Շահ Նասր ադ Դինի Ուրվականը
1878 մայիսի 1-ին Դիլիջանն անհամբեր սպասում էր քառասունյոթամյա Պարսից Շահ Նասր ադ Դինի այցելությանը: Շահ Նասր ադ Դինը շատ էր ճանապարհորդում Եվրոպայում, իսկ այս անգամ նա այցելում էր Ռուսական կայսրություն: Հարկ է նշել, որ Նասր ադ Դինն արդեն մեկ անգամ եղել էր Հայաստանում ՝ 1837 թվականին, երբ բանակցությունների համար Հայաստան էր ժամանել նաև Նիկոլայ II-ը: Այդ ժամանակ Նասր ադ Դինը յոթ տարեկան էր:
Շահին այդքան էլ հաճելի չէր կրկին անցնել Դիլիջանի կիրճով: Ճիշտ է, այդ դեպքից հետո անցել է կես դար, սակայն Նասր ադ Դին հիշում է, թե ինչպես ռուսպարսկական պատերազմի ժամանակ իր անհաղթ պապ Աբբաս-Միրզան պարտություն կրեց Վալերիան Մադաթովից:
Դիլիջանցիները նախապատրաստվում էին դիմավորել շահին: Դրա մասին կարելի է իմանալ Եկատերինա Բակունինայի հուշատետից. « Ժամը 4-ին Դիլիջանի ամբողջ կառավարությունը, բժիշկները, զինծառայողները գնդապետի տան մոտ էին հավաքվել: Տանն ամեն ինչ պատրաստ էր, և շահի սենյակ ոչ մեկին չէին թողնում: Եղանակը շատ վատն էր ՝ մե’ կ անձրև էր, մե’ կ կայծակ, և այդ ամենից հետո հանկարծ արև էր բացվում: Հանկարծ երևացին երկու կազակ և ասացին, որ շահը գալիս է: Ամբողջ բազմությունն աղաղակով վազեց դեպի շահը: Շահ Նասր ադ Դին մնաց Դիլիջանում մեկ գիշեր և ոչ միայն չերևաց դիլիջանցինեին, այլ նաև արհամարհեց Դիլիջանի կառավարությանը: Հաջորդ առավոտյան Շահը հեռացավ, և մենք չկարողացանք գոնե մեկ անգամ տեսնել նրան »:
Թարգմանության հեղինակ ՝ Աննա Թորոսյան
Դիլիջանի ավագ դպրոց
Արմատներով դիլիջանցի …
ՀՀ Կենտրոնական բանկի կողմից կազմակերպած « Ակտիվ քաղաքացի » ծրագրի շրջանակներում Դիլիջան էր այցելել Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը: Քչերը գիտեն, որ Հրանտը արմատներով Դիլիջանից է եւ մանկության վառ հուշերից շատերը կապված են Դիլիջանի հետ ։ « Կորիզի »-ի պատանի լրագրողները փորձեցին պարզել հետաքրքիր մանրամասներ դերասանի մասին, որոնք ոչ բոլորին են հայտնի ։
Ի ՞ նչն է Ձեզ կապում Դիլիջանի հետ:
-Իմ պապիկն է ինձ կապում Դիլիջանի հետ: Նա է եղել Դիլիջանի հանքային ջրերի գործարանի հիմնադիրներից մեկը և ղեկավարել է Դիլիջանի անտառտնտեսությունը: Իմ ամբողջ մանկությունը այստեղ է անցել:
Ո ՞ րն է Ձեր խաղացած ամենասիրելի դերը և եթե հնարավորություն լիներ, որ դերը կխաղայիք:
-Ես երջանիկ դերասան եմ, քանի որ ես խաղում եմ այն, ինչ որ ուզում եմ և իմ խաղացած դերերի մեջ չկա սիրելի ու ոչ սիրելի: Միգուցե դա հնչում է ծեծված, բայց այո, դա այդպես է: Նրանք իմ երեխաների պես են, ինչքան ունես, այդքանին էլ սիրում ես ՝ հավասարապես, անկախ նրանից ՝ աղջիկ է, տղա, մեծ է, թե փոքր: Գիտեք մի տարօրինակ և հետաքրքիր բան կա: Իմ բոլոր դերերը ծնվել են 9 ամսում և դրա համար իրենք էլ են երեխա: Չկա այնպիսի դեր, որ ես երազեմ ու չխաղամ, որովհետև մենք ենք ստեղծում այդ հնարավորությունը: Ես էլի եմ ասել ու էլի կասեմ, որ իմ սիրելի դերը
Խաթաբալան է, բայց ցավոք սրտի այն ծրագրային է և չի դիտվում հանդիսատեսի կողմից: 42 տարի ես բեմում եմ և 42 տարի ամեն ներկայացումից առաջ հուզվում եմ: Եթե ես մի օր սկսեմ չհուզվել, ես կհեռանամ թատրոնից ու էլ հետ չեմ գա, որովհետև այդ հուզմունքն է, որ պետք է բեմում պահի դերասանին:
Ինչպիսի ՞ դեր ունի հավատքը Ձեր կյանքում:
-Ես երևի ամենավատ սերնդի նեկայացուցիչն եմ, որովհետև մեզ մեծացրել են աթեիզմի դարաշրջանում ։ Հավատը իմ մեջ սերմանել է տատիկս: Եթե չլիներ տատիկս ես էլ կլինեի ընդգծված աթեիստ: Եկեղեցին և կյանքի ամենագլխավոր գիրքը ՝ Աստվածաշունչը հասանելի չէր: Բայց տատիկս ինձ տանում էր եկեղեցի, անգամ մեկ-մեկ այնպես, որ ծնողներս չիմանան: Մենք մնում էինք միասին, քանի որ մայրիկս ու հայրիկս աշխատում էին: Գիտե ՞ ք, այնքան լավ եմ հիշում, տատիկս մոտենում էր պատուհանին, երկար նայում էր պատուհանից, հետո վարագույրները փակում էր և ինձ ասում էր. « Հիմա պառկի ' ր, և ես քեզ հեքիաթ կպատմեմ Հիսուս պապիկի մասին »: Ինձ համար Հիսուս պապիկը հեքիաթային կերպար էր: Տարիներ հետո հասկացա, որ տատիկս ինձ քիչքիչ Աստվածաշունչն էր պատմում:
Եթե հնարավորություն լինի, կօգնե ՞ ք Դիլիջանում նունպես ներկայացում բեմադրել:
-Այն շատ մեծ ջանք կպահանջի: Պատրաստ եմ անել, այն ինչ իմ ձեռքերում է: Որքանով որ տեղյակ եմ, Դիլիջանում չկա հարմար թատրոն, որը կարող է ապահովել դերասանի պահանջը: Ես կարող եմ օգնել որպեսզի Դիլիջանում ստեղծվի թատրոն և շատ ուրախ կլինեմ, եթե Դիլիջանում ցուցադրվի մեր ներկայացումներից մեկը:
Հեղինակ ՝ Լենա Խալաֆյան
3