The Age of Adaline( 2015) 7.2
Kramer vs. Kramer( 1979) 7.8
The Age of Adaline( 2015) 7.2
http:// www. imdb. com / title / tt1655441
DIANA HARUTYUNYAN
Երկար ժամանակ սիրտ չունենալուց հետո որևէ բան գրել, վերադառնում եմ մի ֆիլմով, որն այսօրվա եղանակին համահունչ է նկարված... այնքան սիրուն գույներով և անտառային մտնոլորտում... / օպերատորին առանձին շնորհակալություն /, որովհետև սովորաբար ֆիլմը նայելու գաղտնի դրդապատճառներից երկրորդ տեղում է օպերատորական մոգական տեսապատկերների ձգողական արվեստը... / դե իսկ առաջին տեղում, իհարկե, երաժշտությունն է / Մտածում էի Բենջամին Բաթոնյան թեմայով էլ ինչ պետք է նկարեն, որ նայվի ու նույնիսկ զամացնի... Նախ ասեմ, որ կանացի մոտեցմամբ փորձեցի նախ և առաջ հասկանալ, թե ով է այդ աղջիկը, ով իրական կյանքում իմ սիրելի Ռայան Ռեյնոլդսին տունա տարել, ու ֆիլմում Բլեյքին դիտելուց հասկացա, որ համենայնպես նա շատ լավ փոխանցում է կնոջ հասուն հայացք ներաշխարհ... ես ել իմ հերթին հասուն ձևով փորձեցի ընկալել ֆիլմը. համենայնդեպս ինձ ամենաշատը հուզեց Հարիսոն Ֆորդի մասը ֆիլմում / շատ տոնկի մի զգացոցություն. էն որ դու չգիտես դու գժվում ես, թե կա այն ինչ զգում ես... շատ ազգեցիկ էր.../, այլ ոչ ռոմանտիկ երիտասարդության էպիզոդները... Ու մեկ էլ, ասեմ, որ շատ ճիշտ ու շատ համոզիչ ԿԻՆՈՅԻ ՏՂԱ էին ընտրել ՝ իր դրսևորմամբ, լրջությամբ և պահվածքով. քիչ էր խոսում բայց սաղ ճիշտ էր անում... վերջապես տեսանք կինոյի ՏՂԱՄԱՐԴ, ոչ թե կինոյի տղա... Ես նույնիսկ հասկացա, թե ինչու ինձ այս ֆիլմը դուր եկավ... որովհետև ցույց տվեց կյանք, որին դու չես պատկանում.. ապրում ես, բայց չգիտես ճիշտ տեղում ես թե ոչ, ու ոնց որ զուգահետ մի հատ կյանք գնա քո մասնակցությամբ ենթագիտակցական աշխարհում կամ, մի գուցե, ինչ-որ տեղ իրական աշխարհում, այնպիսի մի տեղ որտեղ կա էմոցիա... որովհետև մարդիկ մինչև հիմա էլ ապրում են երկու տեսակի դասակարգված ՝ մարդիկ ովքեր հոգու կյանքից տեղյակ են և ծանոթ են իսկական էմոցիաներին.. և մնացած անհետաքրքիր ու կենցաղային առօրյա գլորող մարդկանցից: Սիրում եմ կինոն... սիրում եմ այնպիսի կինոն ՝ անկախ բյուջեից, մակարդակից, ծագման երկրից և այլն, այնպիսի կինոն, որը ցույց է տալիս և հիշեցնում է մարդկության վերոնշյալ առաջին կատեգորիայի նշանակության մասին...
Kramer vs. Kramer( 1979) 7.8
http:// www. imdb. com / title / tt0079417
DIANA HARUTYUNYAN
Այո, այդպես պատահում է, որ այս հայտնիության աստիճանի ֆիլմերը մարդավարի նայած չես լինում նախկինում, բայց մյուս կողմից ամեն ֆիլմ ունի իրա ճիշտ ժամանակը, երբ արդեն հասկանում ես ՝ ինչ է ծնող լինելը, ու կնոջ տեսանկյունից փորձում ես Մերիլ Սթրիփի ապրումները հասկանալ: Պատմության մյուս կողմում ֆիլմը հստակ ցույց է տալիս մի բան. թե ինչպես են ԴԱՌՆՈՒՄ հայր, քանի որ եթե մայր դառնում են միանգամից, հայր դառնում են որպես կանոն որոշ ժամանակ անց և որոշակի հանգամանքների արդյունքում: Հոֆֆմանի կերպարը գերադական աստիճանի դրական էին ներկյացրել, և դա անհրաժեշտ էր անել այսպիսի բարդ իրավիճակի ներքո, որը ձևավորվել էր այդ ընտանիքում: / փոքրիկ ՍՊՈՅԼԵՐ / Դատարանում հնչած բոլոր խոսքերը փայլուն և ազգեցիկ էին: Իրականում բարդ ա դատելը, ու այստեղ են ասել ՝ Семья заменяет все. Поэтому, прежде чем ее завести, стоит подумать, что тебе важнее: все или семья © Фаина Раневская
37