Դիլիջանցի պատանիների այցելությունը Լեհաստան
Սեպտեմբերի 16-25-ը մի խումբ դիլիջանցի պատանիներ ՝ Թամարա Քոչարյանը, Օնիկ Սահակյանը, Աշոտ Թամամյանը եվ Հասմիկ Մնացականյանը մեկնեցին Լեհաստանի Կրժիժովա գյուղ ՝ մասնակցելու միջազգային կրթական ծրագրի ։ Դասընթացը իրականացվել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող Erasmus + փոխանակման ծրագրերի շրջանակում ։ Մասնակիցներից մեկը ՝ Թամարան, ով սովորում է Դիլիջանի Ավագ դպրոցի տասներկուերորդ դասարանում, ինչպես նաեվ հաճախում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն եվ կամավոր սկզբունքներով աշխատում Դիլիջանի համայնքային կենտրոնի « Դիլիռադիո » ծրագրին, կիսվեց իր տպավորություններվ « Կորիզ »- ի թիմի հետ ։
Պատմեք մի փոքր դասընթացի մասին ։
-Այն « Krzyzowa Foundation for Mutual Understanding in Europe »-ի կողմից կազմակերպված ծրագրերից մեկն էր ՝ միտված ոչ ֆորմալ մեթոդով ուսուցանելու երկրների կայուն զարգացման գաղափարը ։ Ծրագրին մասնակցում էին չորս երկրների ներկայացուցիչներ ՝ Լեհաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից և Հայաստանից: Հայկական թիմը բաղկացած էր 7 մասնակցից ։
Հեղինակ ՝ Մարիամ Գասպարյան
Ի ՞ նչ նոր բան սովորեցիր:
-Ծրագրի շրջանակներում սովորեցի, թե ինչպես կարելի է կայուն կերպով զարգացնել քաղաքը, չկտրել ծառերը, ինչպես այն դարձնել էկոլոգիապես ավելի մաքուր, երկրագնդից վերցնել քիչ բան և փոխարենը տալ ավելին: Եվ իհարկե, ես զարգացրի
անգլերենիս խոսակցական հմտությունները:
Տեղյակ ենք, որ հայկական թիմը հասցրել է մի քանի օր անցկացնել նաեվ Գերմանիայում ։ Ի ՞ նչն է քեզ ամենաշատը տպավորել այս երկու եվրոպական երկրներում ։
-Գերմանիան և Լեհաստանը շատ էին տարբերվում Հայաստանից: Ամենից առաջ ՝ էկոլոգիական վիճակը ։ Տպավորվեցի նաեվ Բեռլինի քաղաքային
տրանսպորտից, ինչը շատ կարգավորված էր: Գերմանիայում չորս օր ենք մնացել և ոչ մի ավտովթար չենք տեսել: Մյուս կողմից Լեհաստանի Կրժիժովա գյուղը իր հնությամբ եվ բնությունով հիշեցնում էր Դիլիջանը ։
Ի ՞ նչ խորհուրդ կտաս Դիլիջանի երիտասարդներին, որպեսզի նրանք էլ մասնակցեն նմանատիպ դասընթացների:
-Դիլիջանի երիտասարդությանը խորհուրդ եմ տալիս, որ լինեն ավելի
ակտիվ, բարելավեն անգլերենի իմացությունը, զբաղվեն կամավորական աշխատանքներով, եվ ինքնուրույն շատ աշխատեն ։ Օրինակ ՝ ես իմ անգլերենի զարգացման վրա ինքնուրույն շատ եմ աշխատել:
7 lorem ipsum:: [ Date ]