"Koriz" # 2 | Page 3

Իրական հեքիաթ
Հեղինակ ՝ Անի Խառատյան
Ամանորին ընդառաջ Դիլիջանում տեղի ունեցան զանազան մշակութային իրադարձություններ, որոնց շնորհիվ քաղաքի տարբեր անկյուններում տիրում էր ուրախ նախատոնական
տրամադրություն ։ « Կորիզ »-ի թիմը անդրադարձավ Դիլիջանի համայնքային կենտրոնի « Իրական Հեքիաթ » ամանորյա ինտերակտիվ թատերական ներկայացմանը, որը դեկտեմբեր ամսին միայն գրավել է ավելի քան 500 դիլիջանցի երեխաների, պատանիների եվ մեծահասակների ։ Միջոցառման հեղինակը Երևանի Գեղագիտության Ազգային Կենտրոնի « Փոքր Թատրոնի » գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանն է, ով Դիլիջանի համայնքային կենտրոնի շրջանակներում իր թատերական գործունեությունը սկսել է 2014 թվականի ապրիլից ։ 25 փոքրիկ դերասաններից
բաղկացած թիմը արդեն հասցրել է բեմադրել Կորնեյ Չուկովսկու « Տզզան ճանճը », Հովհաննես Թումանյանի « Վարպետ Օհանը », նաև հանդես է եկել բացօթյա միջոցառմամբ 2015 թվականի հունիսի 1-ին ։
« Կորիզ »-ի թիմը հարցազրույց վերցրեց Վահան Բադալյանից ՝ բացահայտելու իր գործունեության նպատակն ու հետագա ծրագրերը ։
« Դիլիջանում եմ գտնվում թատրոնի հին ավանդույթները վերականգնելու և մշակութային կյանքի զարգացման մեջ իմ ներդրումն ունենալու նպատակով »։
Ի ՞ նչ առանձնահատկություն ունի դիլիջանցի երեխաների եվ պատանիների հետ աշխատելը ։-Առհասարակ երեխաների հետ աշխատում եմ արդեն քսան տարի ։ Բոլոր երեխաներն էլ իրար նման են ՝ անկախ նրանից, թե որտեղ են ծնվել ։ Դիլիջանի երեխաների առանձնահատկություններից կարող եմ նշել այն, որ նրանք, հասկանալի եվ օբյեկտիվ
պատճառներով, հեռու են մնում մշակութային իրադարձություններից ։ Մեր նպատակն էլ հենց դա է, որ մշակութային իրադարձությունները մաքսիմալ հասանելի դարձնենք երեխաների համար ։ Երեխաները շատ հետաքրքվածությամբ են մոտենում իրենց գործին, որն ինձ պարզապես ոգեվորում է ։
Անկեղծ դերասաններ ե ՞ ն երեխաները ։ Որքանո ՞ վ է իրենց մոտ ստացվում դերասանական արվեստը ։
Իմ կարծիքով դերասանությունը աշխարհի ամենադժվար մասնագիտություններից մեկն է, եվ լավ դերասան դառնալու համար շատ աշխատել է պետք, ինքնակատարելագործվել, շատ կարդալ, ճանաչել աշխարհը եվ մարդկանց ։ Պրոֆեսիոնալ դերասանը պետք է կարողանա այդ ամենը հետաքրքիր ձեվով վերարտադրել, խաղալ, ներկայացնել ։ Երեխաների մոտ ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում, քանի որ այդ տարիքում նրանք կաշկանդված չեն, ավելի անկեղծ են ։ Ինչքան մեծանում ենք, սկսում ենք ավելի շատ կաղապարներ կրել մեզ վրա, որոնք սկսում են խանգարել մեր անկեղծությանը ։ Լուրջ դերասան դառնալու համար շատ աշխատանք է պետք անել, եվ մարդ պետք է հասկանա, թե արդյոք ունի այդ կարողությունը ։
3 lorem ipsum:: [ Date ]