Papa ou maman( 2015) 6
Solace( 2015) 6.4
Papa ou maman( 2015) 6
http:// www. imdb. com / title / tt4080672
DIANA HARUTYUNYAN
Այս կատակերգական ֆիլմը շոշափում է շատ լուրջ թեմա ամուսնալուծության որոշում կայացրած զույգի մասին, որը, փաստորեն, իրար դեռ ասելիք ունի: Ով ամուսնացած չի դեռ ՝ հաստատ շատ կծիծաղա... ով էլ ամուսնացածա էլի կծիծաղա, բայց ևս մի քանի անգամ կմտածի արժի բաժանվել, թե ոչ: Նայում ես ոնց են իրանք ամուսնալուծության որոշմանը փորձում մոտենալ տենց ֆրանսիական զուսպ, կիրթ ոճով, առանց ավելորդ էմոցիա.. մի տեղ նախանձում ես, մի տեղ էլ ուզում ես ձեռքիդ տակ եղած ծանր մի բան շպրտես հեռուստացուցի էկրանին: Բայց, չշտապենք եզրահանգումներ անել, քանի որ մարդկային բնույթը չի կարող զուրկ լինել էմոցիաներից / ատելություն, զայրույթ, սեփականամետություն, կապվածություն, խանդ և այլն.../, իսկ համատեղ ապրած տարիները դա լուրջ ներդրում է յուրաքանչյուրի անձի կերտման մեջ, մարդ ենթագիտակցաբար զգումա այն ինչ իրեննա... երբեք չգիտես ոնց քեզ լավ կլինի... թե չի լինի: Մի խոսքով Միսթր և Միսսիս Սմիթ ֆրանսիական կոլորիտով, բայց ավելի ռեալիստական:
Solace( 2015) 6.4
http:// www. imdb. com / title / tt1291570
DIANA HARUTYUNYAN
Դժվար է դատել, երբ գիտես և տեսնում ես ավելին, քան մնացած մարդիկ... և հատկապես հուզական և վճռորոշ ես դառնում դիմացինի մահն ակնկալելիս... սերիալ մարդասպանի, անցյալի ցավերի, տառապելով ապրել, թե մեռնելու և էֆթանազիայի մասին... Մի քիչ դաժան և հուզական, մի քիչ Պիտտի ու Ֆրիմանի Յոթ-ի ոճում, բայց ընդհանուր առմամբ ազդեցիկ ֆիլմ: Էքստրասենսորիկայի թեմայով էլ, իմիջիայլոց, դժվար է նկարել այնպիսի ֆիլմ այսօր, որ ձգի... բայց դե Հոպկինսի ներկայությունը և խարիզման արդեն կես գործն անում են, ինչ խոսք... ավելի շատ ու շատ եմ համոզվում, որ տաղանդիկ Կոլին Ֆարրելը առաջին անգամ չէ, որ մասնագիտացված բացասական դեր է ներկայացնում, իսկ միշտ բարի և սիմպատիա ներշնչող մեր դարի ամենասիրուն / այո-այո հենց տենց / դերասաններից մեկը` Ջեֆրի Դին Մորգանը` որպես դերասան դեռևս չգնահատված և‘ ռասկռուտկա’ չեղած, ներկայանում է կրկին կարևոր դերում... ու սա արդեն իր երկրորն լուրջ ֆիլմնա միստիկ դետեկտիվային թեմատիկայով ու բավականին ուժեղ սցենարով, ինքն էլ արժանի խաղումա... Իմ համար միշտ խնդալույա, երբ լուրջ կինոն փչացնում են սպեցէֆեկտներով... միանգամից արժեզրկումա իրական տպավորիչ ազդեցիկությունը,,, բարեբախտաբար այս ֆիլմում դա մինիմալ էր, երևի Հոպկինս ձյաձյան ասելա`‘’ Ջահելներ, հավաքեք ձեզ, ինչ սպեցէֆֆեկտ քանի դեռ ես իմ ֆիրմա փեռֆորմանսով կամ.... եթե ես իմ խորը հայացքով եկել խաղում եմ, ձեզ էլ սպեցէֆֆեկտներ պետք չեն լինի ֆիմը տպավորիչ սարքելու համար’’... ու տենցել կա ՃՃՃ ՀԳ. մի քիչ աղջիկություն անեմ էլի. թող արձագանքեն նաև նրանք, ովքեր կիսում են այն կարծիքը, որ Jeffrey Dean Morgan-ը իսկապես շաաաաաատ համարկելի տղամարդ է:
36