"Koriz" # 13 | Page 7

Պլաստիկ եւ էլեկտրոնային աղբի վերամշակման կենտրոն Դիլիջանում
Հեղինակ ՝ Մարինե Աբրահամյան
2016 թվականից Դիլիջանում գործում է էլեկտրոնային թափոնների եւ պլաստիկ շշերի վերամշակման ձեռնարկությունը ՝ « Ռե-Ապագա » ն ՝ Իմպուլս գործարանի տարածքում ։ Հիմնադիներն են ՝ Միխայիլ Զամսկոյը Ռուսաստանից և Սեդրիկ Սոլմսը Գերմանիայից, ովքեր հանդիսանում են UWC( United World Colleges) Դիլիջանի շրջանավարտներ ։ Երիտասարդները դեռ քոլեջը չավարտած ձեռնամուխ եղան այս նախաձեռնությանը, որի մասին ավելի մանրամասն պատմեցին մեզ հետ զրույցում:
-Հայաստան ոտք դրած առաջին իսկ օրվանից տպավորությունները միայն դրական են: Բնությունը գեղեցիկ է, իսկ մարդիկ ՝ անսահման բարի: UWC Դիլիջանում սովորելու տարիներին մենք հաճախ էինք գնում լեռնամագլցման, տարատեսակ արշավների դեպի բնության գիրկ և բազմիցս նկատում էինք աղբակույտեր, որոնք խեղաթյուրում էին ողջ բնապատկերը: Ուստի որոշեցինք որևէ լավ գործ անել, և մեր մտքում ծագեց այս գաղափարը: Այժմ մենք հավաքագրում և վերմշակման որոշակի գործողություններ ենք կազմակերպում էլեկտրոնային
թափոնների և պլաստիկ շշերի ուղղությամբ: Սրանք աղբի ամենաթունավոր տեսակներն են, որոնք նաև արժեքավոր են: Օրիկան ՝ էլեկտրոնային թափոնները պարունակում են ազնիվ և ոչ ազնիվ մետաղների որոշակի քանակություն, որոնք վերամշակման արդյունքում երկրորդ կյանք են ստանում: Պլաստիկ շշերը մեր գործարանում մանրացվում,
փաթեթավորվում և ուղարկվում են հետագա մշակման: Իհարկե մենք ինքներս կցանկանայինք իրագործել վերամշակման բոլոր փուլերը, սակայն համապատասխան սարքավորումների բացակայության պատճառով ներկայումս դա անիրագործելի է,- պատմեցին տղաները:
-Ի ՞ նչ պլաններ կան հետագայում ձեր նախագիծը ավելի հաջողակ դարձնելու համար:
-Մենք նախատեսում ենք այստեղ ստեղծել կրթական կենտրոն, որի շրջանակներում կկազմակերպվեն բազմաթիվ դասընթացներ: Դասընթացները կլինեն պլաստիկ նյութերին և էլեկտրոնային աղբին երկրորդ կյանք հաղորդելու հնարավոր ուղիների վերաբերյալ: Դասընթացի մասնակիցները
նաև կծանոթանան բոլոր այն մեթոդներին, որոնք կիրառելով կարող են պահպանել բնությունը և նաև օգուտ քաղել դրանից: Ցանկանում ենք նաև ընդլայնել մեր գործունեության շրջանակները և թափոններ հավաքագրել ոչ միայն Տավուշի մարզից, այլ նաև հանրապետության մյուս բնակավայրերից,- պատմում է Միշան:
-Մեր հետագա գործողությունների մեջ է մտնում նաև հեռախոսային հավելվածի ստեղծումը, որի միջոցով մեր ծրագիրը ավելի ճանաչելի կլինի: Մարդիկ կկարողանան այդ հավելվածի միջոցով տեղեկացնել համապատասխան աղբի առկայության մասին և բնականաբար կունենան իրենց ներդրումը, իսկ դրա փոխարեն կստանան կուտակային միավորներ: Այս ծրագրերը դեռևս մշակման փուլում են, ուստի հստակ տեղեկատվություն դեռևս չկա ։ Վերջում նշենք, որ մենք համագործակցում ենք բազմաթիվ կազմակերպությունների հետ ինչպիսիք են Դիլիջանի համայնքային կենտրոնը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Կենտրոնական բանկը, UWC Dilijan քոլեջը և այլն,- հավելեց Սեդրիկը:
Պահպանե ' նք բնությունը և լինե ' նք արժանապատիվ քաղաքացիներ:
7