"Koriz" # 2 | Page 2

« Կորիզ » համայնքային ամսաթերթը Դիլիջանի համայնքային կենտրոնի կրթական եվ սոցիալական ծրագրերից մեկն է հանդիսանում, եվ տպագրվում է մի խումբ դիլիջանցի պատանիների նախաձեռնությամբ: Թերթը իրազեկում է այն բոլոր նորությունների, իրադարձությունների, միջոցառումների մասին,
Կորիզ. Եղե ՛ ք իրազեկված
որոնք կատարվում են Դիլիջան քաղաքում և հարակից գյուղերում: Թերթը բարձրաձայնում է այն հայտնի և անհայտ մարդկանց մասին, որոնց գործունեությունը կարևոր տեղ է զբաղեցնում Դիլիջան համայնքի առօրյա կյանքում:
Իսկ դուք գիտե ՞ ք, որ...
Հեղինակ ՝ Լուսինե Մարության
vկաթոլիկ եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը նշում է դեկտեմբերի 25-ին ՝ չնայած այն հանգամանքին, որ Աստվածաշնչում դեկտեմբերի 25-ը չի նշվում որպես Հիսուս Քրիստոսի ծննդյան օր ։ vգերմանացիները եղել են առաջինը ՝ Սուրբ Ծննդյան տոնին տուն բերելու եղեվնիներ եվ զարդարելու նրանց լույսերով եվ թխվածքաբլիթներով ։ vառաջին ապակե խաղալիքները պատրաստվել են Տյուրինգիայում 16 դարի կեսերին: vըստ Գինեսի ռեկորդների գրքի երբեվիցե կտրած ամենաբարձր եղեվնին եղել է 67 մետր բարձրության եվ ցուցադրվել է 1950 թվականին Վաշինգտոնում ։ vՁմեռ պապիկին տարբեր ազգություններ կոչում են տարբեր կերպ ՝ օրինակ ԱՄՆ-ում Սանտա Կլաուս, Իտալիայում ՝ Բաբո Նատալյե, Ֆրանսիայում ՝ Պիեռ Նոել, Նիդեռլանդներում ՝ Սինտերկլաս, Լեհաստանում ՝ Սուրբ Նիկողայոս, Կիպրոսում ՝ Սուրբ Վասիլի, Վրաստանում ՝ Թովլիս Բաբուա, Բելառուսում ՝ Զյուզյա ։ vՁմեռ պապիկի կերպարը իրականում ստեղծվել է Սուրբ Նիկողայոս հոգևորականի կերպարի հիման վրա, ով ապրել է 4-րդ դարում եվ օժտված է եղել մեծ գթասրտությամբ և հրաշագործության շնորհով ։
v1843թ-ին Լոնդոնում տպագրվել է Ամանորյա առաջին բացիկը: Հենց այս թվականից ի վեր մարդիկ սկսել են միմյանց բացիկներ նվիրել Նոր տարվա կապակցությամբ: vարևելյան հորոսկոպի համաձայն ՝ 2017 թվականը Կրակե կամ Կարմիր Աքաղաղի տարի է ։ v2017 թվականի գույները կարմիրը, դեղինը, ոսկեգույնն ու նարնջագույնն են ։ v2017-ի տոնական սեղանից ցանկալի է, որ բացակայեն թռչնամիսն ու դրանից պատրաստված զանազան ուտեստները ։
* Դիլիջանի համայնքային կենտրոնը( ԴՀԿ) հանդիսանում է IDeA Հիմնադրամի ՝ Դիլիջանի զարգացման ծրագրերից մեկը ։ Այն ստեղծվել է 2014 թվականին Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա ՝ որպես հարթակ UWC Դիլիջանի ուսանողների և Դիլիջանի երիտասարդության համագործակցության համար: 2015 թվականի հունիսին ԴՀԿ-ն հանդես եկավ իր նոր ռազմավարությամբ ՝ խրախուսելու մասնագիտական զարգացումը, կրթական միջոցառումների անցկացումը և որպես հիմք ծառայելու այնպիսի նախաձեռնությունների համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող ծրագրերում: Կենտրոնը գտնվում է Դիլիջանի Ավագ դպրոցի տարածքում ։
2 lorem ipsum:: [ Date ]