"Koriz" # 12 | Page 7

« Բուսաբանության Պերիկլեսը »
1951 թվականին բանասիրական գիտությունների դոկտորպրոֆեսոր Թախտաջյանն իր աշակերտների հետ Դիլիջանում անցկացրեց դաշտային պրակտիկա: Երբեմն խմբին ուղեկցում էր գիտնականի ընկերը ՝
Մարտիրոս Սարյանը, իսկ որոշ դեպքերում նրանց միանում էր Մինաս Ավետիսյանը: « Նրանք նկարում էին, իսկ ես ուսումասիրում էի բուսականությունն իմ աշակերտների հետ »,-ասում էր գիտնականը: Այս համատեղ այցերի նպատակներից մեկն էր ուսանողներին ներկայացնել Դիլիջանի էնդեմիկ ծառերը:
Ֆիլոգենիան օրգանական աշխարհի էվոլյուցիայի մասին գիտություն է, որով հետաքրքված էր Արմեն Թախտաջյանը դեռ համալսարանում սովորելիս: Վավիլովի հետ աշխատելիս նա վերջնականապես որոշեց իր հետագա դերը գենետիկայի եւ բուսաբանական աշխարհագրության մեջ:
« Ես ստիպված եմ եղել ուսումնասիրել շատ երկրներ, որոնք համարվում են հնագույն գյուղատնտեսական երկրներ, բայց ավելի հարուստ, ավելի հետաքրքիր տեղանք, քան Շորբուլախը Հայաստանում, դժվար է գտնել »,- գրել է Վավիլովը 1934 թվականին ։ « Ես կառաջարկեի, որ այնտեղ անպայման հատկացվի 50-100 հեկտար տարածք եւ հատուկ խնամք պահպանվի այդ տարածքում »:
Միեւնույն ժամանակ մորֆոլոգիայի վարչության պետ եւ պրոֆեսոր Նիկոլայ Տրոիցկինը, ով բազմիս աշխատել էր Դիլիջանի շրջանում, Թախտաջյանին առաջարկում է ուսումնասիրել այդ տեղանքը: Թախտաջյանն իր ավանակով շրջագայում է ամբողջ տարածքով և ուսումնասիրում բուսատեսակները: Համեստ աստրա « Թաղտաջանիանտը », գիտնականի անունով կոչված բազմաթիվ բույսերից մեկն է: Գիտնականի ներդրումը համաշխարհային բուսաբանության մեջ չի կարելի անվանել համեստ: Թախտաջյանի գիտական աշխատանքները վերաբերում են բարձրակարգ բույսերի էվոլյուցիոն մորֆոլոգիային և կարգաբանությանը, ծաղկավոր բույսերի ծագմանը, բույսերի աշխարհագրությանը ։ Նա ստեղծել է բույսերի մորֆոլոգների և կարգաբանների դպրոց և մշակել է նորագույն տարբերակ օրգանական աշխարհի ծագման մասին ։ Այսպիսին էր Արմեն Թախտաջյանը, ում անվանել են « Բուսաբանության Պերիկլես »:
Աննա Թորոսյան
Անվճար դասընթացների մասնակցության հնարավորություն
Ուշադրությու’ ն բոլոր դիլիջանցիներին եւ հարակից գյուղերի բնակիչներին, Եվրամիության համաֆինանսավորմամբ և « Հայաստանի զարգացման նախաձեռնություններ »( IDeA) հիմնադրամի կողմից իրականացվում են մի շարք անվճար դասընթացներ արվեստներ եւ արհեստներ թեմաներով ՝
• Բրենդավորում և դիզայն
• Ասեղնագործություն և դիզայն
• Զարդեր և բիժուտերիա
• Կարպետագործություն և դիզայն
• Լուսանկարչություն և դիզայն
• Բացիկների դիզայն
• Խեցեգործություն և կավագործություն
• Փայտագործություն և դիզայն
• Կար ու ձև
Դասընթացների նպատակն է ուղղորդել մասնակիցներին հետագայում ձեռնարկել սեփական բիզնես ծրագրեր ։ Բոլոր 18-ից բարձր անձինք կարող են դիմել ։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել ։
Գրանցվելու համար խնդրում ենք զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով ՝ 077919593( Նարինե):
7