KinoFan 2016 | Page 53

Tinker Tailor Soldier Spy( 2011) 7.1
Ookami kodomo no Ame to Yuki( 2012) 8.2
Tinker Tailor Soldier Spy( 2011) 7.1
http:// www. imdb. com / title / tt1340800
LEVON IBRANYAN
# TinkerTailorSoldierSpy Ջոն Լե Կառռեն աշխարհում ամենահայտնի դետեկտիվ-լրտեսական գրքերի հեղինակներից մեկն է ։ Նրա պատմությունները հատկապես գնահատված են, քանի որ հիմնականում հիմնված են իրականության վրա ։ Լե Կառռեն երկար տարիներ աշխատել է բրիտանական հետախուզության համար ։ Ավելին. այս ֆիլմի գլխավոր հերոս Սմայլին( Գարի Օլդմըն) հենց ինքն է ։ Սմայլիին նա ստեղծել է որպես իր իրական կերպարին ամենանման հորինված կերպար ։ Ժանրը չսիրողների համար ծանր կթվա ։ Շատերը միգուցե բոլոր նրբությունները չեն հասկանա ։ Ու առանձնապես դինամիկա էլ չկա ։ Բայց ֆիլմը պապա է... և նույնիսկ մամա... Ֆիլմը նայել է պետք նաև էն պատճառով, որ ամեն օր չես հանդիպի նման դերասանական կազմի միասին ։ Բրիտանական / լավագույն դերասանական դպրոցի դեմքերն են ։ 9 / 10 # ibranyan
Ookami kodomo no Ame to Yuki( 2012) 8.2
http:// www. imdb. com / title / tt2140203
LEVON IBRANYAN
# WolfChildren Էն քիչ դեպքերից, երբ լավ ճապոնական անիմացիան Միյազակին չի ստեղծել ։ Ու եթե լինենք շատ անկեղծ, Միյազակիից շաատ հեռու ա ։ Բայց լավն ա... Ֆիլմը պատմում ա մի ընտանիքի մասին, որի պապան գայլ ա... նու դե օբոռոծեն( հայերեն վստահ չեմ թե ոնց է կոչում... երևի փոխակերպուկ, կամ նման մի ախմախ բառ)։ Մնացածը չեմ ասի, որ սփոյլ չանեմ ։ Ֆիլմը, ինչպես Միյազակիի շատ գործեր, ոչ ուղղակի ցույց ա տալիս բնության ուժը և կարևորությունը այն պահպանելու ։ Էդ առումով կարծում եմ ռեժիսյոռ Մամորու Հոսադան և այլ ստեղծողները մեծապես ազդված են մեծն Հայաո Միյազակիի արվեստից ։ Ես անձամբ շատ եմ սիրում նման ֆիլմեր ։ Իմ երեխան կուզեմ, որ նման ֆիլմեր դիտելով մեծանա, որպեսզի գնահատի բնության պարգևները ։ Պետք ա հիշենք դա, քանի որ ինչպես բնությունը Ջուլիա Ռոբերտսի ձայնով է մեզ ասում հայտնի վիդեոյում. « Ես ձեր կարիքը չունեմ, դուք ունեք »։ Էս էլ հայտնի վիդեոն ՝ https:// youtu. be / WmVLcj-XKnM Ժանրի սիրահարներին ասեմ, որ չեք փոշմանի...
53