1
2
3
Սուրբ Աստվածածին
եկեղեցի, թե՞ «Դիլիջան»
կինոթատրոն
Հեղինակ՝ Աննա Թորոսյան
Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում
կառուցված Դիլիջան քաղաքը
ունի հարուստ
պատմամշակութային անցյալ:
Չնայած որ Դիլիջանում են
գտնվում մի շարք
պատմական
կառույցներ, համայնքը
դեռեւս չունի իսկական
եկեղեցու շենք եւ առաջին
հայացքից թվում է, որ
երբեք էլ չի ունեցել։
«Կորիզ»-ի պատանի
լրագրողներն
իրականացրին
հետազոտություն՝
հիմնված Դիլիջանի
արխիվում պահպանված
փաստաթղթերի և գրքերի վրա`
պարզաբանելու, թե արդյոք
նախկինում եղել են
եկեղեցիներ, թե ոչ։ Պարզվեց,
որ Դիլիջանը միշտ էլ ունեցել է
եկեղեցի: Եկեղեցիներից
շատերը վերակառուցվել են,
քանդվել, կամ ոչնչացել են
աղետների հետևանքով:
Ուշագրավ էր հատկապես
Դի լիջ ա նի Սո ւր բ
Ա ստվա ծա ծին եկե ղեցի ն :
Ահա թե ինչ է գրում Սուրբ
Աստվածածին եկեղեցու
կառուցման մասին Հենրիկ
Խառատյանը, ով բնիկ
դիլիջանցի է եւ մի շարք
ուսումնասիրությունների,
հեղինակ։
«Դիլիջանը մեծանում-
ընդլայնում է իր տարածքը,
ավելանում է բնակչությունը,
հատկապես ամռան: Իրենց
հանգիստն անցկացնելու և
կազդուրվելու նպատակով
այստեղ են ժամանում
բազմաթիվ մեծահարուստներ,
պաշտոնյաներ, գրականության
և մշակույթի գործիչներ,
նույնիսկ Ռոստովից և
Խարկովից: Այս հանգամանքը
ժամանակի հրամայական
պահանջ է դարձնում նոր' ավելի
ժամանակակից եկեղեցի
ունենալու համար: Սակայն
պահանջը պահանջ, ի