"Koriz" # 13 | Page 2

« Կորիզ » համայնքային ամսաթերթը Դիլիջանի համայնքային կենտրոնի կրթական , տեղեկատվական եվ սոցիալական ծրագրերից մեկն է հանդիսանում : Ողջ տպագրական աշխատանքը համակարգում են մի խումբ դիլիջանցի պատանիներ : Թերթը իրազեկում է այն բոլոր նորությունների , իրադարձությունների , միջոցառումների մասին , որոնք կատարվում են Դիլիջան համայնքում : Թերթը բարձրաձայնում է այն հայտնի և անհայտ մարդկանց մասին , որոնց գործունեությունը կարևոր տեղ է զբաղեցնում Դիլիջան համայնքի առօրյա կյանքում :
Ի ՞ նչ է իրենից ներկայացնում Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն-ՏԶՊԾ ծրագիրը
« Դիլիջանի եւ հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն » ծրագրի նպատակն է աջակցել Դիլիջանում եւ հարակից համայնքներում զբոսաշրջության զարգացմանը` խթանելով նոր աշխատատեղերի ու բիզնես հնարավորությունների ստեղծումը : « Հայաստանի Զարգացման Նախաձեռնություններ » ( IDeA ) հիմնադրամի կողմից ներկայացվող ծրագրի իրականացումը կնպաստի Դիլիջան քաղաքի եւ , ընդհանուր առմամբ , Տավուշի մարզի տնտեսական զարգացմանը` նվազեցնելով արտագաղթի միտումները : Այն մեկնարկել է 2017 թվականի փետրվարի մեկին եւ պաշտոնական ավարտը կլինի 2018 թվականի նոյեմբերի 30-ը ։
Ծրագրի շրջանակներում մեկնարկել են եւ ընթացքի մեջ են գտնվում մի շարք գործառույթներ ՝
-Դիլիջանում ներկայումս ընթանում են շինարարական աշխատանքներ Զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն ( ԶՏԿ ) ստեղծելու նպատակով , որը համապարփակ տեղեկատվություն կտրամադրի տեղանքի մասին : Զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների հետ սերտ համագործակցության արդյունքում ԶՏԿ-ը կդառնա տարածաշրջանում զբոսաշրջության և հանգստի հետ կապված բոլոր գործողությունների ու միջոցառումների գլխավոր կենտրոնը :
- Ծրագրի շրջանակում Դիլիջանի ազգային պարկում բարեկարգվում են արահետները , որոնք կխթանեն Հայաստանում էկոզբոսաշրջության զարգացումը :
-Ընթանում են աշխատանքներ Դիլիջանում քաղաքային շուկա , գյուղատնտեսական տաղավարներ , ինչպես նաև Արհեստների և արվեստների կենտրոն ստեղծելու նպատակով , որոնք կսպասարկեն թե ՛ տեղաբնակներին , թե ՛ զբոսաշրջիկներին :
-Ծրագրի շրջանակում ֆինանսական աջակցություն կտրամադրվի երրորդ կողմերին ՝ ենթադրամաշնորհների տեսքով ( յուրաքանչյուրը մինչև 5 000 եվրո ): Ենթադրամաշնորհների շահառու կդառնան այն ձեռնարկությունները , որոնք պատրաստ են Դիլիջանի և հարակից համայնքների բնակիչների համար հավելյալ
աշխատատեղեր ստեղծել : Դրամաշնորհին կարող են դիմել մինչեւ ս / թ հունիսի 11-ը ներառյալ ։
-Համայնքի բնակիչների համար անվճար սկզբունքներով անց են կացվում մի շարք դասընթացներ հետեւյալ թեմաներով` « Բրենդավորում եւ դիզայն », « Ասեղնագործություն եւ ձեւավորում », « Հյուրընկալություն եւ զբոսաշրջություն », « Հյուրատնային բիզնեսի զարգացում », « Զբոսավարի նախապատրստում », « Հաճախորդների սպասարկում հյուրընկալության ոլորտում », « Կարպետագործություն եւ ձեւավորում », « Բրենդավորում եւ դիզայն », « Ընդհանուր անգլերեն եւ ռուսերեն », եւ այլն ։
Դասընթացներն իրականացվում են Business Support Center ( BSC ) կազմակերպության կողմից ։
Ծրագրի շահառուները կլինեն առնվազն 330 մարդ , որոնց տրամադրվում է աջակցություն կարողությունների զարգացման դասընթացների միջոցով ՝ նպատակ հետապնդելով բարելավել նրանց մրցունակությունն ու կրճատել տարածաշրջանում գործազրկության մակարդակը :
* Դիլիջանի համայնքային կենտրոնը ( ԴՀԿ ) հանդիսանում է « Scholae Mundi Հայաստան » բարեգործական հիմնադրամի ծրագրերից մեկը ։ Այն ստեղծվել է 2014 թվականին Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա ՝ որպես հարթակ UWC Դիլիջանի ուսանողների և Դիլիջանի երիտասարդության համագործակցության համար : 2015 թվականի հունիսին ԴՀԿ-ն հանդես եկավ իր նոր ռազմավարությամբ ՝ խրախուսելու մասնագիտական զարգացումը , կրթական միջոցառումների անցկացումը և որպես հիմք ծառայելու այնպիսի նախաձեռնությունների համար , որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող ծրագրերում : Կենտրոնը գտնվում է Դիլիջանի ավագ դպրոցի տարածքում ։
2