KinoFan 2016 | Page 55

Majo no takkyûbin( 1989) 7.9
Shingeki no kyojin( TV Series 2013 –) 8.8
Paths of Glory( 1957) 8.5
Majo no takkyûbin( 1989) 7.9
http:// www. imdb. com / title / tt0097814
LEVON IBRANYAN
# KikisDeliveryService Միյազակիի ստեղծած աշխարհների մասին չես ուզում խոսել ։ Ուզում ես ապրել այնտեղ ։ Դառնալ բարի վհուկ, ունենալ սև խոսացող կատու ու մեկ տարվա պրակտիկայի սահմաններում գնալ ու բնակվել հորինված եվրոպական երկրի հորինված քաղաքում ։ Հետո կարելի է նաև նոր բիզնես ստեղծել ու նոր ընկերներ... նոր կյանք... Բայց հետո շաաատ դժվար կլինի դուրս գալ այդ աշխարհից ։ Դժվար է միշտ ։ Երկաար ժամանակ մնում ես ու վայելում ։ Իսկ երբ դուրս ես գալիս մի քանի օրից, հասկանում ես, որ իրական աշխարհը գորշ է և միապաղաղ ։ Միյազակին մեր ժամանակների մեծագույն նկարիչներից մեկն է ։ Միյազակին նկարում է կյանք, որը մենք չունենք, բայց երազում տեսնում ենք, կամ երազում ենք, որ երազում գոնե տեսնենք... # ibranyan
Shingeki no kyojin( TV Series 2013 –) 8.8
http:// www. imdb. com / title / tt2560140
LEVON IBRANYAN
Attack on Titan # AttackOnTitan Ուրեմն 2013-ին ճապոնացիները նկարեցին իրենց ամենասիրված կոմիքնսների հիման վրա մուլտսերիալ ։ Նու դե մուլտս ո ՞ րն ա... լուրջ սերիալ ա ։ Շատ հաջող ա ստացվել ։ Եթե համ ժանրը, համ ճապոնականը սիրում եք, ուրեմն կնայեք ու կսիրեք ։ Շատ հետաքրքիր ապոկալիպտիկ գաղափար ա ։ Երկիրը գրավել են տիտանները, իսկ մարդկանց մի փոքր թվաքանակ փրկվել է մեեեծ պարիսպների ներսում ։ Տիտանները շատ ուժեղ են ու գրեթե անմահ ։ Պատմվում է էդ յուրահատուկ պայմաններում կաստաների բաժանման, պայքարի ձեւերի, հուսահատության եւ այլ բաների մասին ։ Տիտանները շատ զարհուրելի ու զզվելի են ։ Բայց պարզվում ա, որ կան նաեւ այլ տիպի տիտաններ, ու պատմությունը կտրուկ փոխվում ա ։ Սերիալը մի շնչով նայվում ա ։ Խոսակցություն կա, որ երկրորդ սեզոնն են նկարելու մյուս տարի ։ Հետո նկարեցին նաեւ երկու մասից կինո ։ Լավ պահեր ունի, բայց մուլտին չի հասնի. http:// www. imdb. com / title / tt2072230 /? ref _= nv _ sr _ 2 http:// www. imdb. com / title / tt4294052 /? ref _= nv _ sr _ 3 # ibranyan
Paths of Glory( 1957) 8.5
http:// www. imdb. com / title / tt0050825
LEVON IBRANYAN
# PathsOfGlory Կապ չունի, թե Կուբրիկը ինչ ա նկարել ։ Էդ մարդը միջակ բան չի կարողացել նկարել ։ Ֆիլմը պատմում ա գալանտ զինվորականների, պատվի, կամքի ու նման այլ արժեքների մասին ։ Ֆիլմը հին ա, լավն ա, Կուբրիկ ա, Դուգլաս ա, դասական ա... Նայողը չի փոշմանի;) # ibranyan Հ. Գ. Ֆիլմի բյուջեն 1 միլլիոն էր, որից 300 հազարը միայն Դուգլասի աշխատավարձն էր ։
55