4
-Արդյո ՞ ք « Արմմատ »-ը հանդիսանում է միջոց այլ նախաձեռնության համար:
-Դիլիջանի համայնքային կենտրոնում կան նաև լեզվի ուսուցման խմբակներ, որոնցից
ստացել ենք ձեռագործ տիկնիկների մասնակցությամբ տիկնիկային թատրոններ կազմակերպելու առաջարկ և պատրաստվում ենք հաճույքով համագործակցել: Այդուհանդերձ, մենք համագործակցում ենք նաև UWC Դիլիջանի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի, « Հայաստանի զարգացման նախաձեռնություններ » հիմնադրամի հետ,- ավելացրեց Արմինեն:
-Արդյո ՞ ք « Արմմատ »-ն ունի նաև էկոլոգիական նշանակություն:
-Այո ՛, իհարկե, մենք նաև փորձում ենք նվազեցնել ժամանակակից պլաստիկ խաղալիքների կիրառելիությունը և դրանք փոխարինել մաքուր հումքից պատրաստված տիկնիկներով: Ի դեպ, այս գաղափարը ողջունելի է շատ ու շատ մայրիկների կողմից, ովքեր անհանգստացած են իրենց բալիկների առողջությամբ:
-Ի ՞ նչ ուշագրավ ձեռքբերումներ է ունեցել « Արմմատ »-ն իր գործունեության ընթացքում:
-Մենք պարբերաբար
մասնակցում ենք բազմաթիվ ցուցահանդեսների, որտեղ ներկայացնում ենք մեր արտադրանքը: Նաև ինքներս ենք ցուցահանդես-վաճառքներ կազմակերպում, որոնցից ուշագրավ է արդեն ավանդույթ դարձած Զատկի տոնին նվիրված տոնավաճառի կազմակերպումը,- պատմեց Անահիտը:
-Մտածե ՞ լ եք ձեր գործունեությունն ընդլայնելու մասին:
-Մենք դիմել ենք դրամաշնորհային ծրագրի, որի ստացման արդյունքում մեր հետագա ցանկություններն իրականություն կդառնան: Սակայն հիմա ընդլայնման գործընթացը կատարվում է միայն առցանց հարթակի միջոցով, և մենք այդ կերպ ենք ճանաչելի դարձնում մեր արտադրանքը: Այնուամենայնիվ սպասելիքները շատ են:
-Ավելացնեմ, որ « Արմմատ »-ի ծրագրերից մեկն էլ « Անահիտի հայկական խոհանոց »-ն է ։
Ծրագրի գաղափարն օտարերկրացիներին և սփյուռքի հյուրերին հայկական խոհանոցն իր տարատեսակ ավանդույթներով ճանաչելի դարձնելն է: Եկվորները իրենք են մասնակցում հայկական ճաշատեսակների պատրաստմանը և վերջում էլ ճաշակում են իրենց իսկ պատրաստածը,- ներկայացրեց Անահիտը:
« Արմմատ »-ի կազմավորման գործում իր մեծ ներդրումն է ունեցել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավոր Էմիլի Շիլլերը, ով աշխատում է Դիլիջանի համայնքային կենտրոնում 2016 թվականից ։
-Կարծում եմ, որ հիանալի նախագիծ է, և ես հետագայում կպատմեմ այդ մասին օտարերկրյա իմ ընկերներին և կփորձեմ ավելի ճանաչելի դարձնել « Արմմատ »-ը ։
Իսկ թե ի ՞ նչ է սովորել Էմիլին իր Հայաստանում գտնվելու ընթացում նա ժպիտով պատասխանեց.
-Սովորել եմ սպաս պատրաստել: ☺
« Արմմատ »-ը գործում է Դիլիջանի համայնքային կենտրոնի տարածքում ։ Արտադրանքից օգտվելու կամ պատվերներ տալու նպատակով կարող եք կապվել թիմի հետ ՝ այցելելով նրանց կամ զանգահարելով 060 700 800( 331)։