KinoFan 2016 | Page 54

Foxcatcher( 2014) 7
Wo hu cang long( 2000) 7.9
Foxcatcher( 2014) 7
http:// www. imdb. com / title / tt1100089
LEVON IBRANYAN
# Foxcatcher Իդեալական ֆիլմ էր ։ Իդեալական այն առումով, որ մենք ստացանք հնարավորություն տեսնելու 3 դերասանների ամբողջ զինանոցը ։ Սթիվ Քարելը բոլորիս ցույց տվեց, թե ինպես կարող է կատակերգություններից բացի խաղալ նաև դրամատիկ դեր ։ Էն էլ ի ՞ նչ դեր ։ Բարդագույն ներաշխարհ ունեցող մի մարդու դեր ։ Րաֆֆալոյի մասին շատ բան չեմ ասի ։ Ինքը վերջին տարիների իմ ամենասիրած դերասաններից ա ։ Ես գրեթե միշտ հավատում եմ իրան ։ Իսկ այ Տատումի մասին կասեմ ։ Էս դերն իրա ամեն ինչն ա ։ Իրա կարիերան լավ կաներ ավարտեր ։ Դժվար այլևս շանս ունենա նման դեր խաղա, որը կբռնի իրա սահմանափակ « տաղանդի » հետ ։ Նման տափակ դերասան, նման գորշ դեմք... կարճ ասած # ֆու Հիմա ֆիլմի մասին. Անիմաստ էր ։ Էս պատմությունն այնքան հիմար ու անիմաստ էր, որ զարմանք ա առաջացնում, թե ինչու են որոշել էկրանավորեն ։ Իմաստը ո ՞ րն էր ։ Ոնց որ մեր հարևան Նորիկի մասին ֆիլմ նկարեն մենակ նրա համար, որ սպիտակ տենդի նոպայի մեջ 17 հարվածներով դանակահարեց մեր մյուս հարևան Հենդոյին ։ Գժանոցից 6 ամիս անց ազատ արձակեցին ու եկավ էլի սկսեց մեր կողքին ապրել...?????? Երևի Նորիկի պատմությունն ավելի լավն ա?????? ՍՓՈՅԼԵՌ Օլիմպիական չեմպիոնին ֆանատիկ շիզո սպոնսոռը սպանում ա ։ Ե ՞ վ ։ Ի ՞ նչ էին ուզում մեզ ասել ։ Հասարակ կենցաղային հանցագործության պատմություն ։ # ibranyan
Wo hu cang long( 2000) 7.9
http:// www. imdb. com / title / tt0190332
LEVON IBRANYAN
# CrouchingTigetHiddenDragon Երբ տարիներ առաջ Օսկարի ժամանակ տեսա էս ֆիլմի մասին անոնսը ու որոշ կադրեր, մեջս ընդվզում սկսվեց, ատեցի միանգամից, որովհետև էդ անիրական թռիչքներն ու կռվի տեսարանները չէին թողնում, որ տրամադրվեմ ու լուրջ որոշեմ դիտել ։ Սակայն տարիներ անց պարզվեց, որ չինացիները կարողացան նոր տեսակի կինո ստեղծել ՝ լուրջ կինո, որի մեջ կա հեքիաթային շարժում, որը հակասում է ֆիզիկայի բոլոր կանոններին ։ Ու մեզ սիրել տվեցին ։ Հասկացա, որ պետք է դրան նայել որպես ֆենթըզի... Ու երբ մի կողմ ես դնում անիրականը, ավելի խորքում տեսնում ես ֆիլմի ասելիքը ։ Շատ բարձր որակի պատմություն է ։ Շատ ուժեղ կերպարներ ՝ մեկը մեկից հետաքրքիր ։ Շատ վեհ արժեքներ ու ավանդույթներ ։ Շատ հարուստ մշակույթ ։ Էս ֆիլմը դարձել է էն որ միշտ ռաստվես նայես ֆիլմ... Կռվի տեսարանները շատ յուղալի ու համեղ են... # ibranyan
54