"Koriz" # 11 | Page 2

« Կորիզ » համայնքային ամսաթերթը Դիլիջանի համայնքային կենտրոնի կրթական, տեղեկատվական եվ սոցիալական ծրագրերից մեկն է հանդիսանում: Ողջ տպագրական աշխատանքը համակարգում են մի խումբ դիլիջանցի պատանիներ: Թերթը իրազեկում է այն բոլոր նորությունների, իրադարձությունների, միջոցառումների մասին, որոնք կատարվում են Դիլիջան համայնքում: Թերթը բարձրաձայնում է այն հայտնի և անհայտ մարդկանց մասին, որոնց գործունեությունը կարևոր տեղ է զբաղեցնում Դիլիջան համայնքի առօրյա կյանքում:
2018-ը ՝ Դեղին Հողե Շան տարի
Համաձայն արևելյան օրացույցի ՝ 2018 թվականի փետրվարի 16-ին Կարմիր Կրակե Աքաղաղը իր գահը հանձնում է Դեղին Հողե Շանը: Շան տարին իր պարտականություններին կանցնի 2018 թվականի փետրվարի 16-ին:
Չինաստանում շունը համարվում է ընտանիքի հետ ամուր կապեր ունեցող կենդանի, ուստի խորհուրդ է տրվում Ամանորը տոնել ձեր ընտանիքի կամ ամենահավատարիմ ընկերների հետ:
2018 թվականի հիմնական գույներն են ՝ դեղին, ոսկեգույն, ծիրանագույն, նարնջագույն:
Շան համար տարին հաջող կլինի ցանկացած նախաձեռնության դեպքում:
Առնետները պետք է շատ աշխատեն: Տարին բարդ կլինի, սակայն գոհ կմնաք աշխատանքի արդյունքից և լիարժեք երջանկություն կզգաք: Գլխավորը ՝ ուժերը չխնայեք, մի ծուլացեք:
Ցուլի համար 2018 թ. անակնկալ է պատրաստել դրամական շահույթի կամ կարիերայի աճի տեսքով: Նոյեմբերին միայնակ Ցուլերը կգտնեն սիրելիի սրտի բանալին և ամուր ընտանիք կստեղծեն:
Վագրերի համար առաջիկա տարին կնպաստի իրենց ներուժի իրացմանը և տաղանդների բացահայտմանը: Մի վախեցեք նոր բան փորձելուց կամ տարօրինակ թվալուց, առաջ շարժվեք դեպի երազանքը:
Ճագարը( Կատու) ամբողջ տարին կձգտի հաղթել ցանկացած գործում, ամեն ինչում առաջինը լինել: Գլխավորը չափը չանցնելն է, այդ դեպքում ջանքերն արդյունք կտան:
Վիշապները նոր ընկերներ ձեռք կբերեն Շան տարում: Այս նշանի տակ ծնվածներին կլսեն, խորհուրդ կհարցնեն: Խաղաղությունը և ազնվությունը ձեզ կծածկեն իրենց ալիքով:
Օձի տարում ծնվածների համար տարին յուրահատուկ կլինի ինքնազարգացման առումով: Կարող եք ձեր անձի նոր եզրեր բացահայտել, մշակել ձեր զարգացմանը խանգարող բացասական ասպեկտները, ավելի իմաստուն և համբերատար դառնալ:
Ձիերին խաղաղ և հաճելի տարի է սպասվում: Միակ խնդիրը կարող է առողջությունը լինել: Դրա հետ պետք չէ կատակել: Շունը ձեզ հրահանգում է չձգձգել հիվանդությունների բուժման հարցում, դա ձեզ համար պետք է առաջին տեղում լինի:
Եկող տարին Այծի( Ոչխար) համար հաջող կլինի: Նոր տարում ինքնավստահ կլինեք, լիովին կենթարկեցնեք ձեր զգացմունքները: Տարվա կեսը ձեզ համար մի քանի յուրահատուկ հանդիպում է պատրաստել:
Կապիկները չեն կարողանում նույն տեղում նստել, փոփոխություններ և արկածներ եք ուզում: Բայց ճակատագիրը ձեզ հետ կապված իր ծրագրերն ունի: Տարին խոստանում է անցնել « Սովորել, սովորել, ևս մեկ անգամ սովորել » կարգախոսի ներքո, այնպես որ, հանդիպումներն ու ծանոթությունները երկրորդ պլան կմղվեն:
Աքաղաղների համար բարձրագույն ուժերը բավական անսպասելի նվեր են պատրաստել, որն արմատապես կփոխի ձեր կանքը: Անասելի հնարավորություններ կստանաք, այնպես որ, բաց մի թողեք ձեր հնարավորությունը:
Վարազի( Խոզ) համար տարին հոգսաշատ կլինի: Ձեզ մշտապես կդիմեն օգնության, խորհրդատվության համար: Դրանից կհոգնեք, բայց Շունը խորհուրդ է տալիս դիմանալ, իսկ ավելի լավ է ՝ լիարժեք հանգիստ կազմակերպել ձեզ համար:
Ընդհանուր առմամբ, եկող տարին արդարացի և խաղաղ կլինի: Ավելի մոտ եղեք ընտանիքին և ավելի համբերատար ՝ մյուս մարդկանց հանդեպ:
* Դիլիջանի համայնքային կենտրոնը( ԴՀԿ) հանդիսանում է « Scholae Mundi Հայաստան » բարեգործական հիմնադրամի ծրագրերից մեկը ։ Այն ստեղծվել է 2014 թվականին Դիլիջանի երիտասարդական կենտրոնի հիմքի վրա ՝ որպես հարթակ UWC Դիլիջանի ուսանողների և Դիլիջանի երիտասարդության համագործակցության համար: 2015 թվականի հունիսին ԴՀԿ-ն հանդես եկավ իր նոր ռազմավարությամբ ՝ խրախուսելու մասնագիտական զարգացումը, կրթական միջոցառումների անցկացումը և որպես հիմք ծառայելու այնպիսի նախաձեռնությունների համար, որոնք համայնքը ներգրավում են նոր ու լուսաբանող ծրագրերում: Կենտրոնը գտնվում է Դիլիջանի ավագ դպրոցի տարածքում ։
2