Բացահայտենք դիլիջանցի երիտասարդներին
Հեղինակ ՝ Լենա Խալաֆյան
ՀՀ վերջին քաղաքական իրադարձությունները եւս մեկ անգամ ապացուցեցին, որ պետության կերտման գործում անփոխարինելի է երիտասարդության դերը ։ « Կորիզ »-ն իր այս նոր շարքի միջոցով կբացահայտի դիլիջանցի այն երիտասարդներին, ովքեր առանձնանում են իրենց քաղաքացիական ակտիվությամբ, օրինակ են հանդիսանում շատերի համար ։ Մեր առաջին հերոսն է Դիլիջանի թիվ IV դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Աննա Դավթյանը ։
-Որտե ՞ ղ եք ծնվել, մեծացել եւ ուսում ստացել:
Ծնվել եմ Դիլիջանում: Նախնիներս առաջինն են եղել, ովքեր բնակություն են հաստատել Դիլիջանում: Հաճախել եմ Դիլիջանի N1 հիմնական դպրոցը, իսկ հետո սովորել եմ Դիլիջանի պետական քոլեջում ՝ որպես հաշվապահ: Մեկ ամիս սովորելուց հետո հասկացա, որ այդ գործը ինձ հետ կապ չունի: Դիմեցի մանկավարժական քոլեջի ֆիզկուլտուրայի բաժին: Մեկ տարի սովորելուց հետո ընտանիքս իմացավ, որ սովորում եմ ֆիզկուլտուրայի բաժնում, և եղբայրս սկսեց վարձս չվճարել: Ստիպված սկսեցի աշխատել Գիդաչին մարզական ակումբում ՝ որպես մարզիչ: Ինքս սովորում էի և հոգում ուսման ծախսերը: Եվ այդպես 3 տարի մինչև ավարտելս:
-Ինչո ՞ ւ ընտրեցիք հենց այս մասնագիտությունը:
Չորրորդ դասարան եմ եղել,
երբ եղբորս դասղեկը ՝ բասկետբոլի մարզիչ Շահնազարյան Գևորգը, տեսել է իմ աշխուժությունը և եղբորս առաջարկել, որ ինձ տանի բասկետբոլի խմբակ: Ու այդպես սկսեցի մարզումներս: Գնում էի դպրոց, մտնում սպորտդահլիճ ու սկսում պարապել մինչև ժամը հինգը կամ վեցը: Գնում էի տուն ու արդեն գիտեի, թե ինչ է սպասվում ինձ տանը: Բարկանում էին, փորձում ինձ ետ պահել, բայց չէր ստացվում: « Այն ինչ չի կոտրում, ավելի ուժեղ է դարձնում » կարգախոսով առաջ գնալով ՝ ես կարողացա հասնել իմ երազանքին:
-Ի ՞ նչ հիշողություններ ունեք Ձեր մանկության տարիներից:
Շատ հարուստ մանկություն եմ ունեցել: Հիշում եմ, որ բակի երեխաներով հավաքվում էինք, սունկ էինք բերում, ընկույզ վաճառում և հավաքված գումարով խնջույք էինք կազմակերպում: Մեր բակում մի ընտանիք կար ՝ վատ էին ապրում ու մենք երեխաներով իրենց լավ հետևում էինք:
-Ձեզ դու ՞ ր է գալիս աշխատանքը երեխաների հետ:
Ես իմ մասնագիտությունն ընտրել եմ նախ եւ առաջ այն պատճառով, որ կապված է երեխաների հետ: Երեխաներին մի ուրիշ սիրով եմ սիրում: Իմ նպատակն այն է, որ մի միջավայր ստեղծեմ այն երեխաների համար, ովքեր ինձ նման են, ում մոտ սպորտն ավելի լավ է ստացվում, քան ուսումը: Եվ մենք երեխաներից այնքան բան ենք սովորում, որ նույնիսկ չենք էլ նկատում ։ Ես միշտ ասել եմ, եթե իմ դասերը
անցնեն անհետաքրքիր և երեխաները չցանկանան նստել իմ դասերին, ես նույն օրը կհեռանամ դպրոցից:
-Ի ՞ նչն եք ամենից շատ գնահատում մարդ տեսակի մեջ:
Ամենից շատ գնահատում եմ մարդու « թասիբը »: Այսինքն այն
մարդը, որը մի պահ մոռանում է ամեն ինչի մասին ու նվիրվում, օգնում դիմացինին ՝ ոչ մի շահ չհետապնդելով:
-Դուք հայտնի եք բարեգործական ակցիաներում ակտիվ մասնակցությամբ: Ի ՞ նչն է Ձեզ դրդում անել դա:
Նախ, ես դա ինձ համար եմ անում: Ամեն լավ գործ անելուց ես անսահման երջանիկ եմ զգում:
-Ո ՞ ր կենդանուն եք Ձեզ նմանացնում:
Ինձ միշտ նմանացրել եմ կատվին: Զգում եմ, որ ես կատվի նման ազատ եմ, ենթարկվող չեմ: Կատվի հանգստություն կա, որ ժամերով կարող եմ հանգիստ նստել, իսկ մի քանի րոպե հետո կարող եմ սկսել գոռալ, վազել:
6