"Koriz" # 13 | Page 3

1 2 3 «Արմմատ» սոցիալական ձեռնարկատիրություն. կանանց տեսլականը Հեղինակ՝ Մարինե Աբրահամյան «Արմմատ» սոցիալական ձեռնարկատիրությունը ստեղծվել է 2016 թվականին՝ Դիլիջան քաղաքի մի խումբ կանանց՝ Արմինե Հովհաննիսյանի, Անահիտ Ամիրխանյանի և Աննա Խաչատրյանի կողմից: Այն հիմնադրվել է Դիլիջանի համայնքային կենտրոնի նախաձեռնությամբ։ Սոցիալական ձեռնարկատիրության հիմնական նպատակը կանանց ձայնը լսելի դարձնելն է: -Ի նչպ ե՞ ս է ձեր նա խ ա ձե ռնո ւթ յո ւն ը լսելի դա ր ձն ու մ կա նա ն ց ձա յնը: -«Արմմատ» սոցիալական ձեռնարկատիրության շրջանակներում ներգրավված են 18-ից ավելի կանայք, ովքեր պատրաստում և վաճառում են ձեռագործ աշխատանքներ, իսկ դրանց վաճառքից ստացված շահույթը օգտագործվում է կանանց համար ֆինանսական գրագիտության, մասնագիտական զարգացման 3 և այլ դասընթացներ կազմակերպելու նպատակով: Բացի այդ մենք բարձրաձայնում ենք հաջողակ կանանց պատմությունները: Պարբերաբար հրավիրում ենք հաջողակ կին գործարարների, ովքեր կիսվում են իրենց հաջողության գաղտնիքներով արտադրությամբ, որոնք մատուցվում են կավե բաժակների մեջ: Ասեմ նաև, որ մեր նախաձեռնությունը համագործակցում է գյումրեցի կավագործ Վազգեն Գևորգյանի հետ, ով մեզ տրամադրում է կավե բաժակները, որոնց մեջ մեր կանայք պատրաստում են մոմերը՝ օժտված բացառիկ դիլիջանյան կոլորիտով և ջերմությամբ: Կավե բաժակների հետագա ձևավորմամբ ևս զբաղվում են մեր կանայք: Բաժակների վրա կարող եք գտնել 3000 տարվա հնություն ունեցող գտածոների պատկերներ, որոնք փորագրվում են մեր նախաձեռնող կանանց խմբի կողմից,- ավելացրեց Անահիտ Ամիրխանյանը: մեր համայնքի կանանց հետ,- պատմեց Արմինե Հովհաննիսյանը: -Ի նչպ ե՞ ս ընտ րեցի ք նա խ ա ձե ռնո ւթ յա ն ա նվ ա նո ւմ ը: Ի նչու ՞ հ ենց «Ա րմ մա տ»/ “A rmma t”: -Հայ կանայք դեռևս վաղ ժամանակներից զբաղվել են գորգագործությամբ, հելունագործությամբ, ասեղնագործությամբ, այսինքն՝ այս ամենը հիմք, արմատ ունի: Բացի այդ, «Արմմատ» նաև նշանակում է Armenian մատ, որը խորհրդանշական է, քանի որ մեր ամբողջ արտադրանքը պատրաստվում է հայ կանանց ձեռքերով: -Ի նչպ իս ի՞ ա ր տադ րա ն ք է ա ռա ջ ա րկո ւմ «Ա րմ մա տ» -ը: -«Արմմատ»-ը զբաղվում է հելյունագործ աշխատանքների, ինչպես նաև մոմերի - Ի ՞ ն չն է «Ա րմ մա տ» -ի ն դա ր ձն ու մ ա ռա ն ձն ա հա տո ւկ: -Մեր ծրագիրը թերևս միակն է, որ զբաղվում է կանանց ֆինանսական գրագիտության և մասնագիտական զարգացման դասընթացներով: Մենք նաև համագործակցում ենք Դիլիջանի տարածքային զբաղվածության կենտրոնի հետ և նրանց հետ համատեղ փորձում ենք կրճատել գործազրկության ցուցանիշը: Ուստի հպարտորեն կարող եմ նշել, որ մեր դասընթացներին մասնակցած կանանց շուրջ 30%-ը ապահովվել է աշխատանքով: