"Koriz" # 12 | Page 6

Ուրախ, տխուր մարդը …
6
Մեր ծնողներից հաճախ ենք լսել. « Գիտե ՞ ս մեր ժամանակ ի ՜ նչ ֆիլմեր էին նկարահանում, ի ՜ նչ դերասաններ էին խաղում »: Եվ նրանք միշտ նշում են Ֆրունզին ՝ հայ ազգի սիրելի ՛ Ֆրունզին: Հնարավոր չէ չսիրել Մհեր Մկրտչյանին …
Ֆրունզը ասում էր. « Ամեն անգամ, երբ հիշում եմ իմ մանկությունը, չգիտեմ ինչու ՞, այն ինձ ներկայանում է հեծանիվ քշող փոքրիկ տղայի տեսքով, գու ՞ ցե այդ նրանից է, որ մանկության տարիներին միակ երազանքս հեծանիվ ունենալն էր, որն այդպես էլ չունեցա …»:
Մհեր Մկրտչյանը ծնվել է 1930 թվականին Գյումրիում: Ծնողների մտքով անգամ չէր էլ անցնում, որ ինրենց որդին մի օր հանրահայտ դերասան է դառնալու: Նրա ծնողները մանկատանն էին մեծացել. ծանր էր նաև նրա մանկությունը: « Ես մանկություն չեմ ունեցել, մանկապարտեզ չեմ տեսել, բակ չեմ տեսել, ես տեսել եմ միայն թատրոն »,-ասում էր դերասանը: Հայրը դեմ էր, որ տղան դերասան դառնա, ապագա նկարիչ էր նրա մեջ տեսնում: Ֆրունզիկը լավ ծաղրանկարներ էր անում, և հայրը ստիպում էր օրը մի քանի ժամ պարապել:
Բակ չեր իջնում, չշփվող էր: Վախենում էր, որ իրեն նորից կսկսեն ծաղրել ՝ մեծ քթի պատճառով: Հետո, երբ սովորում է այդ ամենին
հումորով նայել, ինքն է հաճախ կատակներ անում իր քթի մասին. « Դեռ մանկուց ինձ ավելի անհանգստացրել է ոչ թե ՞ այն, թե ինչու ՞ է իմ քիթը այդքան մեծ, այլ այն ՝ թե ինչու ՞ են ուրիշների քթերը այդքան փոքր »:
1945-46 թվականներին սովորում է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում: Ավարտելուց հետո ընդունվում է թատրոնի հիմնական խումբ, այստեղ էլ կերտում է մի քանի տասնյակ դերեր ՝ ցուցաբերելով զարմանալի վարպետություն: 1953 թվականին տեղափոխվում է Սունդուկյանի անվան թատրոն, դրան զուգահեռ ընդունվում է
գեղարվեստաթատերական ինստիտուտ: Առանց քննությունների երկրորդ կուրս են նստեցնում, մեծ դերասան Վաղարշ Վաղարշյանի դասարան: Թատրոնում նրան սկսում են վստահել գլխավոր դերեր, մարդիկ գալիս են թատրոն նրա խաղը տեսնելու համար: Երբ մայր թատրոնում առաջին քայլերն է անում Վահրամ Փափազյանն հայտարարում է. « Աստված մատը դրել է այս մանչի ճակտին »: Բայց Մհեր
Մկրտչյանն առանձնապես իր տաղանդի մեծությունը չէր գիտակցում: Երբ նրան շնորհում եմ Սովետական ժողովրդական արտիստի կոչում շշնջում է. « Դեռ դերասան կդառնամ »:
Ֆրունզը շատ էր սիրում Չապլինին և հաճախ նմանակում էր: Անգամ անձնական կյանքում ունի որոշակի ընդհանրություններ նրա հետ: Ֆրունզը երեք ամուսնություն է ունեցել և մի անգամ այդ առիթով կատակել է. « Չապլինն ամուսնացել է 5 թե ՞ 6 անգամ, ինչո ՞ վ եմ նրանից վատը »:
« Դերը պետք է դերասանի երակներում տըրըփա, արյան հետ տըրըփա ու եփվի, ինչպես նոր դրած գինին, հետո պետք է հանդարտվի, զուլալվի և նոր միայն խաղացվի »,-ասում էր դերասանը: Ահա այս սկզբունքով էլ նա կերտում էր իր դերերը, առանց որևիցե խտրականության: Նա նաև մուլտֆիլմեր էր հնչյունավորում, որի վառ օրինակը « Ոչինչ » մուլտֆիլմն է: Նա իր դերասանական վառ տաղանդը ցուցաբերել է ավելի քան հինգ տասնյակ ֆիլմերում: Դրանցից ամենահայտնիներն են « Նվագախմբի տղաները »,« 01- 99 »,« Տերն ու ծառան »,« Կովկասի գերուհին »,« Տղամարդիկ », « Զինվորն ու փիղը » « Ալի Բաբան ու 40 ավազակները » և այլ շատ ու շատ հանճարեղ ֆիլմեր:
Կարծես Սևակի այս տողերը հատուկ Ֆրունզիկի համար գրված լինեն. « Ո ՜ ւշ-ո ՜ ւշ են գալիս, բայց ո ՛ չ ուշացած. ծնվում են նրանք ճի ՛ շտ ժամանակին »:
Աբրահամյան Մարինե