլիջանցի երեխաների կարողությունները ։
Որքանո ՞ վ է Դիլիջանի հանդիսատեսը հետաքրքված թատերական արվեստով ։
Դատելով մեր բեմադրած ներկայացումները ՝ կարծում եմ, որ Դիլիջանում թատրոնի պահանջ անշուշտ կա ։ Թատրոն բոլոր քաղաքներում էլ անհրաժեշտ է, եվ վստահ եմ, որ եթե լինեն լավ ներկայացումներ, բոլորն էլ հետաքրքված կլինեն ։
Ի ՞ նչ ծրագրեր ունեք Դիլիջանում մշակութային կյանքի զարգացման հետ կապված ։
Շատ մեծ նպատակներ ունեմ
կապված Դիլիջանի հետ ։ Վառ օրինակը այս տարվա « Իրական հեքիաթ » ներկայացումն է ։ Իհարկե կլինեն նաեվ այլ ներկայացումներ, եվ փորձը ցույց կտա, թե որ ուղղությամբ կզարգացնենք մեր գործը ։
Ի ՞ նչ խորհուրդ կտաք փոքրիկ դերասաններին եվ հանդիսատեսին ։
Դերասաններին խորհուրդ կտամ գրքեր կարդալ, ֆիլմեր նայել, ճանաչել աշխարհը, մարդկանց, եվ առհասարակ զարգանալ ։ Իսկ հանդիսատեսը թող լինի ավելի խստապահանջ ։ Երբ դրվում են խիստ պայմաններ, արվեստագետները անում են ավելին ՝ ավելի լավ արդյունք տալու համար ։
Թատերական խմբակի սան Աղաջանյան Տիգրանը պատմում է, որ որոշեց հաճախել խմբակին իր համադասարանցու խորհրդով և հետագայում այնքան հավանեց միջավայրը, որ մինչ օրս բացակայել է ընդամենը մեկ անգամ: Իր կարծիքով նրա խոսքը հստակացել է, դարձել ավելի ազատ, սկսել է կարդալ ավելի շատ գրքեր ու դիտել տարբեր ֆիլմեր: Բեմադրած ներկայացումներից նրան ամենաշատը դուր է գալիս « Իրական Հեքիաթ »-ը, որի ժամանակ մեծ պատասխանատվությամբ է մոտենում իր դերին: Տիգրանը որոշել է դառնալ ռեժիսոր և նշում է, որ, եթե չլիներ Համայնքային կենտրոնի թատրոնի խմբակը, նա չէր ընտրի նման մասն ագիտ ություն
Սահակյան Մերին հաճախում է թատերական խմբակին բացման հենց առաջին օրվանից: Խմբակին հաճախելը եղել է նրա սեփական որոշումը: Մերին նկատում է, որ պարապմունքները իրեն դարձրել են ավելի պարտաճանաչ: « Իրական Հեքիաթ »-ում խաղում է գուշակ քույրերից մեկի դերը:
4 lorem ipsum:: [ Date ]